Քվինտոս Սերտորիոս
Քվինտոս Սերտորիոս (լատին․՝ Quintus Sertorius) (մ․ թ․ ա․ մոտ 122-72), հռոմեական զորավար։
Քվինտոս Սերտորիոս լատին․՝ Quintus Sertorius | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ենթդ․ մոտ մ. թ. ա. 123[1] |
Ծննդավայր | Նորչա, Պերուջա, Ումբրիա, Իտալիա |
Մահացել է | ոչ ուշ քան մ. թ. ա. 71 |
Մահվան վայր | Osca, Conventus Caesaraugustanus, Hispania Tarraconensis, Հռոմեական Իսպանիա |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | Հին հռոմեական քաղաքական գործիչ և Հին հռոմեական զինվորական անձնակազմ |
Ծնողներ | հայր՝ անհայտ, մայր՝ անհայտ |
Զբաղեցրած պաշտոններ | ռոմանական կառավարիչ, Պրետոր և քվեստոր |
Կուսակցություն | Պոպուլյարներ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/e/e2/Gerard_van_Kuijl_-_Quintus_Sertorius_and_the_horse_tail_1638.jpg/250px-Gerard_van_Kuijl_-_Quintus_Sertorius_and_the_horse_tail_1638.jpg)
Մասնակցել է կիմբրերի և տևտոնների դեմ պատերազմներին (105 և 102 թվականներին), Դաշնակցային պատերազմին։ Մարիոսի և Կիննայի (Ցիննա) կողմնակիցն էր Սուլլայի դեմ պայքարում (88-82)։ 83-81 թվականներին իբրև պրետոր կառավարել է Մերձակա Իսպանիա պրովինցիան։ 80 թվականից գլխավորել է իբերական ցեղերի պայքարը Հռոմի դեմ, Իսպանիան դարձրել հակասուլլայական ընդդիմության կենտրոն։ Հենվելով իբերական ավագանու վրա՝ իր իշխանության տակ միավորել է համարյա ամբողջ Իսպանիան և խոշոր հաղթանակներ է տարել հռոմեական զորավարներ Մետելլոսի ու Դնեոս Պոմպեոսի նկատմամբ։ Սպանվել է իր մերձավորների դավադրությամբ, որոնք ձգտել են հաշտվել Հռոմի հետ։ Հռոմի դեմ պայքարում Սերտորիոսի հետ դաշնակցել է Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվինտոս Սերտորիոս» հոդվածին։ |