Օլգա Ալեքսանդրովնա Սանֆիրովա (մայիսի 2, 1917(1917-05-02), Սամարա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1944(1944-12-13), Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), 46-րդ գվարդիայի գիշերային ռմբակոծության ավիացիոն գնդի էսկադրիլիայի հրամանատար, Խորհրդային Միության հերոս։

Օլգա Սանֆիրովա
ռուս.՝ Ольга Александровна Санфирова[1]
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1917(1917-05-02)
ԾննդավայրՍամարա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 13, 1944(1944-12-13) (27 տարեկան)
Մահվան վայրԳրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԳրոդնո
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունօդաչու և սպա
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան և «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
 Olga Sanfirova Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1917 թվականի մայիսի 2-ին (ապրիլի 19), Սամարայում, աշխատավորի ընտանիքում։ Ազգությամբ թաթար է։

Ավարտել է աերակումբի իններորդ դասարանը։ Ապրել և աշխատել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։

1941 թվականին մտել է Կարմիր բանակի կազմի մեջ։ Ավարտել է Կրասնոդարի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարանը։ Բանակում գործունեությունը ծավալել է 1942 թվականից։ 1942 թվականից դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։

46-րդ գվարդիական գիշերային ռմբակոծիչ ավիագնդի էսկադրիլիայի հրամանատար, գվարդիայի կապիտանը իրականացրել է 630 մարտական գիշերային թռիչք՝ հակառակորդի կենդանի ուժի և ամրությունների ոչնչացման համար։ Մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանությանն ու ազատագրմանը, Նովոռոսիյսկ-Տամանի, Կերչենսկո-Էլտիգենսկի, Ղրիմի, բելառուսական հարձակողական գործողություններին[2]։ Պատերազմի ընթացքում նա 875 թռիչքային ժամերով կատարել է 630 գիշերային մարտական թռիչք՝ նետելով 77 տոննա ռումբ հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում։

Քաջ օդաչուն զոհվել է 1944 թվականի դեկտեմբերի 13-ին՝ մարտական առաջադրանքից վերադառնալիս։ Մեքենան հրկիզել են Լեհաստանում՝ Նասելսկի շրջանում։ Օլգան և Ռուֆինա Գաշևան՝ օդապարիկով նետվելով, հայտնվել են չեզոք գոտում։ Օլգա Սանֆիրովան զոհվել է հակահետևակային ականի վրա պայթելով, Իսկ Ռուֆուն հանել է մարտիկին։ Թաղված է Բելառուսի Գրոդնո քաղաքում գտնվող եղբայրական գերեզմանում[3]։

Մրցանակներ

խմբագրել
 
Հուշատախտակ

Հիշատակ

խմբագրել
  • Սամարա և Գրոդնո քաղաքներում նրա անունով կա փողոց[8]։
  • Հերոսի հուշարձանը տեղադրվել է հեղափոխական, օդանավակայանի փողոցների խաչմերուկում, Սամարայի երիտասարդական տան մոտ գտնվող պուրակում։ Ճարտարապետը Մուսատովն է[9][10], քանդակագործը Գոլովնինը[11]։
  • Սանֆիրովայի կիսանդրին տեղադրված է Կոլոմնա քաղաքում, իսկ աերոկլուբի շենքի վրա՝ հուշատախտակը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Երկրի հերոսներ (ռուս.) — 2000.
  2. «Санфирова Ольга Александровна». www.warheroes.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «Память народа :: Донесение о безвозвратных потерях :: Санфирова Ольга Александровна, 13.12.1944, убит,». pamyat-naroda.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. «Память народа :: Документ о награде :: Санфирова Ольга Александровна, Герой Советского Союза (Орден Ленина и медаль «Золотая звезда»)». pamyat-naroda.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. «Память народа :: Документ о награде :: Санфирова Ольга Александровна, Орден Александра Невского». pamyat-naroda.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. «Память народа :: Документ о награде :: Санфирова Ольга Александровна, Орден Красного Знамени». pamyat-naroda.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. «Память народа :: Документ о награде :: Санфирова Ольга Александровна, Медаль «За оборону Кавказа»». pamyat-naroda.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. Андрей Артёмов. «Улицы, названные в честь героев Великой Отечественной | «Другой город» самарский интернет-журнал» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. Памятник лётчице Ольге Санфировой Արխիվացված 2012-10-02 Wayback Machine.
  10. Фотографии памятника лётчице (по ссылке неверная информация об архитекторе).
  11. Администрация Железнодорожного района городского округа Самара. Мемориальные объекты находящиеся на территории Железнодорожного района Արխիվացված 2013-03-17 Wayback Machine.

Գրականություն

խմբագրել
  • Санфирова Ольга Александровна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — С. 415. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2
  • Селищев И. Подруги // Героини: очерки о женщинах — Героях Советского Союза / ред.-сост. Л. Ф. Торопов; предисл. Е. Кононенко. — Вып. 1. — М.: Политиздат, 1969. — 447 с.
  • Ракобольская И. В., Кравцова Н. Ф. — «Нас называли ночными ведьмами». М.: Изд-во МГУ, 2005. — 336 с.
 

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Սանֆիրովա» հոդվածին։