Օսման III (օսմ. عثمان ثالث‎ — Osmân-ı sâlis, թուրքերեն՝ Üçüncü Osman, հունվարի 2, 1699(1699-01-02), Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 30, 1757(1757-10-30), Թոփքափը ամրոց), Օսմանյան կայսրության սուլթան 1754 - 1757 թթ.։

Օսման III
Ծնվել է՝հունվարի 2, 1699(1699-01-02)
ԾննդավայրԱդրիանապոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է՝հոկտեմբերի 30, 1757(1757-10-30) (58 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրԹոփքափը ամրոց
Ստամբուլ և Նոր մզկիթ
ԵրկիրՕսմանյան կայսրություն
ՏոհմՕսմանյան
կառավարիչ
ՀայրՄուստաֆա II
ՄայրՇեհսուվար Սուլթան
Հավատքիսլամ և սուննի իսլամ

Մուստաֆա II-ի որդին և Մահմուդ I-ի եղբայրն է։

Կյանքը

խմբագրել

Մինչ գահին նստելը գրեթե հիսուն տարի մեկուսացել է Տոպկապի («Վանդակ») դղյակում։ Օսման III-ը հակակրանք էր տածում երաժշտության և երաժիշտների նկատմամբ։ Նա հրամայում է երաժիշտներին վտարել իր դղյակից։ Օսմանը չէր սիրում նաև կանանց և կանացի հասարակությունը։ Դա էր պատճառը, որ նա հագնում էր մեխերով պատված կոշիկներ, որպեսզի դղյակի սպասուհիները փախչեին իրենից։ Օսման III-ի եռամյա գահակալության ընթացքում յոթ անգամ փոխվեցին մեծ վեզիրերը։ Վեզիրների ունեցվածքը բռնագանձվում էր հօգուտ սուլթանի։ Օսման III- ծայրահեղ անհանդուրժող էր քրիստոնյաների և հրեաների հանդեպ և ստիպում էր նրանց հատուկ տարբերանշաններ կրել հագուստի վրա։ Օսման III-ը վաղաժամ մահացավ 1757 թվականի հոկտեմբերի 30-ին կաթվածից։

Ընտանիք

խմբագրել

Հայտնի է որ Օսմանը ունեցել է երկու սիրուհի՝ Լեյլան (մահացել է 1794թ.) և Զերկին։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսման III» հոդվածին։