Օրդուի գավառակ
Օրդու, գավառակ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում։ Կենտրոնը Օրդու նավահանգիստն էր
Գավառակ | |
---|---|
Օրդու | |
Վարչական տարածք | Օսմանյան կայսրություն |
Վիլայեթ | Տրապիզոնի վիլայեթ |
Այլ անվանումներ | Օրտու |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն
խմբագրելԳավառակը տարածվում էր Բազար, Բոլման և Սելետ գետերի ավազանում։ Արևելքից գավառակի սահմանները եզերվում են Անտիպոնտական լեռնաշղթայով, արևմուտքից և հարավից՝ Ջանիկի լեռնաշղթայով, իսկ հյուսիսից՝ Սև ծովով։ Հիմնականում ունի լեռնային մակերևույթ։ Նախկինում մտել է պատմական Խաղտիքի կազմի մեջ։
Պատմություն
խմբագրելXVI դարում այստեղ հաստատվել են Կեսարիայից, Սեբաստիայից, Տրապիզոնից և Համշենից գաղթած հայեր։ Հայերի հոսքն ուժեղացել է XIX դարի 20-ական թվականներին։ 1877-1878 թվականների իրադարփություններից հետո թուրքական կառավարողները աստիճանաբար դուրս մղեցին տեղի հայ և հույն բնակչությանը։ 1915 թվականի նախօրեին գավառակում բնակվում էր ավելի քան 10 000 հայ բնակիչ, որոնց մեծ մասը զոհվեց 1915-1918 թվականներին թուրքերի կողմից կազմակերպված ջարդերի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1908 թվականին գավառակն ուներ 130800 բնակիչ, որից 130400-ը՝ թրքացած վրացի, չերքեզ և լազեր էին, 17000-ը՝ հույներ, 10286-ը՝ հայեր։
Վարչական բաժանում
խմբագրելՕրդուի հայաբնակ գյուղերն էին. Ալաճթամ (Ալաճաթամ), Բազարսու, Բամպուքլու, Խոճողլու գյուղ, Խոշկելուր, Ղաթր (Ղաթըր), Ղաթկեր, Ղուշչի, Մուսագռըք (Մուսագրըք), Յաղլըխ, Չամաշ, Չամբաշի, Չավուշլար, Չուտգամ, Պերշեմբե (Բերշեմպե), Պուլթան (Բուլթան), Սալլար, Սայաջի (Սայաճա), Տեփե, Ուլուբեյ, Քերիզդերե, Օրդու, Ֆարունա։
Գավառակը բաժանված էր հետևյալ գյուղախմբերի[1].
- Բաշ Չարտաղ
- Բերշեմպե
- Մերքեզ
- Չավուշլար
- Չոմաշի
- Սարիճուղ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 498
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն