Օձուն (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օձուն (այլ կիրառումներ)
Օձուն, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Օձուն | ||
Օձուն գյուղի համայնապատկեր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Գյուղ | Ալավերդի (համայնք) | Ալավերդի համայնք | |
Գյուղապետ | Արսեն Տիտանյան | |
Առաջին հիշատակում | 8-րդ դար | |
Մակերես | 53.13 կմ² | |
ԲԾՄ | 1125 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 4048[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | odzun.am | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՕձունը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 47 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 1125 մ։ Զբաղեցնում է 53.13 կմ² տարածք։
Պատմություն
խմբագրելՊատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԳյուղի կենտրոնում են գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին (Խաչգունդ եկեղեցի), Օձունի տաճարը (6-7 դդ.), Սուրբ Հովհաննես (Խաչգունդ) (717-728 թվականներ) և Ծիրանավոր (Ծաղկեվանք) եկեղեցիները (5-7 դդ.), Հոռոմայրի վանական համալիրը (18 դ.), Օձունի կոթող-մահարձանը (5-6 դդ.)։
Սանահինի դեպքեր
խմբագրել1918 թվականի նոյեմբեր - դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության Լոռու տարածաշրջանի Սանահին կայարանում (ներկայում Ալավերդի քաղաքի թաղամաս), Օձուն գյուղում, Ալավերդի քաղաքի մատույցներում (ներկայում Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի մոտակայք) և այլ վայրերում[3][4][5][6] սկսվեցին հայ-վրացական զինված ընդհարումներ[5][3][4][5]։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն Հայաստանում 2011 թվականին տեղի ունեցած մարդահամարի արդյունքների՝ Օձունի մշտական բնակչությունը կազմել է 4048, առկա բնակչությունը՝ 3803 մարդ[1]։
Ստորև ներկայացված է Օձուն գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների[7].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1907 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 691 | 1787[8] | 2748 | 3370 | 4418 | 4566 | 4315 | 4951 | 4787 | 4777 | 4834 | 4048[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։
Կրթություն
խմբագրելՕձուն գյուղում գործում է երկու միջնակարգ դպրոց, երկու մանկապարտեզ, արվեստի դպրոց, երեք գրադարան, հեռակա միջնակարգ և երաժշտական ութամյա դպրոցներ, մշակույթի տուն։
Հայտնի օձունեցիներ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
- ↑ 3,0 3,1 Մշակ թերթ, 1918, դեկտեմբերի 14, №258, էջ 2, «Սանահնի դեպքերը»։
- ↑ 4,0 4,1 Մշակ թերթ, 1918, դեկտեմբերի 18, №25, էջ 1-2, «Վրաստանի պարլամենտ»։
- ↑ 5,0 5,1 5,2 Վանիկ Վիրաբյան, «Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 2018-2021 թվականներին», Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2016 թվական։
- ↑ Հրաչյա Պապինյան, «Ալավերդի, հինգհազարամյա ուղի», Երևան, 2024 թվական, ISBN 978-9939-969-82-4
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 209» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»