Քևին Լիմա (անգլ.՝ Kevin Lima, հունիսի 12, 1962(1962-06-12)[1][2][3], Pawtucket, Ռոդ Այլենդ[4]), ամերիկացի մուլտիպլիկատոր և կինոռեժիսոր, որպես պրոդյուսեր, հնչյունավորող դերասան և սցենարիստ ավելի քիչ է հայտնի։

Քևին Լիմա
Ծնվել էհունիսի 12, 1962(1962-06-12)[1][2][3] (62 տարեկան)
ԾննդավայրPawtucket, Ռոդ Այլենդ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿալիֆորնիայի արվեստների ինստիտուտ և William E. Tolman High School?
ԵրկերԳուֆիի արձակուրդները, Տարզան, 102 դալմատիններ և Enchanted?
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կերպարների անիմացիա, character designer, կոնցեպտ-նկարիչ, դերասան, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
ԱմուսինԲրենդա Չափման
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներEmma Rose Lima?
 Kevin Lima Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Քևին Լիման ծնվել է 1960 թվականին (այլ տվյալներով՝ 1962 թվականին)[5] Ռոդ Այլենդ նահանգի Պոտակետ քաղաքում։ Ավարտել է Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտը։ Բուհն ավարտելուց անմիջապես հետո կես տարով մեկնել է Թայվան, որտեղ աշխատել է «Խիզախ փոքրիկ տոստերը» մուլտֆիլմի վրա[6]։ Վերադառնալով ԱՄՆ՝ Լիման ծանոթացել է արտադրամասի գործընկերոջ՝ Գլեն Քինի հետ, որը համոզել է նրան իր ծառայություններն առաջարկել Disney ստուդիային․ Լիման այդպես էլ անում է և չի փոշմանում։ 2008 թվականից Քևին Լիման մասնագիտորեն ակտիվ չէ, սակայն 2014 թվականին հայտնվել է տեղեկություն, որ 2017 թվականի մարտին էկրան կբարձրանա Լիմայի նոր աշխատանքը՝ բոլիվուդյան ոճով «Կապիկները Մումբայից» մուլտիպլիկացիոն մյուզիքլը[7]։ 2015 թվականին հաղորդվել է, որ այդ պատկերի վրա աշխատանքը դադարեցվել է[8]։

Կինը՝ Բրենդա Չապմանը (ծնվ․ 1962), հնչունավորղ դերասանուհի, ռեժիսոր, մուլտիպլիկատոր, սցենարիստ և պրոդյուսեր, «Էննի» մրցանակի դափնեկիր (1994) է։ Դուստրը՝ Էմմա Ռոուզը (ծնվ․ 1998), դարձել է «Խիզախ արքայադուստրը» մուլտֆիլմի հերոսուհու՝ արքայադուստր Մերիդի նախատիպը[9]։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
  • 1993՝ «Հյուգո» մրցանակ «Ալադին» մուլտֆիլմի համար «Լավագույն բեմադրություն» կատեգորիայում՝ անվանակարգ։
  • 1999՝ «Էննի» մրցանակ «Տարզան» մուլտֆիլմի համար «Լիամետրաժ արտադրանքի ավագույն ռեժիսուրա» կատեգորիայում՝ անվանակարգ։
  • 1999՝ «Ուղեկից» մրցանակ «Տարզան» մուլտֆիլմի համար «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում՝ անվանակարգ։
  • 2004՝ Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակ «Լավագույն ռեժիսորական նվաճում մանկական ծրագրի ստեղծման համար»
    • «Էլոիզայի արկածները»՝ հաղթանակ
    • «Էլոիզա 2․ Սուրբ Ծնունդ»՝ հաղթանակ
  • 2008՝ «Հյուգո» մրցանակ «Հմայվածը» ֆիլմի համար «Լավագույն բեմադրություն» կատեգորիայում՝ անվանակարգ։

Ֆիլմագրություն

խմբագրել

Մուլտիպլիկատոր

  • 1987՝ Սկյուռիկների արկածները / The Chipmunk Adventure (տիտրերում նշված չէ)
  • 1987՝ Գուֆի։ Ֆուտբոլամանիա / Sport Goofy in Soccermania
  • 1988՝ Օլիվերը և ընկերություն / Oliver & Company
  • 1989՝ Ջրահարսը / The Little Mermaid
  • 1990՝ Փրկարարներն Ավստրալիայում / The Rescuers Down Under
  • 1991՝ Շունը Լաս Վեգասից / Rover Dangerfield

Ռեժիսոր

  • 1995՝ Գուֆիի արձակուրդները / A Goofy Movie
  • 1999՝ Տարզան / Tarzan
  • 2000՝ 102 դալմանտին / 102 Dalmatians
  • 2003՝ Էլոիզայի արկածները / Eloise at the Plaza
  • 2003՝ Էլոիզա 2։ Սուրբ Ծնունդ / Eloise at Christmastime
  • 2007՝ Հմայվածը / Enchanted

Պրոդյուսեր

Հնչունավորող դերասան

  • 1995՝ Գուֆիի արձակուրդները / A Goofy Movie՝ Լեսթեր
  • 2007՝ Հմայվածը / Enchanted՝ սկյուռիկ Փիթը Նյու Յորքում

Սցենարիստ

  • 1988՝ Օլիվերը և ընկերություն / Oliver & Company
  • 1992՝ Ալադին / Aladdin

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 VIAF ID
  2. 2,0 2,1 Fairy tale unfolds in the gritty citySan Francisco Chronicle, 2007.
  3. 3,0 3,1 Encyclopedia of Television Film DirectorsScarecrow Press, 2009. — P. https://archive.org/details/encyclopediatele00robe/page/n356 338.
  4. 4,0 4,1 4,2 Annual Dinner - Disney Movie Director, Conway Tours & Journalists to be recognized by the Blackstone Valley Tourism Council on September 27 — 2007.
  5. Делфин Виджил. Fairy tale unfolds in the gritty city (անգլ.) на сайте sfgate.com, 18 ноября 2007
  6. Quint dreams about Disney princesses with ENCHANTED director Kevin Lima!!! (անգլ.) на сайте aintitcool.com, 14 декабря 2007
  7. Ребекка Форд. Puss in Boots 2, Croods 2, Madagascar 4 Get Release Dates (անգլ.) на сайте hollywoodreporter.com, 12 июня 2014
  8. Марк Грейсер. Jeffrey Katzenberg on DWA’s Cutbacks: ‘3 Films a Year Was Too Ambitious’ (անգլ.) на сайте variety.com, 22 января 2015
  9. Пол Либератор. Marin's Brenda Chapman shares Oscar glory for Brave with her teenage daugthter (անգլ.) на сайте marinij.com, 27 февраля 2013
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Լիմա» հոդվածին։