Օլգա Դավիդովնա Անդրեևա (ռուս.՝ Ольга Давыдовна Андреева, հուլիսի 21, 1915(1915-07-21), Պետրոգրադ, Ռուսական կայսրություն - մայիսի 7, 2007(2007-05-07), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), օպերայի խորհրդային և ռուս երգչուհի (սոպրանո) և մանկավարժ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1971), Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)[1], Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2001)[1]։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանակիր (2005)[2]։

Օլգա Անդրեևա
Ծնվել էհուլիսի 21, 1915(1915-07-21)
Պետրոգրադ, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էմայիսի 7, 2007(2007-05-07) (91 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանԲոլշեոխտինսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունօպերային երգչուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան
Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Օլգա Անդրևնան ծնվել է 1915 թվականի հուլիսի 21-ին Սանկտ Պետերբուրգում (ըստ որոշ աղբյուրների ծննդյան ամսաթիվը 1919 թվականի հունիսի 16-ն է)[1][3][4]։ 1937 թվականին ավարտել է Լենինգրադի պետական կոնսենվատորիայի դաշնամուրի բաժինը, հետագայում ուսանել է վոկալ։ 1941-1942 թվականներին երգել է շրջափակման մեջ գտնվող Լենինգրադում Պուլկովոյի բարձունքի պաշտպանների, Բալթիկի ծովագնացների համար, «Կյանքի ճանապարհ»-ին, հիվանդանոցներում և քաղաքի ձեռնարկություններում։ 1945 թվականին ավարտել է կոնսերվատորիայի վոկալի բաժինը[1]։

1944 թվականից 1948 թվականը եղել է Լենինգրադի տարածաշրջանային օպերայի թատրոնի մենակատար, 1948-ից 1951 թվականները՝ Սարատովի պետական օպերային թատրոնի և բալետի մենակատար։ 1951-ից 1962 թվականների ընթացքում եղել է Լենինգրադի երաժշտական կոմեդիայի թատրոնի, Լենինգրադի ֆիլհարմոնիայի և Օպերայի և բալետի փոքր թատրոնի մենակատարուհի[1]։

1962 թվականին Անդրեևան հետևել է խորհրդային գործիչների կոչին՝ օգնելու ստեղծել ինքնագործ խումբ՝ յուրացնելու խոպան հողերը։ Նա ստեղծել է 130 անդամ ունեցող պարի և երգի «Ցելիննիկ» անսամբլը, որտեղ ներառված էին ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ կոմբայնավարներ, փականագործներ, ծեփողներ, հեռագրողներ և այլն։ 1962-1965 թվականներին Անդրեևան համույթի գեղարվեստական ղեկավարն էր։ Հետագայում համույթը կրել է «ժողովրդական» կոչումը[3]։

1965-1979 թվականներին Անդրևնան կրկին եղել է Լենինգրադի ֆիլհարմոնիայի մենակատարուհի, հետո մենակատարուհի է աշխատել Լենինգրադի ռադիոյում և հեռուստատեսությունում։ Եղել է Սանկտպետերբուրգյան կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր[1]։

Կատարել է Տոսկայի, Տատայանայի, Մարիցայի, Սիլվայի պարտիաները։ Նրա երգացանկում եղել են նաև հին ռուսական ռոմանսներ[3]։ Օլգա Անդրեեևնան մահացել է 2007 թվականի մայիսի 7-ին[3]։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Բոլշեոխտինսկի գերեզմանոցում։

Ծանոթագրություններ

խմբագրել