Օզան Չոլաքօղլու
Օզան Չոլաքօղլու (թուրքերեն՝ Ozan Çolakoğlu, սեպտեմբերի 18, 1972 կամ ապրիլի 1, 1972, Ադանա, Թուրքիա), թուրք կոմպոզիտոր, երգերի հեղինակ[1] և երաժշտական պրոդյուսեր։ Առավել հայտնի է դարձել որպես Թարքանի պրոդյուսեր և երգերի հեղինակ։
Օզան Չոլաքօղլու | |
---|---|
Բնօրինակ անուն | թուրքերեն՝ Ozan Çolakoğlu |
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1972 (52 տարեկան) կամ ապրիլի 1, 1972 (52 տարեկան) Ադանա, Թուրքիա |
Երկիր | Թուրքիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | HITT Production? |
Կրթություն | Kadıköy Anadolu Lisesi? |
Ամուսին | Gülşen? |
Կայք | ozancolakoglu.com |
Կարիերա
խմբագրելՕզան Չոլաքօղլուն ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 18-ին Ադանայում[2]։ Ավարտել է Բերքլիի երաժշտական քոլեջը (անգլ.՝ Berklee College of Music)[3]:
Նրա կարիերան սկսվել է 1991 թվականին, երբ հանդիպես Թարքանի հետ։ Օզանը վերջինիս համար սկսեց երգեր գրել։
Եվրատեսիլ 2003 երգի մրցույթի ժամանակ հաղթողի՝ Սերթաբ Էրեների «Every Way That I Can» երգի համապրոդյուսերն էր և վերադաշնակողը[4]։ Ավելի ուշ՝ Եվրատեսիլ 2009 երգի մրցույթին վերադաշնակել է Հադիսեի «Düm Tek Tek» երգը[5]։
Որպես կոմպոզիտոր հանդես է եկել թուրքական մի շարք ֆիլմերում՝ «Տիեզերական տարր։ Դրվագ X», «Քննություն», «Սերը սիրում է պատահականություն»[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ozan Çolakoğlu». Яндекс.Музыка. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Ozan Çolakoğlu Kimdir ? - Ozan Çolakoğlu Hayatı ve Biyografisi». www.haberler.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «12 dev müzisyen» (թուրքերեն). Hürriyet. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Sertab – Every Way That I Can» (անգլերեն). Discogs. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Hadise – Düm Tek Tek» (անգլերեն). Discogs. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Ozan Colakoglu» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.