Օրտենսիա Բուսի
Մերսեդես Օրտենսիա Բուսի դե Ալենդե (իսպ.՝ Mercedes Hortensia Bussi de Allende, հուլիսի 22, 1914[1][2][3][…], Ռանկագուա, Չիլի[4] - հունիսի 18, 2009[5][1][2][…], Սանտյագո, Չիլի[6], առավել հայտնի է Տենչա իսպ.՝ La Tencha անունով), չիլիացի հասարակական և քաղաքական գործիչ, ուսուցիչ, գրադարանավար և ակտիվիստ, Չիլիի նախկին նախագահ Սալվադոր Ալյենդեի կինը, 1970-1973 թվականներին եղել է Չիլիի առաջին տիկինը[7]։
Օրտենսիա Բուսի իսպ.՝ Mercedes Hortensia Bussi Soto de Allende | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռանկագուա, Չիլի[4] |
Մահացել է | հունիսի 18, 2009[5][1][2][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Սանտյագո, Չիլի[6] |
Քաղաքացիություն | Չիլի |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Չիլիի համալսարան |
Մասնագիտություն | իրավապաշտպան և քաղաքական գործիչ |
Ամուսին | Սալվադոր Ալյենդե |
Զբաղեցրած պաշտոններ | First Lady of Chile? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Իսաբել Ալյենդե և Բեատրիս Ալյենդե |
Hortensia Bussi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՕրտենսիա ծնվել է Վալպարաիսոյում՝ ունևորի ընտանիքում։ Նրա հայրը՝ Չիրո Բուսին, եղել է ծովային առևտրական նավատորմի սպա։ Օրտենսիա ավարտել է Չիլիի համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետը և որպես ուսուցչուհի աշխատանքի անցել Ազգային վիճակագրական բյուրոյում։ Նա իր ապագա ամուսնուն՝ Սալվադոր Ալյենդեին հանդիպել է 1939 թվականին՝ Չիլիի երկրաշարժից հետո, որտեղ նրանք երկուսն էլ երկրաշարժից տուժածներին օգնելու համար աշխատանքներ են տարել։ Մեկ տարի անց նրանք ամուսնացել են։ Ալյենդեին այդ ժամանակ եղել է Չիլիի առողջապահության նախարար՝ Ագիրե Սերդայի կառավարություննում։
1973 թվականի պետական հեղաշրջման ընթացքում գրոհ է կազմակերպվել նախագահական նստավայիր վրա, ինչի հետևանքով ամուսինը՝ նախագահ Սալվադոր Ալյենդեն ինքնասպան է եղել[8], իսկ ինքը՝ Բուսին փախել է Մեքսիկա։
Արտասահմանում նա զբաղաղվել է հասարակական գործունեությամբ և ձեռք բերել մեծ համբավ։ Բուսին միջազգային արշավ է սկսել Ավգուստո Պինոչետի բռնապետական ռեժիմի դեմ։ 1975 թվականին նա եղել է Մոսկվայի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[9], 1977 թվականին առաջադրվել է Գլազգոյի համալսարանի նախագահի թեկնածուի պաշտոում[10]։, սակայն ընտրություններին պարտվել է ուսանող Ջոն Բելին[11]։
1988 թվականի սեպտեմբերի 24-ին, 15 տարվա աքսորից հետո Բուսին վերադարձել է Չիլի և դարձել Սալվադոր Ալյենդե հիմնադրամի ղեկավարը։
Օրտենսիա Բուսին մահացել է 2009 թվականի հուննիսի 18-ին, 94 տարեկան հասակում։ Նրա աճյունն ամփոփվել է նախկին Ազգային Կոնգրեսի տարածքում։
Ընտանիք
խմբագրելԲուսին ունեցել է երեք դուստր՝ Բեատրիսը, Կարմեն Պասը և Իսաբելը։ Վերջինս եղել է քաղաքական գործիչ, հեղափոխական և վիրաբույժ։ 1977 թվականին ինքնասպան է եղել[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Կատալոներեն Վիքիպեդիա (կատ.) — 2001.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.emol.com/noticias/nacional/detalle/detallenoticias.asp?idnoticia=363444
- ↑ 6,0 6,1 6,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Online, Wiener Zeitung. «- Salvador Allendes Witwe Hortensia Bussi ist tot». Weltpolitik Nachrichten - Wiener Zeitung Online (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Chile inquiry confirms President Allende killed himself».
- ↑ «9th Moscow International Film Festival (1975)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Hortensia Bussi de Allende | Obituary». the Guardian (անգլերեն). 2009 թ․ հունիսի 24. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «University of Glasgow Story-John Bell». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Agencias (1977 թ․ հոկտեմբերի 14). «Repercusión del suicidio de Beatriz Allende en Latinoamérica». El País (իսպաներեն). Ediciones El País, S.L. ISSN 0213-4608. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրտենսիա Բուսի» հոդվածին։ |