OMX AB, Շվեդո-Ֆինական ֆինանսական ծառայություններ տրամադրող ընկերություն, որը ստեղծվել է OM AB և HEX plc ընկերությունների միաձուլումից։ Այն ունի երկու բաժանմունք՝ OMX Exchanges, որը իրականացնում է Նորդիկ և Բալթիկ պետություններում գտնվող յոթ ֆոնդային բորսաների աշխատանքը, և OMX Technology, որը զարգացնում է տարածում է OMX Exchanges-ի և այլ բորսաների կողմից օգտագործվող ֆինանսական գործարքների համակարգեր։ Ընկերությունը միջազգային լիդեր է համարվում ֆինանսական գործիքների բորսային առևտրի համակարգերի ոլորտում։

ՕԷՄԷՔՍ
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1971
ՎայրՆյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենAdena Friedman?
Արդյունաբերությունֆինանսական ծառայություններ
Հասույթ6,23 մլրդ $ (2022)[1]
Աշխատողների թիվ4361 մարդ (2019)[2]
Դուստր ընկերություններՕԷՄԷՔՍ, ՆԱՍԴԱՔ և GlobeNewswire?
Կայքbusiness.nasdaq.com
Բորսա

Պատմություն

խմբագրել

OM AB (Optionsmäklarna)-ին ֆյուչերների բորսա էր, որը հիմնադրվել էր 1980-ականներին Օլոֆ Ստենհամմարի կոսմից։ Այն ստեղծվել էր Շվեդիայում ստանդարտեցված օպցիաների պայմանագրային առևտրի համար։ OM-ը ձեռք է բերել Ստոկհոլմի Ֆոնդային Բորսան 1998 թ․ և Լոնդոնի Ֆոնդային Բորսայի ձեռք բերման անհաջող փորձ է կատարել 2001 թ․։

2003 թ․ Սեպտեմբերի 3-ին Հելսինկիյի Ֆոնդային բորսան (HEX)միաձուլվեց OM-ի հետ, և միավորված ընկերությունը ստացավ OM HEX անվանումը։ 2004 թ․ Օգոստոսի 31-ին ընկերության բրենդը փոխվեց OMX-ի։

2007 թ․ Ապրիլի 27-ին ընկերությունը հայտարարեց Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիյի ձեռք բերման մասին[3]։

2012 թվականի դեկտեմբերի 12-ին NASDAQ OMX-ը հայտարարեց, որ ձեռք կբերի Thomson Reuters-ի որոշ ստորաբաժանումներ 390 միլիոն դոլարով[4][5][6]։ Այս գործարքում ընդգրկված էին ընկերության ներդրողների հետ հարաբերությունները, հանրային կապերը և մուլտիմեդիա ձեռնարկությունները։ NASDAQ OMX-ը գործարքը ավարտին հասցրեց 2013 թվականի հունիսի 3-ին[7][8]։

2015 թվականին ընկերությունը պաշտոնապես վերանվանեց իրեն Nasdaq, Inc., միավորելով իր բոլոր տարբեր ծառայությունները մեկ բրենդի ներքո[9][10]: Այս փոփոխությունը արտահայտում էր ընկերության աճը՝ վերածվելով ավանդական ֆոնդային բորսայից՝ գլոբալ ֆինանսական տեխնոլոգիաների և տեղեկատվության փոխանցման ծառայությունների մատակարարի։

2017 թվականի ապրիլին Nasdaq-ը գործարկեց Nasdaq Ventures-ը, վենչուրային ներդրումների ծրագիրը, որը կենտրոնացած էր այն ընկերությունների վրա, որ կօգնեն Nasdaq-ին ընդլայնել իր ապրանքային շարքը և նոր շուկաներ բացել[11]։ Ծրագրի շրջանակներում հայտարարված առաջին երեք ընկերություններն են՝ Chain-ը, բլոկչեյն տեխնոլոգիաների ընկերությունը; Digital Reasoning-ը, կոգնիտիվ հաշվարկների տեխնոլոգիան; և Hanweck-ը, իրական ժամանակում ռիսկերի վերլուծության ընկերությունը[12]։

2018 թվականի Սուրբ Ծննդին Oslo Børs VPS Holding-ի (Նորվեգական ֆոնդային բորսա և ազգային սենտրալ դեպոզիտարի օպերատոր)[13] 25% բաժնետերերը անցկացրեցին փակ աճուրդ՝ արժեթղթերի վաճառքի համար։ Nasdaq-ը չմասնակցեց աճուրդին հայտարարման թշնամական բնույթի պատճառով (անցկացվեց առանց Oslo Børs-ի տնօրինության կամ բաժնետերերի իմանալու կամ համաձայնության): Euronext-ը հաղթեց աճուրդը և հետագայում զարկացավ բաժնետերերի ևս 24,6% աջակցությանը, ինչը կազմեց ընդհանուր 49,6%։ Դրանից հետո Nasdaq-ը ձեռք բերեց 32,5% արժեթղթերը բաց շուկայում (հիմնականում առանձին բաժնետերերից / աշխատակիցներից), և պաշտոնապես հայտ ներկայացրեց տնօրինության և որոշ հիմնական բաժնետերերի միակարծիք առաջարկով։

OMX-ի ֆոնդային բորսաները

խմբագրել

OMX-ի ճյուղերը

խմբագրել

Ընկերության գործունեությունը տարանջատվում է երեք ճյուղերի․

OMX Technology-ի կլիենտները

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. Form 10-K — 2023.
  2. Nasdaq, Inc. 2019 Form 10-K — P. 13.
  3. «OMX to acquire the Armenian Stock Exchange and Central Depository». OMX Group. Վերցված է 2007 թ․ ապրիլի 27-ին.
  4. «Nasdaq OMX closes acquisition of Thomson Reuters PR and IR units». www.finextra.com. Վերցված է 2024-09-13-ին.
  5. «Nasdaq Acquires Thomson Reuters - IR PR and Multimedia Services». mergr.com. Վերցված է 2024-09-13-ին.
  6. «Thomson Reuters Selling IR/PR and Multimedia Business to Nasdaq». www.equities.com. Վերցված է 2024-09-13-ին.
  7. «NASDAQ closes Thomson Reuters deal». www.prweek.com. Վերցված է 2024-09-13-ին.
  8. «NASDAQ OMX Completes Acquisition of Thomson Reuters Investor Relations, Public Relations and Multimedia Businesses». www.nasdaq.com. Վերցված է 2024-09-13-ին.
  9. «What Nasdaq Is, History, and Financial Performance». www.investopedia.com. Վերցված է 2024-09-13-ին.
  10. «Nasdaq, Inc. (NDAQ): history, ownership, mission, how it works & makes money». dcf.fm. Վերցված է 2024-09-13-ին.
  11. «Nasdaq Launches Venture Investment Program». www.nasdaq.com. Վերցված է 2024-09-13-ին.
  12. «Nasdaq Launches New Ventures Platform». www.marketsmedia.com. Վերցված է 2024-09-13-ին.
  13. «Euronext Tries to Beat Nasdaq With Raised Bid for Oslo Bors». www.bloomberg.com. Վերցված է 2024-09-13-ին.

Այցելք նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել