Քոմֆորթ (բժիշկ)
Ա. Հ. Քոմֆորթ (Յոզղաթ, Յոզղաթի գավառ, Անկարայի նահանգ - ?), հայ ատամնաբույժ։
Ծննդավայր | Յոզղաթ, Յոզղաթի գավառ, Անկարայի նահանգ |
---|---|
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԱզգությամբ հայ է։ Ծնվել է Անկարայի նահանգի Յոզղաթի գավառի կենտրոն Յոզղաթ քաղաքում։ Սովորել է Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի Թալաս ավանի բարձրագույն վարժարանում, սակայն կրթությունն անավարտ է մնացել։ Ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանի ատամնաբուժական բաժինը։ 1902 թվականից ի վեր Ադանայում ատամնաբույժ է աշխատել։
1909 թվականին Ադանայի կոտորածից հրաշքով փրկվելուց հետո ձերբակալվել է և դատապարտվել 15 տարի բանտարկության, սակայն կարողացել է փախչել և ԱՄՆ մեկնել։ 1909 թվականին բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի Դելաուեր քաղաքում։ 1917 թվականից աշխատել է Նյու Ջերսիի նահանգի Կամդեն քաղաքում (Camden, Haddon ave., 1211), ուր քննություն է հանձնել և նահանգային վկայագիր ստացել։ 1924 թվականի դրությամբ բնակվել է ԱՄՆ-ում և ատամնաբույժ աշխատել։
Գրականություն
խմբագրել- Հայաստանի կոչնակ, Նիւ Եորք, 19-01-1924։
Աղբյուր
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։