Քվինտեն Մասեյս
Քվինտեն Մասեյս, (Մետսեյս, հոլ.՝ Quinten Matsijs[10]), ապրիլի 26, 1466[1][2][3][…], ոչ վաղ քան 1465 և ոչ ուշ քան 1466, 1456[4] կամ 1465[5], Լյուվեն[6][1][7] - սեպտեմբերի 14, 1530[1], Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[8][1][7]), նիդերլանդացի նկարիչ, ում ստեղծագործություններում նկատվում է վաղ նիդերլանդական կերպարվեստի ավանդույթների ազդեցությունը։ Համարվում է կերպարվեստի անվերպենյան դպրոցի հիմնադիրը։ Արվեստաբաններից շատերի կարծիքով՝ Մասեյսը ձգտել է իր արվետում համակցել՝ սինթեզել իտալական Վերածննդի և նիդերլանդականի սկզբունքները։ Ստեղծագործել է ոչ միայն կրոնական թեմաներով՝ մեծադիր պատկերազարդումներ անելով եկեղեցիների խորանների համար, այլև ստեղծել է ժանրային տպավորիչ նկարներ, հաճախ՝ երգիծանքի վառ դրսևորումներով։
Քվինտեն Մասեյս հոլ.՝ Quinten Massijs | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1466[1][2][3][…], ոչ վաղ քան 1465 և ոչ ուշ քան 1466, 1456[4] կամ 1465[5] |
Ծննդավայր | Լյուվեն[6][1][7] |
Վախճանվել է | սեպտեմբերի 14, 1530[1] |
Մահվան վայր | Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[8][1][7] |
Քաղաքացիություն | Բրաբանտ և Հաբսբուրգյան Նիդերլանդներ |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, գծագրող, մեդալագործ և վիզուալ արտիստ |
Ոճ | վաղ հոլանդական գեղանկարչության[8] |
Ժանր | դիմապատկեր[8][7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Անճոռնի դքսուհին, Դրամափոխը կնոջ հետ և Ill-Matched Marriage? |
Ուսուցիչ | Դիրկ Բաուտս |
Աշակերտներ | Eduardo, o Português?[7] |
Ներշնչվել է | Lieven van Lathem? |
Անդամակցություն | Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա |
Մայր | Քրիստինա Վան Պուլաեր |
Զավակներ | Յան Մասեյս[9][7] և Կորնելիս Մասեյս[9][7] |
Quinten Massijs (I) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1491 թվականին ընդունվել է նկարիչների անտվերպենյան գիլդիա։ Կրել Ռոգիր վան դեր Վեյդենի, Դ.Բաուտսի, Մ. Դյուրերի ազդեցությունը։ Ճանաչվել է «Սուրբ Աննան Մարիամի, մանուկ Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի հետ» (1507-1509, Հնագույն արվեստի թանգարան, Բրյուսել), «Ողբ առ Քրիստոս» (1508-1511, Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան. Անտվերպեն) եռանկարներով։ Մի շարք նկարներում դրսևորվել է Մասեյսի ծանոթությունը Լեոնարդո դա Վինչիի արվեստին («Տիրամայրը մանկան հետ», Ազգային թանգարան, Պոզնան, «Ծերունու դիմանկար», 1513, Ժակմար-Անդրե թանգարան, Փարիզ)։ Ձգտելով պատկերել իրական կյանքը, երբեմն բախվելով ուշ գոթական ավանդույթների հետ՝ Մասեյսը ստեղծել է ժանրային կոմպոզիցիաներ («Դրամափոխը կնոջ հետ», 1514, Լուվր, Փարիզ) և դիմանկարներ (այդ թվում՝ Էրազմ Ռոտերդամցու)։
Մասեյսն Անտվերպենում ունեցել է արվեստանոց։ Շատ աշակերտեր չի պահել (քսան տարուց ավելի ժամանակամիջոցում՝ ընդամենը չորսը)։ Իրենց հոր հետքերով են գնացել ու նկարիչներ են դարձել նաև Մասեյսի որդիները՝ Կոռնելիսն ու Յանը։
Կվինտեն Մասեյեի արվեստը զորեղ ազդեցություն է գործել տասնվեցերորդ դարի նիդերլանդական և գերմանական կերպարվեստի վրա։
Գրականություն
խմբագրել- Камчатова А. В. Нидерланды. Фландрия. Голландия: Библиографический словарь. — СПб.: Азбука-классика, 2008. — 528 с. — ISBN 978-5-352-02200-9.
Պատկերասրահ
խմբագրել-
Աստվածների կարիք (1509-1511)
-
Սուրբ Կույսը գահին
-
Այլանդակ դքսուհու դիմանկարը
-
Չհամապատասխանող զույգ, ca. 1525, Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն
-
Անհավասարների սեր
-
Դրամափոխն ու իր կինը
-
Ecce Homo
-
Գերեզման իջեցնելը
-
Էրազմ Ռոտերդամցու դիմանկարը
-
Նոտարի դիմանկար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Quinten Metsys
- ↑ 3,0 3,1 Le Dictionnaire des peintres belges du XIVe siècle à nos jours (ֆր.) — La Renaissance du livre, 1995. — ISBN 978-2-8041-2012-2
- ↑ 4,0 4,1 https://www.museabrugge.be/collection/work/id/2012_GRO0006_III
- ↑ 5,0 5,1 http://kmska.be/collection/work/data/2ofbf2
- ↑ 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 ECARTICO
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Encyclopædia Britannica
- ↑ 9,0 9,1 Union List of Artist Names — 2017.
- ↑ His first name is also recorded as Quinten or Kwinten, and his last name is also recorded as Massys or Metsys
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 267)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվինտեն Մասեյս» հոդվածին։ |