Օրգով
Օրգով, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագած լեռան հարավարևելյան փեշերին, Ամբերդի գետահովտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 11 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1630 մ։
Գյուղ | ||
---|---|---|
Օրգով գյուղը Տեղերի Ռադիոօպտիկական կայանից | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արագածոտն | |
Համայնք | Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ | |
Այլ անվանումներ | Երկիով, Երկյով, Էրգյով, Էրգով, Որկովի | |
ԲԾՄ | 1630 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 418[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Անվանում
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկին անվանումներն են՝ Երկիով, Երկյով, Էրգյով, Էրգով, Որկովի[3]։
Կլիմա
խմբագրելԿլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները շոգ են։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը՝ -4,-5-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են։
Բնակչություն
խմբագրելՕրգովի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 54 | 237 | 380 | 223 | 390 | 426 | 376 | 354 | 443 | 511 | 418[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր։ Զբաղվում են պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 60%, որոնք բաշխված են հետևյալ կերպ. արոտավայրեր՝ 185 հա, վարելահողեր՝ 2 հա, խոտհարքեր՝ 5 հա։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղի արևմտյան մասում պահպանվել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցի և բնակավայրի մնացորդներ։ Գյուղում կա Չրախլու կոչվող մատուռը, որի շրջակայքում գերեզմանատուն է։ Ըստ ավանդության Չրախլու նշանակում է ճրագով լի։ Կան ավերված խաչքարեր։ Այստեղ է գտնվում Պարիս Հերունու ռադիոօպտիկական կայանը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Օրգով». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.