ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլ, ՈՒԵՖԱ) D խումբ
2011 թ. հուլիսի 11-ին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված վիճակահանության արդյունքներով 2014 աշխարհի առաջնության որակավորման D խմբում ընդգրկված են Նիդերլանդների, Թուրքիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Էստոնիայի և Անդորրայի հավաքականները։ Խմբի հաղթողը կորակավորվի եզրափակիչ փուլի համար։ 2-րդ տեղեր գրավածը մյուս խմբերի 2-րդ տեղ գրաված հավաքականների հետ կբաժանվեն 4 զույգերի, կմասնակցեն 2՝ տնային և պատասխան հանդիպումների։ Հաղթելու դեպքում նույնպես կանցնի եզրափակիչ փուլ։