Օրենբուրգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օրենբուրգ (ռուս.՝ Оренбург), քաղաք Ռուսաստանում։ Օրենբուրգի մարզի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 571 752 մարդ (2013)։ 1938 թվականից մինչև 1957 թվականները քաղաքը կոչվել է Չկալով՝ ի պատիվ ԽՍՀՄ ճանաչված օդաչու Վալերի Չկալովի, չնայած այն բանին, որ նա ոչ միայն չի ծնվել և չի մեծացել Օրենբուրգում, այլ նաև երբևէ չի եղել այդ քաղաքում։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Օրենբուրգ | |||||
ռուս.՝ Оренбург | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | City of Orenburg? | ||||
Հիմնադրված է | 1743 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1735 | ||||
Մակերես | 95,6 կմ² | ||||
ԲԾՄ | 150 մետր | ||||
Բնակչություն | 571 752 մարդ (2013) | ||||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | 3532 | ||||
Փոստային ինդեքս | 460000 | ||||
Փոստային դասիչ | 460000 | ||||
Պաշտոնական կայք | orenburg.ru (ռուս.) | ||||
| |||||
Ստուգաբանություն
խմբագրելՕրենբուրգ անվան ծագման տարբեր վարկածներ կան։ Օրենբուրգ արտահայտության հեղինակը ամենայն հավանականությամբ, Ի.Կ.Կիրիլովն Է՝ համանուն քաղաքի հիմնադիրը։ 1734 թվականին,իր նախագծին համապատւասխան առաջարկվեց փաստաթղթերի փաթեթ՝ Օր և Յաիկ (Ուրալ) գետերի միախառնման վայրում բերդաքաղաք հիմնադրելու մասին։ 1734 թվականի հունիսի 7-ին կայսրուհի Աննա Իոաննովնան ստորագրեց <<Արտոնություն Օրենբուրգին>> և չնայած որ շրջանի գլխավոր բերդի շինհրապարակը հետագայում մի քանի անգամ տեղափոխվեց Յաիկի (Ուրալ) հոսանքն ի վար, <<Արտոնության>> կողմից հիմնադրված քաղաքի անունը պահպանվեց մինչև 1743թվականը հիմնադրված ամրոցի համար՝ Սաքմարա գետի գետաբերանում։ 1933 - 1957 թվականներին քաղաքը կոչվում էր <<Չկալով>>։ Վ. Պ. Չկալովի բրոնզե քանդակը՝ վեց մետր բարձրությամբ, յոթ մետրանոց պատվանդանի վրա, տեղադրվել է 1954 թվականին՝ Բուլվարում (Ուրալ գետի ափ. այսպես կոչված <<Բելովկա>> ), նրա ծննդյան 50-ամյակի առթիվ։
Պատկերասրահ
խմբագրել-
Օրենբուրգի պետական համալսարանը
-
կամուրջ Ուրալ գետի վրա
-
Մ.Գորկու անվան դրամատիկական թատրոնը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրենբուրգ» հոդվածին։ |