Օմեր Չելիք
Օմեր Չելիք (թուրքերեն՝ Ömer Çelik, հունիսի 15, 1968, Ադանա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ և լրագրող։ 2013 թվականի հունվարի 24-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 28-ը եղել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը։
Օմեր Չելիք Ömer Çelik | |||
| |||
---|---|---|---|
մայիսի 24, 2016 | |||
Կուսակցություն՝ | Արդարության և զարգացման կուսակցություն[1] | ||
Կրթություն՝ | Գազի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող | ||
Ծննդյան օր | հունիսի 15, 1968 (56 տարեկան) | ||
Ծննդավայր | Ադանա, Թուրքիա | ||
Քաղաքացիություն | Թուրքիա | ||
2016 թվականի մայիսի 24-ից զբաղեցնում է Թուրքիայի Հանրապետության ԵՄ ինտեգրման հարցերով նախարարի պաշտոնը։ Անդամակցում է պահպանողական հոսքի աջակենտրոն «Արդարություն և զարգացում կուսակցություն» կուսակցությանը։
Կենսագրություն
խմբագրելՕմեր Չելիքը ծնվել է 1968 թվականի հունիսի 15-ին Ադանայում՝ Զիյա և Դուդու Չելիքների ընտանիքում։ Գազի համալսարանի տնտեսագիտության և վարչարարության ֆակուլտետն ավարտելուց հետո Օմերը նույն համալսարանի սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում ստացել է քաղաքագիտության մագիստրոսի կոչում[2]։
Ուսումն ավարտելուց հետո սկզբնական շրջանում աշխատել է, որպես լրագրող և քաղաքագետ։ Հենց այդ տարիներին էլ ապագա նախարարը միացել է «Արդարություն և զարգացում կուսակցություն» կուսակցությանը։ Իր քաղաքական գործունեությունը սկսել է 2002 թվականին, երբ ընտրվել է, որպես պատգամավոր Ադանայի ընտրատարածքից։ Այդ պաշտոնում վերընտրվել է ևս երկու անգամ՝ 2007 և 2011 թվականներին ևս։
2005 թվականից ծառայել է, որպես Թուրքիայի մեջլիսի արտաքին գործերի պատասխանատու փոխնախագահ[3]։ Նա նաև Թուրքիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ խորհրդարանական հարաբերությունների բարեկամական խմբի նախագահն է։
2013 թվականի հունվարի 24-ին նշանակվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանի կաբինետում։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Էրթուղրուլ Գյունային։ 2016 թվականի մայիսի 4-ից սկսել է պաշտոնավարել Թուրքիայի ԵՄ ինտեգրման հարցերով նախարարի պաշտոնում։
Անձնական կյանք
խմբագրելՕմեր Չելիքն ամուրի է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/omer-celik-1968
- ↑ «Yeni Kültür ve Turizm Bakanı Ömer Çelik oldu». SabaHaber (թուրքերեն). 2013 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Çamlıbel, Cansu (2012 թ․ նոյեմբերի 24). «Artık 'Ortadoğu altılısı' var». Hürriyet (Turkish). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)