Օշան հավամրգանման
Օշան հավամրգանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Salsoloideae |
Տրիբա | Caroxyleae |
Ցեղ | Nitrosalsola |
Տեսակ | Օշան հավամրգանման (N. ericoides) |
Միջազգային անվանում | |
Nitrosalsola ericoides |
Օշան հավամրգանման (լատին․՝ Տalsola ericoides M. B.), թելուկազգիների ընտանիքի, օշան ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելՈւժեղ ճյուղավորված թուփ է՝ 30-60 սմ բարձրությամբ։ Փայտացած ընձյուղների վրա կեղևը բաց մոխրավուն է։ Երիտասարդ ընձյուղները ծածկված են նուրբ և խիտ մազմզուկներով, հետագայում մերկանում են։ Տերևները կիսագլանաձև են, մախաթանման, 3-8 մմ երկարությամբ, կոշտավուն են, բթածայր։ Ծաղիկները գտնվում են ծաղկակից տերևների ծոցերում, միայնակ են, հավաքված կարճ հասկիկներում, որոնք առաջացնում են հուրաններ։ Ծաղկապատի տերևիկները օվալաձև են, մերկ, թաղանթանման, պտուղների հասունացման ժամանակ վերածվում են թաղանթանման թևիկների, որոնցից 2-ը երիկամաձև են, մյուսները՝ հակառակ-ձվաձև կամ նույնիսկ գծանման։ Սպին կարճ է, տափակ։ Ամբողջ բույսը գարնանն ունի կապտավուն, աշնանը սևավուն գունավորում։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Նախակովկասում, Դաղստանում, Արևելյան ու հարավային Անդրկովկասում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Արարատյան դաշտում, վայքում։ Աճում է ուժեղ աղակալած, քարքարոտ հողերում։
Կիրառություն
խմբագրելԷկոլոգիական խումբը 8-րդ։ Մշակության հավանական շրջանները 23-25, 27-28[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։