Օլգա Ալեքսանդրովնա Կովալկովա (բելառուս․՝ Вольга Аляксандраўна Кавалькова, հունվարի 26, 1984(1984-01-26), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս քաղաքական գործիչ, իրավաբան, հաշվապահ, չգրանցված Բելառուսական Քրիստոնեական ժողովրդավարություն կուսակցության համանախագահ և քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործընթացի կազմակերպման համակարգող խորհրդի անդամ։

Օլգա Կովալկովա
 
Կուսակցություն՝ Belarusian Christian Democracy?
Կրթություն՝ East-European School of Political Studies? (2005) և Ministry of the Interior Academy of the Republic of Belarus? (2006)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան, հաշվապահ և քաղաքագետ
Ծննդյան օր հունվարի 26, 1984(1984-01-26) (40 տարեկան)
Ծննդավայր Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Բելառուս
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Օլգա Կովալկովան ծնվել է 1984 թվականի հունվարի 26-ին Մինսկում։

2006 թվականին ավարտել է Բելառուսի ՆԳՆ ակադեմիան իրավաբանի մասնագիտությամբ, 2005 թվականին ստացել է հաշվապահի մասնագիտություն կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման հանրապետական ինստիտուտում և քաղաքագետի մասնագիտություն Արևելաեվրոպական քաղաքական հետազոտությունների դպրոցում։

2004 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է Մինսկի շրջանային վարչակազմերում, ապա իրավաբան, նախագահ և գլխավոր հաշվապահ բնակարանային շինարարական սպառողական կոոպերատիվներում, 2011-2014 թվականներին՝ դասախոսի որակավորմամբ աշխատել է ինստիտուտում։

2011 թվականից ընդգրկվել է չգրանցված «Բելառուսական քրիստոնեական ժողովրդավարություն» կուսակցությունում։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Խորհրդարանական ընտրություններ 2019

խմբագրել

2019 թվականին Կովալկովան առաջադրվել է Մինսկի Պուշկինի թիվ 103 ընտրատարածքից, որպես պատգամավորի թեկնածու։

 
Բելառուսի համակարգող խորհրդի առաջին մամուլի ասուլիսը

2020 թվականի նախագահական ընտրություններ

խմբագրել

2020 թվականի փետրվարի 12-ին Օլգա Կովալկովան հայտարարել է Բելառուսի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։

Մասնակցել է փրայմերիզին, որը սկսվել է մարտի 27-ին և ավարտվել ապրիլի 30-ին։ Նրա նպատակն է որոշել ընդդիմության միասնական թեկնածուին, Կովալկովի արդյունքներով հավաքել է 1073 ձայն։ Այսպիսով, նա զբաղեցրել է երրորդ տեղը[1]։

2020 թվականի մայիսի 20-ին ԿԸՀ-ն 120 հոգանոց նախաձեռնող խումբ է գրանցել։ Բայց Կովալկովան COVID-19 պանդեմիայի պատճառով չի պատրաստվում ստորագրություններ հավաքել իր առաջադրման համար[2][3]։

Ինտերնետային հարցումների ընթացքում պորտալներից, ինչպիսիք են TUT.BY, Telegraf.by և «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը, մայիսի 20-26-ը Կովալկովայի վարկանիշը կազմել է 0,25 %-ից մինչև 0,37 %[4][5][6]։

Հունիսի 19-ին ավարտվել է ստորագրահավաքը Բելառուսի Հանրապետության թեկնածուների համար, սակայն Կովալկովան չի խոսել հավաքագրված ստորագրությունների քանակի մասին և չի հանձնել իր ստորագրությունները ԿԸՀ-ում։

Հունիսի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Օլգա Կովալկովայի թեկնածությունը։

Շուտով դարձել է թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձը[7][8][9]։

Ընտրություններից հետո

խմբագրել

2020 թվականի օգոստոսի 17-ին Բելառուսում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ դարձել է քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործընթացի կազմակերպման համակարգող խորհրդի նախագահության անդամ[10][11], որի նպատակը Սահմանադրության շրջանակներում իշխանության փոխանցումն է։

Օգոստոսի 21-ին՝ իշխանության փոխանցման խորհրդի ստեղծման հետ կապված քրեական գործի բացումից հետո, Մինսկի օդանավակայանում ձերբակալվել է Լեհաստան մեկնելու փորձի ժամանակ, Մարիա Կոլեսնիկովայի խոսքով՝ Լեհաստանի վարչապետի հետ հանդիպելու համար[12]։ Մատեուշ Մորավեցկիից նման տեղեկատվություն չի հաղորդվել։

Օգոստոսի 25-ին դատարանի որոշմամբ Օլգա Կովալկովին կալանավորել են 10 օրով։

Սեպտեմբերի 4-ի ցերեկը Կովալկովին գաղտնի դուրս են բերել Մինսկից և արդեն սեպտեմբերի 5-ին՝ գիշերը ժամը 2-ին, տեղափոխել Գրոդնո-Վարշավա[13]։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան Կովալկովան արդեն գտնվել է Լեհաստանում։

Սեպտեմբերի 21-ին մասնակցել է Եվրոպական խորհրդարանի միջազգային գործերի կոմիտեի նիստին։

Հետաքրքիր տվյալներ

խմբագրել
  • Արդար ընտրությունների պայմաններում Օլգա Կովալկովան հանդես է եկել այն բանի օգտին, որ նախագահն ընտրվի 5 տարի ժամկետով և ոչ ավելի, քան 2 ժամկետով, և կարծում է, որ բարձր մակարդակի քաղաքական գործիչների համար կարևոր է սոցիալական ցանցերի և կայքի միջոցով տեղեկացնել իրենց գործունեության մասին, իսկ երկրում փոփոխությունները կախված չեն կարգախոսներից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Завершилось онлайн-голосование на праймериз оппозиции». naviny.by. 2020 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
  2. «Усе трое ўдзельнікаў экс-праймерыз падалі дакументы, але з мінімальнай ініцыятыўнай групай». Наша Ніва (բելառուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  3. «Без «единого» от оппозиции. Участники праймериз отказались от участия в президентских выборах». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Если бы выборы состоялись завтра и все претенденты были бы зарегистрированы ЦИК, за кого бы вы проголосовали? Этот опрос нельзя рассматривать как социологическое исследование, поскольку он отражает только мнение проголосовавших пользователей портала | ОПРОСЫ TUT.BY». www.tut.by. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Опрос читателей (Не соц. Исследование). За кого вы хотели бы проголосовать?». Telegraf.by (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Хто з магчымых кандыдатаў на прэзыдэнта вам найбліжэйшы? АПЫТАНЬНЕ». Радыё Свабода (բելառուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «Доверенное лицо Тихановской: работа объединенного штаба будет продолжена». Sputnik Беларусь (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  8. «Доверенное лицо Тихановской: Из страны ее вывезли белорусские власти». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  9. «Ковалькова: Протесты на заводах так просто не закончатся». Telegraf.by (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «Ковалькова: Координационный совет не ставит цель захвата власти». naviny.by. 2020 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  11. «Доверенное лицо Светланы Тихановской Ольга Ковалькова опубликовала на своей странице в Facebook список членов Координационного совета». Sputnik Беларусь (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  12. Цензор.НЕТ. «В Беларуси задержали доверенное лицо Тихановской Ковалькову, - член Координационного совета». Цензор.НЕТ (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  13. «Приехали в изолятор, посадили в машину, надели капюшон». Ковалькова рассказала, как ее вывезли из Беларуси // TUT.BY. 5 сентября 2020.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Կովալկովա» հոդվածին։