Օնորե Դոմիե

ֆրանսիացի նկարիչ

Օնորե Վիկտորեն Դոմիե (ֆր.՝ Daumier Honoré Victorin, փետրվարի 26, 1808(1808-02-26)[2][3][4][…], Մարսել[2][5][6] - փետրվարի 10, 1879(1879-02-10)[7][4][8][…], Վալմոնդուա[7][9][6]), ֆրանսիացի գրաֆիկ, գեղանկարիչ, քանդակագործ, 19-րդ դարի քաղաքական ծաղրանկարի մեծագույն ներկայացուցիչ։

Օնորե Դոմիե
ֆր.՝ Honoré Daumier
Ի ծնեDaumier Honoré Victorin
ԿեղծանունDaumier, Honore[1] և Daumier, Honore Victorin[1]
Ծնվել էփետրվարի 26, 1808(1808-02-26)[2][3][4][…]
ԾննդավայրՄարսել[2][5][6]
Վախճանվել էփետրվարի 10, 1879(1879-02-10)[7][4][8][…] (70 տարեկան)
Մահվան վայրՎալմոնդուա[7][9][6]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ, գծագրող, ծաղրանկարիչ, քանդակագործ, վիմագրող, փորագրիչ, նկարազարդող, գծանկարիչ և վիզուալ արտիստ
Ոճռեալիզմ[10]
ԺանրԾաղրանկար[5] և Ֆիգուր[5]
Թեմաներփորագրություն
Ուշագրավ աշխատանքներRatapoil? և The Third-Class Carriage?
ԱմուսինAlexandrine Dassy?
 Honoré Daumier Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Դոմիեն ծնվել է 1808 թվականին Մարսելում ապակեգործի ընտանիքում։ Մանուկ հասակից հրապուրվում է նկարչությամբ, յուրացնում վիմագրողի վարպետությունը։ Սկզբնական շրջանում վաստակում էր երաժշտական և գովազդային հրատարակությունների համար վիմագիր-պատկերազարդումներ կատարելով։ 1832 թվականին արքայի ծաղրանկարի համար («Գարգանտյունա», 1831) Դոմիեին կես տարով ձերբակալեցին։ 1848-1871 թվականներին ստեղծում է մոտ 400 վիմագրեր և նույնքան պատկերզարդումներ մատիտով։

1840-ական թվականներին մեծ ճանաչում ձեռք բերեց քաղաքական իրադարձությունների, Ֆրանսիայի տվյալ ժամանակաշրջանի ականավոր անձանց հասարակական և անձնական կյանքը պատկերող ծաղրանկարներով։ Լուի Ֆիլիպի ժամանակաշրջանում սկսում է աշխատել Շարլ Ֆիլիպոնի «Caricature» երգիծական ամսագրում։ Դոմիեի նկարը չոր է և կոշտ, սակայն նրա պատկերած ձևերը և գները լի են կյանքով, ապշեցուցիչ ճշմարտությամբ և դրա հետ մեկտեղ սուր ծաղրով։ Նկարչի ծաղրանկարները սկսեցին հայտնվել «Charivari» ամսագրում։ Դրանք հատվածներ էին «Ռոբեր Մարկերի արկածներ»-ից (Ֆիլիպոնի ստորագրությամբ)։

Այդ շարքին հաջորդեցին մյուսները՝ «Les Actualites», «Les Divorceuses», «Les Femmes socialistes», «Les Philantropes du jour», «Les Grecs», «Les Gens de justice», «Les Pastorales», «Locataires el proprietaires», «Les beaux jours de la vie» և այլն։ 1848 թվականի հեղափոխությունը թեմա էր նրա 2 ալբոմների՝ «Idylles parlementaires» и «Les Representants representes» համար, որտեղ արտահայտում էր իր քաղաքական համոզմունքները[11]։ 1871 թվականին Դոմիեն դարձավ Փարիզի կոմունայի անդամ։

Դոմիեի գեղանկարներից հայտնի են «Ապստամբություն» (1848), «Ջրաղացպանը, նրա որդին և ավանակը» (1849), «Հարսանիք ուղևորվող Դոն Քիշոտը» (1851) և «Լվացարարուհին» (1861)։ Նկարեց մինչև կյանքի վերջը, նույնիսկ երբ կուրացավ։ Նրա գրոտեսկային, չափազանցված, դիտավորյալ կոպիտ պատկերված կերպարները հիացմունք էին առաջացնում Մանեի և Դեգայի մոտ։ Կա կարծիք, որ Դոմիեն առաջին իմպրեսիոնիստն էր։

Զանգվածային մշակույթում

խմբագրել

1992 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Ջեֆ Դանբարը նկարչի նկարների հիման վրա նկարահանեց կարճամետրաժ «Դոմիեի օրենքը» անիմացիոն ֆիլմը[12]։ Ֆիլմի ստեղծման գաղափարը պատկանում էր Դանբերի ընկերոջը՝ երաժիշտ Փոլ ՄաքՔարթնիին և կնոջը՝ Լինդային։ ՄաքՔարթնին գրեց նաև ֆիլմի երաժշտությունը։ Ֆիլմն արժանացավ BAFTA կինոմրցանակի՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Калитина Н. Н. Домье. М., Искусство, 1955.
  • Пассерон Р. Домье: свидетель своей эпохи. М., Изобразительное искусство, 1984.
  • Прокопьева С.И. Образ зрителя в театральных сценах Домье // Материалы XI научной конференции в память проф. М. В. Доброклонского. СПб., 1998.
  • Щербакова Н. Оноре Домье: от политической карикатуры к маске // Искусствознание. 2014, № 3-4. С. 184-199.
  • Harper Paula. Daumier Clowns: Les Saltimbanques et les Parades. New York-London, 1981.
  • Childs E. C. Daumier and Exotocism. Satirising the French and the Foreign. New York, Peter Lang Publishing Inc., 2004.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնորե Դոմիե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 432