Օսակա (պրեֆեկտուրա)
Օսակա (ճապ.՝ 大阪府), պրեֆեկտուրա Ճապոնիայում, որը գտնվում է Կինկի տարածաշրջանում Հոնսյու կղզու վրա։
Վարչական կենտրոնը Օսակա քաղաքն է։
Պրեֆեկտուրայի տարածքը կազմում է 1 899,28 կմ²։ Բնակչությունը, 2014 թվականի մարդահամարի արդյունքներով կազմել է 8 850 791 մարդ, իսկ բնակչության խտությունը 4660,08 մարդ/կմ² է։
Խորհրդանշաններ
խմբագրելՊրեֆեկտուրայի տարբերանշանը հաստատվել է 1968 թվականի հունիսի 21-ին։ Այն իրենից ներկայացնում է ոճավորված «O» տառ, իսկ դրանից վեր գտնվող շրջանները խորհրդանշում են հույս, բարգավաճում և ներդաշնակություն: Խորհրդանիշը ստեղծվել է Ճապոնիան միավորած և Օսակայի ամրոցը կառուցած Տոյոտոմի Հիդեյոշիի (1537-1598) օգտագործած կամոնի հիման վրա[3]: Պրեֆեկտուրայի դրոշը նույնպես հաստատվել է 1968 թվականի հունիսի 21-ին: Մինչև 1984 թվականը դրոշի գույնը կանաչ էր, իսկ հետո փոխարինվեց կապույտով:
Պրեֆեկտուրայի ծաղիկներ են ընտրվել Զիբոլդի գարնանաբերը և ճապոնական սալորենու ծաղիկները, ծառ՝ գինկգոն, իսկ թռչուն՝ ճապոնական կարմրաշամփրուկը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 大阪府 > 推計人口 > 月報
- ↑ 2,0 2,1 令和4年全国都道府県市区町村別面積調(1月1日時点) — Geospatial Information Authority of Japan. — P. 50.
- ↑ 3,0 3,1 «Symbols of Osaka» (անգլերեն). Osaka Prefecture. Արխիվացված է օրիգինալից 2012-02-18-ին. Վերցված է 2010-06-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պրեֆեկտուրայի պաշտոնական կայք Արխիվացված 2014-01-02 Wayback Machine (ճապոներեն) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսակա (պրեֆեկտուրա)» հոդվածին։ |