Քրիստափոր Բաղդասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քրիստափոր Ստեփանի Բաղդասարյան (նոյեմբերի 18, 1908[1], Փարիզ, Ֆրանսիա[2] և Փարիզ, Ֆրանսիա[2] - մարտի 10, 2000[1], Մոսկվա, Ռուսաստան), հայ ֆիզքիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1981[3], թղթակից անդամ՝ 1968 թվականից)։
Քրիստափոր Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1908[1] Փարիզ, Ֆրանսիա[2] կամ Փարիզ, Ֆրանսիա[2] |
Մահացել է | մարտի 10, 2000[1] (91 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիկաքիմիկոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի Լ. Յա. Կարպովի անվան ֆիզքիմիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկական քիմիա |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1931) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1953) և ակադեմիկոս (1981) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Ադոլֆ Ռաբինովիչ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՔրիստափոր Բաղդասարյանը ծնվել է 1908 թվականին Փարիզ քաղաքում։ 1926 թվականին Մոսկվայում ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ 1927 թվականին ընդունվել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետը (1930 թվականին Մոսկվայի բարձրագույն տեխնիկական համալսարանի բաժանումից հետո այն վերափոխվել է Մոսկվայի 2-րդ քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտ), որն ավարտել է 1931 թվականին՝ լուսանկարչական տեխնոլոգիա մասնագիտությամբ։ Դեռ ուսանողական տարիներին ընդունվել է Գիտահետազոտական կինոֆոտո ինստիտուտ (ԳՀԿՖԻ) որպես գիտաշխատող, որտեղ շարունակել է աշխատել ինստիտուտն ավարտելուց հետո և որտեղից էլ գործուղվել է Լ. Յա. Կարպովի անվան գիտահետազոտական ֆիզիկաքիմիական ինստիտուտի ֆոտոքիմիայի լաբորատորիա, որտեղ պրոֆեսոր Ադոլֆ Ռաբինովիչի ղեկավարությամբ կատարել է գիտական լուսանկարչության վերաբերյալ առաջին աշխատանքները, որոնք հետագայում դարձել են դասական։
1932 թվականին աշխատանքի է անցել Հանքային հումքի ինստիտուտում, որտեղ պաշտպանել է իր թեզը «Ատոմային ջրածնի փոխազդեցության կինետիկա պինդ մետաղների հետ» թեմայով։ 1936 թվականին վերադարձել է աշխատելու Լ. Յա. Կարպովի անվան ֆիզիկաքիմիական ինստիտուտում, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը։ 1951 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Վինիլային միացությունների ֆոտոքիմիական պոլիմերացում» թեմայով, 1958 թվականից՝ պրոֆեսոր, քիմիական ճառագայթման և պոլիմերացման լաբորատորիայի վարիչ (1973 թվականից՝ ֆոտոքիմիայի լաբորատորիա), 1968 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, 1981 թվականին՝ իսկական անդամ, 1991 թվականին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ[4]։
Աշխատանքները վերաբերում են ազատ ռադիկալային մեխանիզմով ընթացող պոլիմերման ռեակցիաների կինետիկայի, լուսաքիմիայի, ճառագայթային քիմիայի, վերախմբավորման լյումինեսցենտման հարցերին, տոպոքիմիական ռեակցիաների տեսությանը[5]։
Առաջարկել է ազատ ռադիկալային ռեակցիաների արագությունների վրա մոլեկուլների կառուցվածքների ազդեցության ընդհանուր տեսություն։ Ապացուցել է երկքվանտային լուսաքիմիական ռեակցիաների գոյությունը, որի քիմիական գործողությունն իրականացվում է լույսի երկու քվանտների հաջորդական կլանմամբ, ընդ որում՝ երկրորդ քվանտը կլանվում է տրիպլետ վիճակում գտնվող գրգռված մոլեկուլի կողմից[6]։
Մահացել է 2000 թվականի մարտի 10-ին Մոսկվայում, թաղված է Վագանկովյան գերեզմանատան հայկական հատվածում[7]։
Մրցանակներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր քիմիկոս»
Երկեր
խմբագրել- Теория радикальной полимеризации, 2 изд., перераб. и доп., М., 1966.
- Двухквантовые фотохимические процессы образования радикалов и катион-радикалов // Журнал Всесоюзного химического общества имени Д.И. Менделеева. 1966. Т. 11. № 2
- Кинетика двухквантовых фотохимических реакций. Система карбазол-этиловый спирт // Кинетика и катализ. 1967. Т. 8. Выпуск 2
- Двухквантовая фотохимия. М., 1976
- Фотоионизация ароматических молекул в жидкой фазе, в кн.: Возбужденные молекулы. Л., 1982
- Кинетика рекомбинаций в жидкой среде. М., 1989
- Возбужденные состояния и радикальные реакции в жидкой среде. М., 1992
Գրականություն
խմբագրել- Христофор Степанович Багдасарян (Биобиблиография), М., 1988.
- Большая русская биографическая энциклопедия. (3 CD)
- Большая советская энциклопедия. 3-е издание. М., 1970-77
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=126
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Багдасарьян Христофор Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Багдасарьян Х.С. - Общая информация». www.ras.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Главная в начало списка». people.bmstu.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
- ↑ «Багдасарьян Христофор Степанович». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.