Օգյուստեն Ֆրենել
Օգյուստեն Ֆրենել (ֆր.՝ Augustin-Jean Fresnel, մայիսի 10, 1788[1][2][3][…], Բրոգլի - հուլիսի 14, 1827[1][2][3][…], Վիլ-դ'Ավրե), ֆրանսիացի ականավոր ֆիզիկոս։ Ֆրենելը ալիքային օպտիկայի հիմքը դրեց։ Հյույգենսի սկզբունքը լրացնելով երկրորդային ալիքների ինտերֆերենցի գաղափարով՝ նա ստեղծեց դիֆրակցիայի քանակական տեսությունը։ Այդ սկզունքի հիման վրա Ֆրենելը բացատրեց երկրաչափական օպտիկայի օրենքները, մասնավորապես, լույսի ուղղագիծ տարածման բնույթը համասեռ միջավայրում։ Նա ստեղծեց դիֆրակցիոն պատկերի մոտավոր հաշվարկման մեթոդ, որը հիմնված է ալիքային մակերեևույթը գոտիների բաժանելու վրա։ Լուսային ալիքների լայնական լինելն առաջին անգամ ապացուցել է Ֆրենելը։
Օգյուստեն Ֆրենել Augustin-Jean Fresnel | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1788[1][2][3][…] Բրոգլի |
Մահացել է | հուլիսի 14, 1827[1][2][3][…] (39 տարեկան) Վիլ-դ'Ավրե բնական մահով |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Fresnel |
Բնակության վայր(եր) | Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, քաղինժեներ և ճարտարագետ |
Գործունեության ոլորտ | օպտիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Պոլիտեխնիկական դպրոց, Lycée Malherbe? և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պարգևներ | |
Մայր | Augustine Mérimée? |
Augustin Fresnel Վիքիպահեստում |
Աղբյուր
խմբագրել- Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ, «Լույս» հրատարակչություն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/rumford-medal/
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 130.
- ↑ https://www.toureiffel.paris/fr/le-monument/tour-eiffel-et-sciences
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստեն Ֆրենել» հոդվածին։ |