Օստ-Ինդիա
Օստ Ինդիա (անգլ.՝ East Indies, բառացի՝ Արևելյան Հնդկաստան), տերմին, Հնդկաստանի, Հարավային և Հարավարևելյան Ասիայի որոշ երկրների նախկին անվանումը։ Առաջացել է ի հակակշիռ Վեստ–Ինդիա տերմինի, այն բանից հետո, երբ եվրոպացիները, որ նախկինում «Հնդկաստան» էին համարում 15-րդ դարի վերջին Կոլումբոսի հայտնագործած կղզիները Կարիբյան ծովում՝ Ամերիկայում, ճանապարհորդելով արևելյան ուղղությամբ, XVI դարի սկզբին հասան Հնդկաստան թերակղզու ափերին։ Օստ Ինդիա անվանումը երկար ժամանակ պահպանվել էր, կապված, այսպես կոչված, անգլիական, հոլանդական, ֆրանսիական Օստ Ինդիա ընկերությունների և նրանց փոխարինած Հնդկական ընկերության գաղութային գործունեության հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 567)։ |