Քուրթ Սեիթ և Շուրա
«Քուրթ Սեիթ և Շուրա» (թուրքերեն՝ Kurt Seyit ve Şura), թուրքական պատմական հեռուստասերիալ, որը հիմնված է Ներմին Բեզմենի համանուն վեպի վրա։ Ցուցադրվել է թուրքական Star TV հեռուստաալիքով։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Քըվանչ Թաթլըթուղը և Ֆարահ Զեյնեպ Աբդուլահը։ Վերջին սերիան ցուցադրվել է 2014 թվականի նոյեմբերի 20-ին։ Նկարահանումները տեղի են ունեցել Ստամբուլում, Սանկտ Պետերբուրգում և Ղրիմում։ Ընդհանուր առմամբ ցուցադրվել է 21 սերիա։
Քուրթ Սեիթ և Շուրա թուրքերեն՝ Kurt Seyit ve Şura | |
---|---|
Ժանր | պատմական, դրամա, մելոդրամա |
Ստեղծող | Ներմին Բեզմեն |
Երկիր | Թուրքիա |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Հիլյալ Սարալ |
Գլխավոր դերերում | Քըվանչ Թաթլըթուղ Ֆարահ Զեյնեպ Աբդուլահ Ֆահրիյե Էվջեն Ուսհան Չաքըր Բիրքան Սոքուլլու Էլչին Սանգու Դեմեթ Օզդեմիր Մելիսա Ասլը Փամուք Սեդա Գյուվեն |
Պրոդյուսեր | Քերեմ Չաթայ |
Սցենարիստ | Ներմին Բեզմեն Էջե Յորենչ |
Երաժշտություն | Թոյգար Իշըքլը |
Նկարահանման վայր | Ռուսաստան, Թուրքիա և Ուկրաինա |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 21 |
Էկրաններին է | մարտի 4, 2014[1]-ից նոյեմբերի 20, 2014-ը |
Հեռուստաալիք | Star TV |
Ընկերություն | Ay Yapım |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պատկերի ձևաչափ | 16:9 SD HD |
Կարգավիճակ | ավարտված |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելԾնվելով ղրիմաթաթարական հարուստ ընտանիքում՝ Քուրթ Սեիթը մեծացել է որոշակի սկզբունքերով, որոնք նրա մեջ սերմանել է նրա հայրը միրզա Մեհմետ Էմինովը։ Ռուսական ցարի նկատմամբ ունեցած հարգանքը կարելի է համեմատել միայն մուսուլման կնոջից երեխաներ ունենալու ցանկության հետ։ Սեիտը, ով հաջողակ է ինչպես աշխարհիկ կյանքում, այնպես էլ ռազմական ոլորտում, պարահանդեսներից մեկի ժամանակ սիրահարվում է Ալեքսանդրային, ով արիստոկրատական ընտանիքի դուստր է։ Ալեքսանդրան նույնպես սիրահարվում է նրան, բայց նրանց սերը պետք է անցնի մի շարք փորձություններուվ պատերազմի սկզբից հետո։ Քուրթ Սեիթը մեկնում է Կարպատներ՝ պաշտպանելու ցարական գահը և պատիվը։
Ռազմաճակատում լուրջ վնասվածք ստանալուց հետո՝ Քուրթ Սեիթը պարտադրված վերադառնում է Պետրոգրադ, որտեղ բախվում է հոկտեմբերյան հեղափոխության հետ։ Քանի որ նա և ընկերները ուղղակի կապ են ունեցել Նիկոլայ II ցարի հետ, Սեիտը հայտնվում է բոլշևիկների սև ցուցակում։ Քուրթ Սեիթը ստիպված է լինում փախչել, սակայն Ալեքսանդրային մենակ թողնել չի ցանկանում։ Նա աղջկան տանում է իր ծնողների մոտ, որոնց հայտարարում է նրա հետ ամուսնանալու մասին։ Սեիտը հայրը Մեհմետը դեմ է կանգնում ամուսնությանը։ Քուրթ Սեիթը դեմ դուրս գալով հոր կամքին՝ հեռանում է երկրից։
Ընկերների օգնությամբ Քուրթ Սեիթը և Ալեքսանդրան մեկնում են Ստամբուլ։ Օսմանյան կայսրությունում Քուրթ Սեիթը ընդունվում է օսմանյան հասարակության կողմից։ Սակայն նրանց սերը նոր խոչընդոտի է հանդիպում։ Քուրթ Սեիթը հանդիպում է Մյուրվեթին, ով պատրաստ է լինել նրա հետ, գիտակցելով որ Սեւտը իրեն չի սիրի այնպես, ինչպես սիրում է Ալեքսանդրային։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)