Օձերիզ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օձերիզներ, բարակ, գունավոր թղթաժապավեններ, որոնք հիմնականում դուրս են թափվում «պայթող» տուփիկի միջից։ Օգտագործվում են որպես տոնական զարդարանք (Ամանորին, տարեդարձի, կառնավալի, շքերթի և այլ հանդեսների ժամանակ)։ Գործածվում է նաև «սերպանտին» անվանումը, որը ծագում է լատիներեն serpens (օձ) բառից։
Օձերիզի մեկ այլ տեսակ դուրս է թափվում սփրեյի (ցողիչի) միջից։ Այդ դեպքում գունավոր ժապավենները ոչ թե թղթից են, այլ հեղուկ պլաստմասից (անգլերեն այն կոչվում է aerosol string)։
-
Օձերիզներ տոնական միջոցառման ժամանակ
-
Սփրեյ-օձերիզներ
-
Բրազիլիայի նախագահ Ժուան Գուլարտը շքերթի ժամանակ, 1962 թ.
-
Ռիչարդ Նիքսոնի նախընտրական արշավի ժամանակ, 1960 թ.
-
Ջերոմի տարհանման կենտրոնի փակման ժամանակ, Արկանզաս 1940 թ.