Օդրի Մեդոուզ
Օդրի Մեդոուզ (անգլ.՝ Audrey Meadows․ փետրվարի 8, 1922[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 3, 1996[1], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Էմմի մրցանակի դափնեկիր ամերիկացի դերասանուհի, ով առավել հայտնի է 1950-ականներին լայն ժողովրդականություն վայելած « Նորապսակները » սիթքոմում իր տպավորիչ դերակատարումով։
Օդրի Մեդոուզ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 8, 1922[1] |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | փետրվարի 3, 1996[1] (73 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, բանկիր և թատրոնի դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0575031 |
audreymeadows.com |
Կենսագրություն
խմբագրելՕդրին ծնվել է Չինաստանում 1922 թվականին, երբ նրա միսիոներ ծնողներն աշխատում էին այնտեղ (ըստ մեկ այլ վարկածի՝ ծնվել է Նյու Յորքում[2]․ երկար տարիներ խառնաշփոթ է եղել՝ դերասանուհու ծննդավայրի ու ծննդյան տարեթվի հետ կապված[3][4][5]): Նրա ավագ քույրը դերասանուհի Ջեյն Մեդոուզն է։ 1930 թվականին նա իր ընտանիքի հետ Չինաստանից տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ կարճ ժամանակ անց իր նորամուտն է կատարել Բրոդվեյի բեմում։
Դերասանական առաջին լուրջ հաջողությանը հասել է՝ ելույթ ունենալով «The Jackie Gleason Show» հեռուստաշոուում։ 1955 թվականին արժանացել է Էմմի մրցանակի[6]։ Հետագայում ավելի մեծ հաջողությունների է հասել Նորապսակներ / Honeymooners/ Մեղրամիս անողներ սիթքոմում իր դերակատարմամբ, որը նրան բերել է Էմմի մրցանակի առաջադրումներ ևս մի քանի անվանակարգերում։ 1960 թվականին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է նրան նվիրված աստղ։
Դերասանական կարիերայից բացի, Մեդոուզը հաջողությունների է հասել բիզնեսում։ Նա տասնմեկ տարի աշխատել է որպես Դենվերի առաջին ազգային բանկի տնօրեն՝ դառնալով այդ պաշտոնն զբաղեցրած առաջին կինը[7]։
1995 թվականին նրա մոտ ախտորոշվել է թոքի քաղցկեղ, և բժիշկները նրան մոտ մեկ տարի ժամանակ են տվել։ Նա հրաժարվել է ակտիվ բուժումից և 1996 թվականի փետրվարի 3-ին իր վախճանն է կնքել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1950 | ֆ | Արիզոնյան բարոնը | The Baron of Arizona | քաղաքաբնակ կին դատարանում |
1951 | ս | — | The Amazing Mr. Malone | |
1951-1953 | ս | — | The Bob & Ray Show | շարունակական դեր |
1952 | ս | Լյուքս վիդեոթատրոն | Lux Video Theatre | երգչուհի |
1952 | ս | Պուլիցերյան թատրոն | Pulitzer Prize Playhouse | լեդի Մերի |
1952-1957 | ս | Ջեքի Գլիսոնի շոուն | The Jackie Gleason Show | տարբեր կերպարներ |
1953 | ս | — | Man Against Crime | |
1955-1956 | ս | Նորապսակները | The Honeymooners | Էլիս Քրամդեն |
1959 | ս | «Յունայթեդ Սթեյթս Սթիլ»-ի ժամը | The United States Steel Hour | |
1960 | ս | Շաբաթվա թատերախաղը | Play of the Week | Նել Վալենթայն |
1960 | ս | Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է | Alfred Hitchcock Presents | միսիս Բիքսբի |
1960-1971 | ս | Ռեդ Սքելտոնի շոուն | The Red Skelton Show | տարբեր կերպարներ |
1961 | ս | Բեռնասայլերի քարավանը | Wagon Train | Նենսի Փալմեր |
1961 | ս | — | Checkmate | Ալթեա Թոդ |
1961 | ս | «Ջեներալ Էլեքթրիք»-ի թատրոնը | General Electric Theater | Քոննի Մառլոու |
1962 | ս | Շաբաթվա դյուպոնյան շոուն | The DuPont Show of the Week | Կոնստանս |
1962 | ֆ | - | That Touch of Mink | Քոննի Էմերսոն |
1962 | ս | Սեմ Բենեդիկտ | Sam Benedict | Քերրի Մորտոն |
1963 | ֆ | Վերցրեք նրան, նա իմն է | Take Her, She’s Mine | Էնն Մայքլսոն |
1965 | ս | — | Please Don’t Eat the Daisies | Քիթթի Քլեր |
1965 | կֆ | — | Invisible Diplomats | Քելլի Սմիթ |
1966 | ս | Ջեքի Գլիսոն․ ամերիկյան թատերական ամսագիր | Jackie Gleason: American Scene Magazine | Ալիս Քրամդեն |
1966 | հֆ | — | Clown Alley | ծաղրածու-լվացարարուհի |
1967 | ֆ | Ռոզի՜ | Rosie! | Միլդրեդ Դիվեր |
1970 | ս | — | The Tim Conway Comedy Hour | տարբեր կերպարներ |
1972 | ս | Սեր՝ ամերիկյան ձևով | Love, American Style | տարբեր կերպարներ |
1974 | ս | Դին Մարտինի շոուն | The Dean Martin Show | Մարթա Վաշինգտոն |
1978 | ս | Սթարսքին ու Հաթչը | Starsky & Hutch | Հիլդա Զաքերման |
1978-1984 | ս | Սիրո նավակ | The Love Boat | տարբեր կերպարներ |
1982 | ս | Զանազան քայլեր | Diff’rent Strokes | միսիս Մարտինսոն |
1982-1986 | ս | Չափից դուրս նեղվածք | Too Close for Comfort | Այրիս Մարտին |
1985 | ս | Հյուրանոց | Отель]] | Hotel / Ամելիա Չելտոն |
1986 | ս | Նա գրեց՝ սպանություն | Murder, She Wrote | Միլդրիդ Թիլլի |
1986 | ս | Կյանքը Լյուսիի հետ | Life with Lucy | Օդրի |
1988 | ս | CBS-ի ամառային տեսարան | CBS Summer Playhouse | մորաքույր Լուար |
1989 | ս | Սոխակներ | Nightingales | |
1989 | հֆ | — | Wally and the Valentines | Լիլիան |
1989 | հֆ | — | Honeybloopers | Էլիս Քրամդեն |
1990 | հֆ | — | Red Pepper | Այնա |
1990-1991 | ս | Քեռի Բաք | Uncle Buck | Մեգգի Հոգոբում |
1991 | մս | Սիմփսոնները | The Simpsons | Բի Սիմոնս |
1991 | ս | Բարև, անուշի՛կս, ես տանն եմ | Hi Honey, I’m Home | Էլիս Քրամդեն |
1992 | ս | Դևիսի կանոնները | Davis Rules | Գաննիի նախկին կին |
1993 | ս | Քույրեր | Sisters | Ադա Բենբոու |
1994 | ս | Բերկի արդարադատությունը | Burke’s Law | Ջորջիա Սթարք |
1994 | ս | Դատարկ բույն | Empty Nest | Մարգարեթ Ռենդոլ |
1995 | ս | Դեյվի աշխարհը | Dave’s World | Ռուբի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ Note: Audrey Cotter was born in New York City in 1922, not in China as has been commonly stated. A 1921 passenger list shows the family entering the United States from China via Vancouver (S.S. Empress of Russia arriving at Vancouver from Shanghai, July 10, 1921). A 1927 passenger list shows Audrey's birthplace as New York (S.S. Olympic, arriving at New York from Southampton, May 3, 1927). The 1930 U.S. census, listing the family in Providence, Rhode Island, also shows Audrey's birthplace as New York City and her age as 8 years old in April 1930, which also confirms 1922 as her year of birth.
- ↑ «Comic Actress Audrey Meadows Dies». The Washington Post (ամերիկյան անգլերեն). 1996 թ․ փետրվարի 5. ISSN 0190-8286. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Note: Other biographies erroneously place her birth in 1926 in WuChang, China. See «Audrey Meadows, Alice in 'The Honeymooners,' Dies». Los Angeles Times. 1996 թ․ փետրվարի 5. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Audrey Meadows' Biography». Audreymeadows.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Internet Movie Database. «Awards for Audrey Meadows». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Serling, Robert J. Maverick: The Story of Robert Six and Continental Airlines. — Doubleday & Company, 1974. — С. 351. — ISBN 9780385040570
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդրի Մեդոուզ» հոդվածին։ |