Ֆագոտ (երաժշտական գործիք)
- Այս հոդվածը երաժշտական գործիքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ֆագոտ (այլ կիրառումներ)։
Ֆագոտ (իտալ.՝ fagotto, բառացի՝ խուրձ, հանգույց գերմ.՝ Fagott, ֆր.՝ basson, անգլ.՝ bassoon), փայտափող երաժշտական գործիքների բաս ներկայացուցիչը։
Ֆագոտ | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | միայնակ հոբոյներ՝ կոնաձև փորվածքով, փայտե փողային գործիք և երկլեզվակ փողային նվագարան |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 422.112-71 |
Ձայնանմուշ | |
Ստեղծվել է XVI դ. 20 - 30-ական թթ., հնում գոյություն ունեցող բոմբարդայի և այլ բաս գործիքների կատարելագործումից։ Ֆագոտի փողաբերանը նեղ է, այդ պատճառով հնչյունները խուլ են, ռնգային՝ օժտված թավշյա հնչերանգով։ Ձայնածավալը՝ Bi - d2։ Նվագախմբերում մուտք է գործել XVIII դ. կեսերից։ Սիմֆոնիկ, փողային նվագախմբերում հանդես է գալիս որպես բաս գործիք, հաճախ նաև մենանվագում է։
Գոյություն են ունեցել ֆագոտինո (փոքր ֆագոտ, օկտավա բարձր հնչողությամբ), տենոր, ալտ ֆագոտներ։ Կոնտրաֆագոտը չափերով ֆագոտի մեծ տարատեսակն է, հնչում է օկտավա ցածր, շարժունակ չէ, օգտագործվում է շատ թավ հնչյուններ ստանալու նպատակով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆագոտ (երաժշտական գործիք)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 611)։ |