Օդուենի որոր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օդուենի որոր (լատին․՝ Larus audoinii), որորների ցեղի ներկայացուցիչ։ Անվանակոչվել է ի պատիվ ֆրանսիացի բնագետ Ժան Օդուենի (ֆր.՝ Jean Victor Audouin, 1797—1841)։
Օդուենի որոր | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Larus audoinii
Payraudeau, 1826
|
||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
|

Նկարագիր
խմբագրելՄարմնի երկարությունը կազմում է 49—51 սմ երկարություն։ Թևերի բացվածքը 1,15-1,40 մ է, քաշը՝ 500—600 գրամ։
Ի տարբերություն այլ որորների, Օդուենի որորը ավելի քիչ հանդիպող թռչանտեսակ է։ Նրանց թվաքանակը մշտապես փոքր է եղել, իսկ բնական արեալն ընդգրկում է Միջերկրական ծովի կղզեխմերը։ Բնակվում են Հունաստանում, Կիպրոսում, Իսպանիայում, Ալժիրում, Իտալիայում, Կորսիկայում, որտեղ 1950 թվականին թռչունների թվաքանակը կազմել է 63 զույգ, իսկ 1974 թվականին՝ միայն երկու զույգ։ Համեմատաբար մեծ գաղութ գտնվում է Չաֆարինաս կղզեխմբում՝ Մուլույա գետի (արաբ․՝ وادي ملوية) գետաբերանի շրջակայքում, Մարոկկոյի հյուսիս-արևելքում տեղակայված գերտերի շրջակայքում։ Այդտեղ գտնվում է Օդուենի որորի ողջ պոպուլյացիայի 2/3 մասը։ 1982 թվականին Օդուենի որորի ողջ թվաքանակը գնահատվել է 3000—3500 առանձնյակ։ Հայտնի չէ, թե դրանից առաջ որքան է եղել այս տեսակի թվաքանակը։ Բազմացման ժամանակահատվածից հետո Օդուենի որորները թռչում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով ողողողված Աֆրիկայի ափերը, որոշները հասնում են նույնիսկ՝ Սենեգալ։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդուենի որոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդուենի որոր» հոդվածին։ |