Քոլսոն Ուայթհեդ
Քոլսոն Ուայթհեդ (նոյեմբերի 6, 1969[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան գրող, «Լավագույն գեղարվեստական գիրք» անվանակարգում 2017 և 2020 թվականների Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր[13][14]։
Քոլսոն Ուայթհեդ | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Arch Colson Chipp Whitehead |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գրական անուն | Colson Whitehead |
Մասնագիտություն | վիպասան, լրագրող, գրական քննադատ և գրող |
Լեզու | անգլերեն |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Թրինիթի դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Ինտուիտիվ, Ջոն Հենրիի Օրերը, Ստորգետնյա երկաթուղի և Նիկելի տղաներ |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | colsonwhitehead.com |
Colson Whitehead Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1969 թվականի նոյեմբերի 6-ին Նյու Յորքում, մանկությունն անցկացրել է Մանհեթենում։ Սովորել է Երրորդություն դպրոցում (Մանհեթեն)։ 1991թվականին ավարտել է Հարվարդի համալսարան։ Աշխատել է որպես սյունակագիր, նա մասնագիտանում է փոփ մշակույթի մեջ «The Village Voice» շաբաթաթերթում, այնուհետև գրեց իր առաջին արձակը։
1999 թվականին լույս տեսավ նրա դեբյուտային վեպը՝ «Ինտուիցիոնիստը», որտեղ խոսեց տեսուչ Լիլա Մեյ Ուոթսոնի մասին, ով փորձում է պարզել վերելակի վթարի պատճառը։
2001 թվականին լույս է տեսել նրա «Ջոն Հենրի Դեյս» վեպը, մեկնաբանություններից մեկը վերաբերվում էր Ջոն Հենրիին, ով հաղթել է գոլորշու մուրճ մրցույթում, սակայն նա մահացավ հյուծվածությունից։ Վեպի իրադարձություները տեղի են ունեցել հարյուր տարի արաջ։
Հաջորդ վեպը`«Ապեքսը թաքցնում է վերքը» լույս տեսավ 2006 թվականին և խոսեց մի խորհրդատուի մասին, որը պետք է համեմատի քաղաքի անունը փոխելու համար իրեն առաջարկվող տարբերակների դրական և բացասական կողմերը։
2009 թվականին լույս տեսավ «Սագ Հարբոր» վեպը Այն մասին, թե ինչպես 1980-ականներին երկու սևամորթ եղբայրներ իրենց ամառային արձակուրդներն անցկացնում են սագ Հարբորում՝ քաղաքում, որտեղ հիմնականում բնակվում է սպիտակամորթ բնակչությունը։ 2011 թվականին նա հրատարակել է «Գոտի մեկ» հետապոկալիպտիկ վեպը՝ վիրուսի մասին, որը վարակում է մարդկանց և նրանց վերածում զոմբիների։
2016 թվականին լույս է տեսնում «Ստորգետնյա երկաթուղիվեպը»[15], որը պատմում էր երկու ստրուկների մասին, որոնց հաջողվում է փախչել Վրաստանի պլանտացիաներից՝ «Ստորգետնյա երկաթուղի» կոչվող խորհրդավոր համակարգի շնորհիվ։ Գիրքը հեղինակին բերել է մի շարք մրցանակներ՝ գրքի ազգային մրցանակ (2016), Էնդրյու Քարնեգիի մեդալ (2017), Արթուր Քլարկի մրցանակ (2017)։ Գրքի հիման վրա նկարահանվել է նաև սերիալ, որի ռեժիսորը Բարրի Ջենքինսն է։
Մրցանակներ
խմբագրել- Whiting Award[en] (2000)
- Пулитцеровская премия (2017, 2020).
- Heartland Prize[en] (2017)
- Library of Congress Prize for American Fiction[en] (2020)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Maus D. C. Understanding Colson Whitehead — 2 — P. 2. — ISBN 978-1-64336-175-8
- ↑ https://www.macfound.org/fellows/class-of-2002/colson-whitehead
- ↑ https://www.pen-oakland.org/awards-winners/
- ↑ https://www.anisfield-wolf.org/winners/john-henry-days/
- ↑ https://www.chicagotribune.com/2017/05/04/the-underground-railroad-evicted-win-tribunes-heartland-prizes/
- ↑ https://www.pulitzer.org/winners/colson-whitehead
- ↑ https://www.pulitzer.org/winners/colson-whitehead-0
- ↑ https://www.loc.gov/item/prn-20-046/2020-library-of-congress-prize-for-american-fiction-to-be-awarded-to-colson-whitehead/2020-07-13/
- ↑ https://www.nationalbook.org/books/the-underground-railroad/
- ↑ https://web.archive.org/web/20250104163533/https://www.clarkeaward.com/
- ↑ https://www.crimewritersna.org/hammett-prize-past-winners-nominees-j
- ↑ https://www.orwellfoundation.com/political-fiction/the-nickel-boys/
- ↑ «2017 Pulitzer Prize Winners and Nominees». The Pulitzer Prizes. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին. (անգլ.)
- ↑ «2020 Pulitzer Prizes». The Pulitzer Prizes. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին. (անգլ.)
- ↑ «10 лауреатов Пулитцера, которых вам давно пора прочитать». Журнал Esquire (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլսոն Ուայթհեդ» հոդվածին։ |