Քո կյանքի ժամերը
«Քո կյանքի ժամերը», հինգ գործողությամբ պիես, որը 1939 թվականին գրել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը։ Պիեսն առաջին դրաման է եղել, որն արժանացել է և՛ Պուլիցերյան մրցանակին, և՛ Նյու Յորքի քննադատների հեղինակավոր գրական մրցանակին։ Պիեսը բեմադրվել է 1939 թվականին Բրոդվեյ թատրոնում։
Քո կյանքի ժամերը The Time of Your Life | |
---|---|
![]() «Քո Կյանքի Ժամերը» պիեսի ռեժիսոր Էդի Դոուլինգը գլխավոր դերակատարի կերպարով` Բրոդվեյ (թատրոն)ում 1939 թվականին։ | |
Հեղինակ | Վիլյամ Սարոյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դրամա |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Կալիֆոռնիա |
Ներկայացված է | հոկտեմբերի 25, 1939 |
Հրատարակման տարեթիվ | 1939 |
Առաջնախաղի տարեթիվ | հոկտեմբերի 25, 1939 |
Պարգև(ներ) | Պուլիցերյան մրցանակ, Նյու Յորքի քննադատների հեղինակավոր գրական մրցանակ |
![]() |
Կերպարներ
խմբագրելԳլխավոր կերպարներ
խմբագրել- Ջո` դատարկապորտ մարդ, ով ունի փող և բարի սիրտ
- Թոմ` նրա երկրպագուն, աշակերտը, հանձնարարություններ կատարող տղա, շողոքորթ և ընկեր
- Քիթի Դյուվալ` երիտասարդ անցորդուհի, ով երազում է ավելի լավ կյանք ունենալու մասին
- Նիք` ռեստորանի սեփականատեր
- Արաբ ծերունի` արևելյան փիլիսոփա և հարմոնահար
- Քիթ Քարսոն` մի ծեր հնդկացի մարտիկ
- Մքքարթի` խելացի և բանիմաց մերձափնյա ձկնորս
- Քրափ` նրա մանկության ընկերը, ծովափնյա ոստիկան, ով ատում է իր աշխատանքը, բայց չգիտի փոխարենն ինչով զբաղվի
- Հարրի` պրոֆեսիոնալ պարող, ով ցանկանում է մարդկանց ստիպել ծիծաղել, բայց չի կարողանում
- Վեսլի` սրամորթ տղա, ով նվագում է համեստ և թախծոտ երաժշտություն
- Ուիլի` մանկական գնդակախաղի մոլագար
- Դադլի` սիրահարված մի երիտասարդ
- Էլզի` բուժքույր,այն միակը, ում նա սիրում է
- Լորեն` ոչ գրավիչ մի կին
- Մերի Լ.` առանձնահատուկ և հոյակապ գեղեցկության տեր դժբախտ մի կին
- Բլիք` մի գռեհիկ մարդ
Երկրորդական կերպարներ
խմբագրել- Լրագրավաճառ տղա
- Հարբեցող
- Նիքի մայրը
- Նավաստի
- Մարդասպան անցորդ
- Մարդասպանի հանցակից
- Բարձրաստիճան ջենտլմեն
- Բարձրաստիճան լեդի
- Ոստիկաններ
Սյուժե
խմբագրելԳործողությունը տեղի է ունենում Նիքի «Pacific Street Saloon» ռեստորանում, Սան Ֆրանցիսկոյի կիսավեր բարերից մեկում։ Պիեսի գործողության հիմնական մասը կենտրոնանում է Ջոի շուրջը, մի երիտասարդ դատարկապորտ, ով շատ փող ունի և աջակցում է բարի բոլոր մշտական հաճախորդներին իրենց արտասովորության մեջ։ Ջոն օգնում է ենթադրյալ պարող Հարրիին, կերտում է իր փխրուն Թոմին` անպատկառ Քիթի Դյուվալի հետ։ Մի շարք գունագեղ կերպարներ հաճախ այցելում են բար` ներառյալ խելահեղ սիրահարված մի երիտասարդ և մի ծեր մարդ, ով նման է Քիթ Քարսոնին, և հարուստ մի բարձրաստիճան զույգ։
Նիքի բար ռեստորանը ստեղծված է Սան Ֆրանցիսկոյի սրճարաններից մեկի հիման վրա, որն աշխատացնում էր Իզի Գոմեսը և որտեղ հաճախ այցելում էր հենց ինքը Վիլյամ Սարոյանը[1]։
Բեմադրություն
խմբագրելՊիեսը բեմադրվել է Գլազգոի Գիլդ թատրոնում։ Նրա առաջնախաղը ներկայացվել է Բրոդվեյ (թատրոն)ում 1939 թվականի հոկտեմբերի 25-ին, փակվել է 1940 թվականի հունվարի 27-ին և կրկին բացվել է Գիլդ թատրոնում 1940 թվականի հունվարի 29-ին, ապրիլի 6-ին, և սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 25՝ ունենալով 249 բեմադրություն[2]։ Բեմադրման ռեժիսորն էր Էդդի Դոուլինգը, ով նաև խաղացել է Ջոի և Վիլյամ Սարոյանի դերերը[3]։ «Քո Կյանքի Ժամերը» վերաբեմադրվել է Բրոդվեյ (թատրոն)ում երեք անգամ՝ 1940 թվականին կրկին Սարոյանի և Դոուլինգի օգնությամբ, 1969 թվականին (ռեժիսոր Ջոն Հիրշ) և 1975 թվականին (ռեժիսոր Ջեք Օ՛ Բրայն)։ Պիեսը կրկին վերաբեմադրվել է 1972 թվականին Լոս Անջելեսի Հանթինգտոն Հարթֆորդ թատրոնում, որի ժամանակ դերակատարների մեջ են եղել Հենրի Ֆոնդան, Ռիչարդ Դրեյֆուսը, Ռոն Թոմսոնը, Գլորիա Գրահամը, Ստրոթեր Մարտինը և այլք։ Բեմադրման ռեժիսորն էր Էդվին Շերինը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Landau and Heidi Coleman, Tina. "Time of Your Life Interview—Steppenwolf June 2002". Retrieved 12 April 2012.
- ↑ "'The Time of Your Life' 1939" playbillvault.com, accessed December 22, 2015
- ↑ Saroyan, William (1939). Time of Your Life. New York City: Harcourt. p. 247. OCLC 34643576.
- ↑ "WorldCat". Worldcat.org. Retrieved 2012-01-22.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Քո կյանքի ժամերը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քո կյանքի ժամերը» հոդվածին։ |