Քրիստինա Էգերսեգի
Քրիստինա Էգերսեգի (հունգարերեն՝ Krisztina Egerszegi, օգոստոսի 16, 1974[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի նախկին մարզուհի, լողորդուհի, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոնուհի։ Միայն 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ միանգամից նվաճելով երեք ոսկե մեդալ՝ դարձել է պատմության մեջ մարզական նման հաջողության հասած երկրորդ լողորդուհին։ Նա նաև միակ լողորդուհին է աշխարհում, որ ընդհանուր առմամբ օլիմպիական հինգ ոսկե մեդալ է նվաճել[2]։
Քրիստինա Էգերսեգի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Հունգարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 16, 1974[1] (50 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Հասակ՝ | 174 սանտիմետր |
Քաշ՝ | 57 կիլոգրամ |
Բացի այդ, Քրիստինա Էգերսեգին 1991 թվականի օգոստոսի 25-ին 200 մետր թիկնալողում սահմանել է աշխարհի ռեկորդ, որը պահպանվել է 16 տարի՝ մինչև 2008 թվականի փետրվարի 16-ը, երբ Քրիստի Քովենթրիին հաջողվել է գերազանցել այն (2.06,39).[3]:
Կենսագրություն
խմբագրելՔրիստինան լողի պարապմունքների սկսել է հաճախել, երբ ընդամենը չորս տարեկան էր[4]։ Շնորհալի աղջնակը տքնաջան մարզումների շնորհիվ հասել է բարձր արդյունքների, ընդգրկվել Հունգարիայի հավաքական թիմի կազմում։ 1988 թվականին առաջին անգամ դուրս գալով միջազգային մրցասպարեզ՝ Նիդերլանդների Ամերսդորֆ քաղաքում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը[5], 14 տարեկան հասակում էլ՝ օլիմպիական խաղերի։ Ընդ որում՝ 1988 թ. ամառային օլիմպիական այդ խաղերում պարզապես ապշեցրել է մասնագետներին ու մարզական հասարակությանը՝ թիկնալողով 200 մետր մրցատարածությունում առաջ անցնելով հաղթողի ամենահավանական թեկնածուներ համարվող ԳԴՀ-ի լողորդուհիներից և ճանաչվելով օլիմպիական խաղերի չեմպիոն դարձած ամենաերիտասարդ լողորդուհին մրցումների ողջ պատմության ընթացքում։
Պարգևներ
խմբագրելՄեդալներ
խմբագրելՄրցաձև/Մրցավայր | Սեուլ 1988 | Բարսելոն 1992 | Ատլանտա 1996 |
---|---|---|---|
100 մ թիկնալող | արծաթե 1 ր 1 վրկ. 56 |
ոսկե 1 ր 0 վրկ. 68 |
- |
200 մ թիկնալող | ոսկե 2 ր 9 վրկ. 29 |
ոսկե 2 ր 7 վրկ. 06 |
ոսկե 2 ր 7 վրկ. 83 |
400 մ համալիր լող | - | ոսկե 4 ր 36 վրկ. 54 |
բրոնզե 4 ր 42 վրկ. 53 |
Մրցաձև/Մրցավայր | Պերտ 1991 | Հռոմ 1994 |
---|---|---|
100 մ թիկնալող | ոսկե 1 ր 1 վրկ. 78 |
5-րդ տեղ |
200 մ թիկնալող | ոսկե 2 ր 9 վրկ. 15 |
արծաթե 2 ր 9 վրկ. 10 |
Մրցաձև/Մրցավայր | Բոնն 1989 | Աթենք 1991 | Շեֆիլդ 1993 | Վիեննա 1995 |
---|---|---|---|---|
100 մ թիկնալող | արծաթե 1 ր 2 վրկ. 44 |
ոսկե 1 ր 0 վրկ. 31 Աշխարհի ռեկորդ |
ոսկե 1 ր 0 վրկ.83 |
- |
200 մ թիկնալող | արծաթե 2 ր 12 վրկ. 61 |
ոսկե 2 ր 6վրկ. 62 Աշխարհի ռեկորդ |
ոսկե 2 ր 9 վրկ. 12 |
ոսկե 2 ր 7 վրկ. 24 |
200 մ բատերֆլայ | - | - | ոսկե 2 ր 10 վրկ. 71 |
- |
400 մ համալիր լող | արծաթե |
ոսկե 4 ր 39 վրկ. 78 |
ոսկե 4 ր 39 վրկ. 55 |
վ 4 ր 40 վրկ. 33 |
փոխանցումալող 4 × 100 մ | - | - | - | արծաթե 4 ր 12 վրկ. 00 |
Ռեկորդներ
խմբագրել- աշխարհի ռեկորդ 100 մետր թիկնալողում - 1 րոպե 0 վայրկյան 31, 1991 թ.
- աշխարհի ռեկորդ 200 մետր թիկնալողում - 2 րոպե 6 վայրկյան 62, 1991 թ.
Պարգևներ, կոչումներ
խմբագրել- Եվրոպայի «Տարվա մարզուհի» 1992
- Աշխարհի «Տարվա լողորդուհի» 1991, 1992, 1995
- Եվրոպայի «Տարվա լողորդուհի» 1990, 1991, 1992, 1995
- Աշխարհի «Տարվա մարզուհի» (La Gazzetta dello Sport-ի վարկածով) 1992, 1993
- Հունգարիայի «Տարվա մարզուհի» 1988, 1989, 1990, 1991, 1992, 1993, 1996
- 1992 – Հունգարիայի «Վաստակի համար» շքանշան
- Քրիստինա Էգերսեգին պարգևատրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի ոսկե շքանշանով։ Նրա անունը ներառվել է լողորդների միջազգային փառքի սրահում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ |titel=Krisztina Egerszegi Bio, Stats, and Results - Olympics at Sports.reference.com |verk=sportsreference.com |utgivare=Sportsreference |hämtdatum=7 oktober 2015 |url=http://www.sports-reference.com/olympics/athletes/eg/krisztina-egerszegi-1.html |arkivurl=https://web.archive.org/web/20150907192457/http://www.sports-reference.com/olympics/athletes/eg/krisztina-egerszegi-1.html |arkivdatum= 7 september 2015 }}
- ↑ | titel=Coventry Breaks Venerable Record | verk=washingtonpost.com | utgivare=Washington post | hämtdatum=7 oktober 2015 | url=http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2008/02/16/AR2008021602248.html}}(չաշխատող հղում)
- ↑ |prénom1= |nom1=Collectif Loyrette |titre=Jeux olympiques : d'Athènes à Athènes | titre chapitre =La Reine Christina |passage=265 |éditeur=L'Équipe|année=2004|isbn=2743449705 |pages=359}}
- ↑ Craig Lord (17 février 2008). «Tribute To Queen Krisztina». swimnews.com. Արխիվացված է օրիգինալից 2020-09-25-ին. Վերցված է 10 décembre 2011-ին.
- ↑ «Krisztina Egerszegi». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 6 avril 2011-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Էգերսեգի» հոդվածին։ |