Օփլան
Օպլանդ (նորվ.՝ Oppland), ֆյուլքե Նորվեգիայում։ Գտնվում է Արևելյան Նորվեգիայի արևմտյան կողմում։ Նորվեգական երկու ֆյուլքեներից մեկն է, որոնք չունեն ելք դեպի ծով։ Ֆյուլքեի վաչրական կենտրոնը Լիլեհամեր քաղաքն է։ Սահմանակից է Մյորե օգ Ռոմսդալ, Սյոր Տրյոնդելագ, Սոգն օգ Ֆյուրանե, Հեդմարկ, Բուսկերուդ, Օսլո և Ակերսհուս ֆյուլքեներին[3]։
Օպլանդ նորվ.՝ Oppland | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Մասն է | Էստլանն | ||||
Կարգավիճակ | Ֆյուլքե | ||||
Մտնում է | Նորվեգիա | ||||
Ներառում է | 26 կոմւնա | ||||
Վարչկենտրոն | Լիլեհամեր | ||||
Բնակչություն (2013) | 187 254[1] (12 տեղ) | ||||
Խտություն | 7, 43 ( 13 տեղ) | ||||
Տարածք | 25 192[2] (5 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1919 թ. | ||||
Սահմանակցում է | Սյոր Տրյոնդելագ, Մյորե օգ Ռոմսդալ, Սոգն-օգ-Ֆյուրանե, Բուսկերուդ, Ակերսհուս, Օսլո, Հեդմարկ և Տրյոնդելագ | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1, ամռանը UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | NO-05 | ||||
oppland.no | |||||
Պատմություն
խմբագրելԱնվան ստուգաբանություն
խմբագրելՀին ժամանակներում Նորվեգիայի կենտրոնական մասը կովում էր «Upplǫnd», ինչը նշանակում է «վերին երկրներ»։ «Upp», «upper» բառերը նշանակում են «վերև»։ Անվան վերջնամասը՝ «lǫnd», հայերեն թարգմանած նշանակում է «երկիր»։
Ֆյուլքեի կազմավորումը
խմբագրել1757 թվականին Ակերհուս մեծ ֆյուլքեից առանձնացվեցին մի շարք տարածքներ, որոնք ստացան Օպլանդ։ Վերջինս 1781 թվականին բաժանվեց երկու շրջանի՝ Հեդմարքենս և Կրիստանիա։ 1919 թվականինԿրիստանիա անվանումը փոխարինվեց Օպլանդ անվանումով։
1989 թվականին հաստատվեց Օպլանդ ֆյուլքեի զինանշանը, որն իրենից ներկայացնում է կանաչ գույնի վահան, ներքևի մասը սուր, վրան պատկերված սօիտակ գույնի երկու զանգակածաղիկ (Vernalis Pulsatilla):
Աշխարհագրություն
խմբագրելՕպլանդ ֆյուլքեն տարածվում է Մյոսա և Ռանսֆյորդ լճերից մինչև Դովրեֆել, Յութունհեիմեն լեռներ ու Ռոնդանե ազգային պարկ։ Պայմանականորեն բաժանվում է մի քանի ավանդական շրջանների՝ Գուդբրանսդալեն, Վալդրեսա, Տոտեն, Հեիդլանդ և Լենդ։
Օպլանդը իր կազմի մեջ ընդգրկում է հետևյալ խոշոր քաղաքները՝ Լիլեհամերը, Յոյվիկը, Օտտաը և Ֆագերնեսը։ Ֆյուլքեի կազմում են ներառված նաև Նորվեգիայի երկու ամենաբարձր լեռները՝ Գլիթերթինդենը և Գալհյոպիգենը։ Ֆյուլքեի տարածքով հոսում են մի քանի գետեր։
Օպլանդը Նորվեգիայի երկու ֆյուլքեներից է, որոնք չունեն ելք դեպի ծով։
Վարչա-տարածքային բաժանում
խմբագրելՕպլանդ ֆյուլքեն վաչրատարածքային առումով բաժանվում է 26 կոմունաների։