Քոփինգ (անգլ․ coping, coping strategy), այն ամենը ինչ անում է մարդը, որպեսզի կարողանա հաղթահարել (անգլ. to cope with) սթրեսը, լուծել անձնական և միջանձային խնդիրները[1]։ Հասկացությունը միավորում է սթրեսի կամ հոգեբանական բարդ իրավիճակների հաղթահարման կոգնիտիվ, հուզական և վարքային ռազմավարությունները։

Սթրեսային վիճակ աշխատավայրում

Հոգեբանական քոփինգ մեխանիզմներն անվանում են նաև քոփինգ ռազմավարություններ կամ քոփինգ հմտություններ։ Քոփինգ տերմինը հիմնականում վերաբերում է ադապտիվ (կառուցողական) քոփինգ ռազմավարություններին, որոնք նվազեցնում են սթրեսը, այսինքն՝ դրական և կառուցողական են[2]։ Սրան հակառակ, գոյություն ունի նաև մալադապտիվ (ոչ ադապտիվ) քոփինգը, որը նվազեցնելու փոխարեն մեծացնում է սթրեսը և հետևաբար չի համարվում քոփինգ։ Պետք է հստակեցնել նաև, որ քոփինգ ասվածը սովորաբար վերաբերում է ռեակտիվ քոփինգին․ քոփինգային պատասխան, որը հաջորդում է սթրեսորին։ Սա տարբերվում է պրոակտիվ քոփինգից, որի դեպքում քոփինգային պատասխանի նպատակն է կանխել կամ նվազեցնել ապագա սթրեսորի ազդեցությունը։ Ենթագիտակցական կամ անգիտակցական ռազմավարությունները (օր․՝ պաշտպանական մեխանիզմներ) սովորաբար քոփինգ հասկացության դաշտից դուրս են։

Քոփինգ ռազմավարությունների արդյունավետությունը կախված է սթրեսի տեսակից, անձի առանձնահատկություններից և արտաքին պայմաններից։ Քոփինգ պատասխանները մասամբ կառավարվում են անհատականության և սոցիալական միջավայրի կողմից․ հատկապես սթրեսային միջավայրի բնույթը էական նշանակություն ունի այս հարցում[3]։

Տերմինի պատմությունը

խմբագրել

Հոգեբանական գրականության մեջ առաջին անգամ Քոփինգ տերմինը հայտնվել է 1962թվականին․ Լ․Մերֆին օգտագործել է այս բառը երեխաների զարգացման ճգնաժամերը հաղթահարելու մասին աշխատության մեջ[2]։ 4 տարի անց՝ 1966թվականին Ռիչարդ Լազարուսը իր "Հոգեբանական սթրես և դրա հաղթահարման պրոցեսը" (անգլPsychological Stress and Coping Process) գրքում Քոփինգ տերմինով ներկայացրել է այն գիտակցված ռազմավարությունները, որոնք օգնում են հաղթահարել սթրեսը կամ այլ տագնապածին իրավիճակ[4]։

Ըստ Լազարուսի և Ֆոլկմանի՝ անձը ինքն է գնահատում պոտենցիալ սթրեսորի աստիճանը՝ միջավայրի պահանջները համադրելով սեփական ռեսուրսների գնահատականի հե․ այդ ռեսուրսներով նա կկարողանա հաղթահարել իրավիճակը[5]։

Այսօր քոփինգ տերմինը վերաբերում է այն ամենին, ինչը մարդը անում է, որ հաղթահարի սթրեսը (ներառելով՝ կոգնիտիվ, հուզական, վարքային ռազմավարություններ, որոնք կիրառվում են կյանքի խնդիրները լուծելու համար)։ Մտքերը, հույզերը և գործողությունները կազմում են քոփինգ ռազմավարություններ։ Ընդ որում սթրեսային իրավիճակին անձի հակազդումը կարող է լինել ինչպես կամային, այնպես էլ ոչ կամային։ Ոչ կամային են համարվում այն հակազդումները, որոնք հիմնված են անձի անհատական առանձնահատկությունների վրա (օր․՝ խառնվածք) և սովորած հակազդումները, որոնք այնքան են կրկնվել, որ այլևս գիտակցական վերահսկողության կարիք չկա[6]։

Անձի անհատական բնութագրիչները կարող են կարևոր գործոն հանդիսանել այն հարցում, թե ինչպիսի ռազմավարություն կընտրի անձը։ Այդ գործոններից հատկապես կարևոր են․

  • ինքնագնահատականը, ինքնընդունումը;
  • վերահսկման լոկուսն ու տագնապայնության մակարդակը;
  • տարիքը, սեռն ու գենդերը;
  • սոցիալական կոմպետենտությունը, մեծ կամ փոքր սոցիումին մարդու պատկանելիության զգացումը (էթնիկական խումբ կամ սոցիալական խավ)
  • սոցիալական փորձ, որը ձեռք է բերվում ընտանիքում, դպրոցում և այլն;
  • սոցիալական դեր[7]։

Քոփինգ ռազմավարությունների տեսակները

խմբագրել

Քոփինգ ռազմավարությունների հարյուրավոր տեսակներ կան[8]։ Ֆոլկմանն ու Լազարուսը քոփինգ ռազմավարությունների 4 խումբ են առանձնացրել՝ խնդրի վրա կենտրոնացած, հույզերի վրա կենտրոնացած, աջակցություն փնտրող և իմաստածին[9]։ Վեյթենը նույնպես 4 խումբ է առանձնացնում՝ գնահատականին միտված (ադապտիվ-կոգնիտիվ), խնդրին միտված (ադապտիվ-վարքային), հույզերին միտված և գործունեությանը միտված քոփինգներ[10]։ Այս դասակարգումները բազմիցս քննադառվել են, քանի որ վալիդությունը չի ապահովվում[11], բացի դրանից իրական կյանքում մարդը կարող է միանգամից մի քանի քոփինգ ռազմավարություն կիրառել։

Սովորաբար, մարդիկ օգտագործում են մի քանի քոփինգ ռազմավարությունների համադրություն, որը կարող է ժամանակի ընթացքում փոփոխվել։ Բոլոր այս ռազմավարություններն էլ օգտակար են, սակայն շատ մասնագետներ պնդում են, որ խնդրի վրա կենտրոնացված ռազմավարությունները կյանքի խնդիրների հետ ավելի լավ են աշխատում[12]։ Խնդրին ուղղված քոփինգ մեխանիզմները թույլ են տալիս մարդուն վերահսկել խնդիրը, մինչ հույզերին ուղղված քոփինգը երբեմն կարող է վերահսկման պակասի բերել (մալադապտիվ քոփինգ)։

Գնահատականին միտված քոփինգ ռազմավարություններ

խմբագրել

Գնահատականին միտված (ադապտիվ-կոգնիտիվ) ռազմավարությունների դեպքում, մարդը փոխում է իր մտածելու ձևը։ Օրինակ՝ մերժումը, խնդրից օտարացումը։ Մարդիկ կարող են խնդրի մասին իրենց դիրքորոշումը փոխել՝ փոխելով իրենց նպատակներն ու արժեքները։ Սրա արտահայտում է հումորը, երբ բարդ իրավիճակում, մարդ սկսում է կատակներ անել։ Կարծես փոխում է խնդրի վրա կենտրոնացվածությունը։ Եվ ընդհանրապես շատ գիտնականներ են կարծում, որ հումորը սթրեսի կառավարման հարցում շատ մեծ դեր ունի[13]։

Ադապտիվ-վարքային քոփինգ ռազմավարություններ

խմբագրել

Սրանք խնդրին ուղղված ռազմավարություններ են, որոնք օգտագործող մարդիկ փորձում են հաղթահարել խնդրի պատճառը։ Նրանք իրենց խնդրի մասին ինֆորմացիա են փնտրում, նոր հմտություններ են ձեռք բերում, որպեսզի կարողանան կառավարել խնդիրը։ Խնդրին ուղղված քոփինգի նպատակն է փոխել կամ նվազեցնել սթրեսի պատճառը։ Ֆոլկմանն ու Լազարուսը խնդրին ուղղված 3 հիմնական քոփինգ են առանձնացրել․ վերահսկողություն, ինֆորմացիա, առավելությունների և թերությունների գնահատում։ Այնուամենայնիվ, նման ռազմավարությունները չեն կարող ադապտիվ լինել այն դեպքերում, երբ խնդիրը անվերահսկելի է[14]։

Հույզերին ուղղված քոփինգ ռազմավարություններ

խմբագրել

Հուզական քոփինգներից են․

  • զսպված հույզերի ազատ արձակում
  • այլ բաներով զբաղվել[15]
  • թշնամական զգացմունքները ղեկավարել
  • մեդիտացիայով զբաղվել
  • կիրառել համակարգված ռելաքսացիոն միջոցներ

Հույզերին միտված քոփինգը ուղղված է նրա վրա, որ սթրեսին ուղեկցող հույզերը կառավարվեն[16]։ Լազարուսն ու Ֆոլկմանը առանձնացրել են հույզերին ուղղված 5 քոփինգ ռազմավարություն․[17]

  1. Մերժում
  2. Փախուստ-խուսափում
  3. Պատասխանատվության ընդունում կամ մեղադրանք
  4. Ինքնակառավարման հմտություններ
  5. Դրական վերագնահատում

Հույզերին ուղղված քոփինգ մեխանիզմները նվազեցնում են սթրեսորից բխող հուզական բաղադրիչները[18]։ Այդ մեխանիզմը կարող է մի շարք եղանակներով արտահայտվել, օրինակ՝

  • սոցիալական աջակցություն փնտրել,
  • սթրեսորի դրական վերարժևորում,
  • պատասխանատվության ընդունում,
  • խուսափում,
  • ինքնակառավարման մեթոդներ,
  • օտարացում և այլն[19]։

Քոփինգ մեխանիզմները միտված են սթրեսորի իմաստը փոխելուն կամ ուշադրությունը դրանից շեղելուն[20]։ Օրինակ՝ սթրեսորի դրական վերաարժևորումը օգնում է գտնել խնդրի դրական նշանակություն և դրանով նպաստում բացասական հուզական արձագանքի նվազեցմանը։ Խուսափումը օգնում է, որ սթրեսորի բացասական զգացմունքներից օտարանա մարդը։ Հուզերին ուղղված քոփինգը լավ աշխատում է անկառավարելի սթրեսորների դեպքում․ օրինակ՝ հիվանդության տերմինալ փուլեր, կորուստ[21]։ Հույզերին ուղղված քոփինգ մեխանիզմների մի մասը, ինչպիսիք են օտարացումը կամ խուսափումը, կարճաժամկետ խնդիրների դեպքում թեթևացնում են վիճակը, սակայն վերջիններիս երկարատև կիրառումը վնասակար հետևանքներ կարող է ունենալ։ Այլ օրինակներ են ռելաքսացիոն մի շարք տեխնիկաները՝ խորը շնչառությունը, մեդիտացիան, յոգան, երաժշտությունը, արտ-թերապիան, արոմաթերապիան, հողացումը[22]։

Ռեակտիվ և պրոակտիվ քոփինգ

խմբագրել

Քոփինգ մեխանիզմների մեծ մասը ռեակտիվ են, որովհետև դրանք պատասխանն են որևէ սթրեսորի։ Ապագայում սպառնալիք սթրեսորին սպասումը կամ արձագանքը հայտնի է պրոակտիվ քոփինգ կամ ապագայի կողմնորոշմամբ քոփինգ[16]։ Երբեմն երբ դու սպասում ես, որ շուտով դժվար իրավիճակ է լինելու, մտովի պատկերացնում ես դետալները ու թե ինչպես ես փորձելու հաղթահարել այն։

Այլ օրինակներ

խմբագրել

Քոփինգ ռազմավարությունների այլ օրինակները ներառում են հուզական կամ գործիքային աջակցություն, ուշադրության տեղափոխում, մերժում, հոգեմետ դեղերի կամ ալկոհոլի կիրառում, ինքնամեղադրում, վարքային անհամաձայնություններ[23]։

Քիչ ջանքերի սինդրոմ կամ քիչ ջանքերի քոփինգ հասկացությունը վերաբերում է այն դեպքերին, երբ մարդը հրաժարվում է անել հնարավորը խնդիրը լուծելու համար։ Օրինակ՝ ուսանողը մինիմալ ջանքեր է թափում սովորելու համար, քանի որ կարծում է, որ շատ ջանքեր թափելու դեպքում նա կբացահայտի իր անընդունակությունը։ Այսինքն նա նախընտրում է չփորձել սեփական ընդունակությունների սահմանները, քան թե իմանալ ու շրջապատին էլ ի ցույց դնել դրանց ենթադրյալ սահմանափակությունը[24]։

Գենդերային տարբերություններ

խմբագրել

Քոփինգ ռազմավարություններում գենդերային տարբերությունները ցույց են տալիս, թե հոգեբանական սթրեսը ինչ տարբեր մեթոդներով են հաղթահարում կանայք և տղամարդիկ։ Կան պնդումներ, որ տղամարդիկ ավելի հաճախ սթրես են ապրում կարիերայի պատճառով, իսկ կանայք՝ միջանձնային հարաբերությունների[25]։

Ըստ որոշ գիտնականների՝ գենդերային տարբերությունները շատ քիչ են քոփինգ ռազմավարությունների ընտրության հարցում, սակայն կան նաև տեսակետներ, որ դրանք կան։ Ըստ վերջիններիս՝ սովորաբար կանայք միտված են կիրառել հույզերին ուղղված քոփին ռազմավարություններ և "tend-and-befriend" պատասխան են տալիս սթրեսին, իսկ տղամարդիկ ավելի միտված են խնդրին ուղղված քոփինգներին և "փախիր կամ կռվիր" պատասխանն են ավելի հաճախ տալիս։ Հնարավոր է, որ այստեղ գործում են սոցիալական դիրքորոշումները, ինչը դրդում է տղամարդկանց առավել ինդիվիդուալիստական գործել, իսկ կանաց՝ հենվել ընկերների կամ հարազատների օգնության վրա։ Կան նաև տեսակետներ, որ տարբերությունները ունեն գենետիկ գործոններ, սակայն այս հարցը գիտական համայքում դեռ թեժ քննարկումների թեմա է մնում[26]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Weiten, W. & Lloyd, M.A. (2008) Psychology Applied to Modern Life (9th ed.). Wadsworth Cengage Learning. ISBN 0-495-55339-5.
  2. 2,0 2,1 Никольская И. М., Грановская Р. М. Психологическая защита у детей. — С- Пб: Речь, 2000. — С. 70.
  3. Carver, Charles S.; Connor-Smith, Jennifer (2010). "Personality and Coping". Annual Review of Psychology. 61: 679–704. doi:10.1146/annurev.psych.093008.100352. PMID 19572784.
  4. Frydenberg E. Beyond Coping. Meeting goals, visions and challenges.. — Oxford University Press, 2002. — P. 272. — ISBN 9780198508144.
  5. Berg C.A., Meegan S. P., & Deviney P.P. A social-contextual model of coping with everyday problems across the lifespan (англ.) // International Journal of Behavioral Development (англ.)русск.. — 1998. — № 22(2). — P. 231—237.
  6. Compas В. Е. An agenda for coping research and theory: basic and applied developmental issues (англ.) // International Journal of Behavioral Development (англ.)русск.. — 1998. — № 22(2). — P. 231—237.
  7. Хазова С. А. Психология совладающего поведения: материалы Межд. научно-практ. конф./ отв. ред. Е. А. Сергиенко, Т. Л. Крюкова. — Кострома: КГУ им. Н. А. Некрасова, 2007. — С. 121—124
  8. Carver, Charles S.; Connor-Smith, Jennifer (2010). "Personality and Coping". Annual Review of Psychology. 61: 679–704. doi:10.1146/annurev.psych.093008.100352. PMID 19572784.
  9. Folkman, Susan; Moskowitz, Judith Tedlie (February 2004). "Coping: Pitfalls and Promise". Annual Review of Psychology. 55 (1): 745–74. doi:10.1146/annurev.psych.55.090902.141456. ISSN 0066-4308. PMID 14744233.
  10. Billings, A.G.; Moos, R.H. (June 1981). "The role of coping responses and social resources in attenuating the stress of life events". Journal of Behavioral Medicine. 4 (2): 139–57. doi:10.1007/bf00844267. ISSN 0160-7715. PMID 7321033. S2CID 206785490.
  11. Folkman, Susan; Moskowitz, Judith Tedlie (February 2004). "Coping: Pitfalls and Promise". Annual Review of Psychology. 55 (1): 745–74. doi:10.1146/annurev.psych.55.090902.141456. ISSN 0066-4308. PMID 14744233.
  12. Taylor, S.E. (2006). Health Psychology, international edition. McGraw-Hill Education, p. 193
  13. J. Worell (2001). Encyclopedia of Women and Gender Vol. I, p. 603
  14. Harrington, Rick. (2013). Stress, health & well-being : thriving in the 21st century. Belmont, CA: Wadsworth Cengage Learning. ISBN 978-1111831615. OCLC 781848419.
  15. Folkman, Susan; Moskowitz, Judith Tedlie (February 2004). "Coping: Pitfalls and Promise". Annual Review of Psychology. 55 (1): 745–74. doi:10.1146/annurev.psych.55.090902.141456. ISSN 0066-4308. PMID 14744233.
  16. 16,0 16,1 Brannon, Linda; Feist, Jess (2009). "Personal Coping Strategies". Health Psychology: An Introduction to Behavior and Health: An Introduction to Behavior and Health (7th ed.). Wadsworth Cengage Learning. pp. 121–23. ISBN 978-0-495-60132-6.
  17. Robinson, Jenefer (2005). Deeper Than Reason: Emotion and Its Role in Literature, Music, and Art. p. 438. ISBN 978-0-19-926365-3.
  18. . (Carver, C.S. (2011), "Coping". In R.J. Contrada & A. Baum (Eds.), The Handbook of Stress Science: Biology, Psychology, and Health. (220–229). New York: Springer Publishing Company.)
  19. Folkman, S.; Lazarus, R.S. (1988). "Coping as a mediator of emotion". Journal of Personality and Social Psychology. 54 (3): 466–75. doi:10.1037/0022-3514.54.3.466. PMID 3361419.
  20. Folkman, S.; Lazarus, R.S. (1988). "Coping as a mediator of emotion". Journal of Personality and Social Psychology. 54 (3): 466–75. doi:10.1037/0022-3514.54.3.466. PMID 3361419.
  21. Carver, C.S. (2011), "Coping". In R.J. Contrada & A. Baum (Eds.), The Handbook of Stress Science: Biology, Psychology, and Health. (220–229). New York: Springer Publishing Company.
  22. Relaxation techniques: Try these steps to reduce stress. (2017). Mayo Clinic.
  23. Albertus, Sargent. "Basic Coping Strategies For Stress". Stress Treatment. Retrieved 11 August 2015.
  24. Ogbu, John U. (1991). "Minority coping responses and school experience". The Journal of Psychohistory. 18 (4): 433–56.
  25. Davis, Mary C.; Matthews, Karen A.; Twamley, Elizabeth W. (1999). "Is life more difficult on mars or venus? A meta-analytic review of sex differences in major and minor life events". Annals of Behavioral Medicine. 21 (1): 83–97. doi:10.1007/BF02895038. PMID 18425659. S2CID 3679256.
  26. Washburn-Ormachea, Jill M.; Hillman, Stephen B.; Sawilowsky, Shlomo S. (2004). "Gender and Gender-Role Orientation Differences on Adolescents' Coping with Peer Stressors". Journal of Youth and Adolescence. 33 (1): 31–40. doi:10.1023/A:1027330213113. S2CID 92981782.