Օնե Բալյուկոնե
Օնե Բալյուկոնե (Օնա Բալյուկոնիտե, լիտ.՝ Onė Baliukonė, հունիսի 1, 1948, Alytus District Municipality, Լիտվա - նոյեմբերի 20, 2007, Վիլնյուս, Լիտվա), լիտվացի բանաստեղծուհի և էսսեների հեղինակ, մշակույթի և արվեստի ոլորտում նվաճումների համար Ազգային մրցանակի դափնեկիր (2004)։
Օնե Բալյուկոնե | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1948 |
Ծննդավայր | Alytus District Municipality, Լիտվա |
Վախճանվել է | նոյեմբերի 20, 2007 (59 տարեկան) |
Վախճանի վայր | Վիլնյուս, Լիտվա |
Գերեզման | Անտակալնիսի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, նկարչուհի և գրող |
Լեզու | լիտվերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լիտվա |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1948 թվականի հունիսի 1-ին Կանչենայ գյուղում, որը չորս կիլոմետր էր հեռու Դաուգայ քաղաքից, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1970 թվականին ավարտել է Վիլնյուսի համալսարանը «լիտվերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ։ Եղել է աշակերտների համար «Մոկսլեյվիս» („Moksleivis“) ամսագրի խմբագրության, մանկավարժների համար «Դիալոգաս» („Dialogas“) շաբաթաթերթի, մշակութային «Դիենովիդիս» („Dienovidis“) շաբաթաթերթի աշխատակիցը։
Առաջին գրական փորձը կատարել է 1968 թվականին։ 1975 թվականից Լիտվայի գրողների միության անդամ է։ 2000 և 2001 թվականներին իր գեղարվեստական ստեղծագործությունների ցուցադրություններ է կազմակերպել։ Երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է Վիլնյուսում և թաղվել Անտոկոլի գերեզմանոցում[1]։
Ստեղծագործություն
խմբագրելԱռաջին բանաստեղծությունները տպագրվել են 1968 թվականին[2]։ Բանաստեղծությունների առաջին „Laukinės vaivorykštės“ («Դաշտային ծիածաններ») ժողովածուն տպագրվել է 1971 թվականին, այնուհետև հրատարակվել են բանաստեղծությունների մի քանի գրքեր, էսսեների երկու ժողովածու, հեքիաթներ։ «Պոեզիայի գարուններ» („Poezijos pavasaris“, 1997), 1998) ալմանախի համահիմնադիրն է։
Բալյուկոնեն հանդիսանում է լիտվական ժամանակակից քնարերգության մեջ կանացի փորձի և աշխարհազգացության գլխավոր արտահայտողներից մեկը, բառերի արվեստը մեկնաբանել է որպես կյանքի շրջապտույտի ընթացք (ծնունդ-մահ-վերածնունդ)՝ հանգեցնելով ներդաշնակության։ - Բրիգիտա Սպեյչիտե[3]
|
Օնե Բալյուկոնեին ռուսերեն թարգմանել է Գեորգի Եֆրեմովը[4]։
Մատենագրություն
խմբագրելԲանաստեղծություններ
խմբագրել- „Laukinės vaivorykštės. Eilėraščiai“. Vilnius: Vaga, 1971
- „Viltis. Eilėraščiai“. Vilnius: Vaga, 1976
- „Iš kelio dulkių. Eilėraščiai“. Vilnius: Vaga, 1982
- „Tėve mūsų gyvenime. Eilėraščiai“. Vilnius: Vaga, 1986
- „Vaduok. Eilėraščiai“. Vilnius: Vaga, 1994
- „Bokštai. Eilėraščiai“. Vilnius: Lietuvos rašytojų sąjungos leidykla, 1996
- „Elgetaujanti saulė. Eilėraščiai“. Vilnius: Lietuvos rašytojų sąjungos leidykla, 1998
- „Neregio sodai. Eilėraščiai“. Vilnius: Vaga, 2001
- „Akmuva. Eilėraščiai“. Vilnius: Vaga, 2003
Էսսե, արձակ, թարգմանություններ
խմբագրել- „Kelionės fragmentai. Esė“. Vilnius: Vaga, 1987
- „Širdies neatskiriamasis Monsinjoras Kazimieras Vasiliauskas mūsų atsiminimuose“ (կազմող, 2002)
- „Ant sapnų tilto. Esė“. Vilnius: Alma littera, 2003
- „Iki švytėjimo: Kazimiero Vasiliausko laiškai Zitai Žemaitytei, 1950-1972“. Vilnius: Lietuvos rašytojų sąjungos leidykla, 2004
- „Kopų karalienė. Pasaka“. Vilnius: Gimtasis žodis, 2006
- Beinsa Duno. „Mokytojas kalba“ (թարգմանություն ռուսերենից) 1997
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Mirė poetė Onė Baliukonė». Rašyk.lt (լիտվերեն). KitoKs. 2007 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Balikonytė Ona // Tarybų Lietuvos rašytojai. Biografinis žodynas / Ats. redaktorė S. Rastenienė. — Vilnius: Vaga, 1975. — С. 13. — 190 с. — 30 000 экз.(լիտվ.)
- ↑ Бригита Спейчите. «Литовская поэзия (1990–2005)». Lietuviškos knygos. VšĮ „Lietuviškos knygos“. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ ««Заря»». Георгий Ефремов. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Օնե Բալյուկոնե
- Օնե Բալյուկոնե(անգլ.)