Ֆաննին և Ալեքսանդրը
«Ֆաննին և Ալեքսանդրը» (շվեդ.՝ Fanny och Alexander), Ինգմար Բերգմանի ֆիլմերից մեկն է, որը ստացել է չորս «Օսկար» և մեկ «Սեզար»։ Այն դուրս է եկել երկու տարբերակով՝ լիամետրաժ հեռուստաֆիլմ (312 րոպե) և կրճատ կինոտարբերակ (188 րոպե)։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են XX դարի սկզբին և պատմում Ալեքսանդր Էկդալի և իր քրոջ՝ Ֆաննիի մասին։ Այն կազմված է նախաբանից, հինգ առանձին մասերից և վերջաբանից։
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները ծավալվում են 1907-ից մինչև 1910 թվականները։
Առաջին մասը կոչվում է «Ծնունդ Էկդալների ընտանիքում»։ Այստեղ մենք ծանոթանում ենք Էկդալների բազմանդամ ընտանիքին, երբ նրանք հավաքված են մեծ սեղանի շուրջ տոնի առթիվ։ Այդ ժամանակ կարելի է ավելի մոտիկից ծանոթանալ հերոսներին և նրանց բնավորություններին։
Երկրորդ մասը կոչվում է «Մահ և թաղում»։ Այն պատմում է Օսկար Էկդալի մահվան մասին «Համլետ» պիեսի փորձի ժամանակ։ Այդ օրվանից Ֆաննին և Ալեքսանդրը որբանում են հորից։
Երրորդ մասը կոչվում է «Տեղափոխություն». Էմիլին՝ երեխաների մայրը, ընդունում է եպիսկոպոս Էդվարդ Վերգերուսի ամուսնության առաջարկը, և նա երեխաների հետ տեղափոխվում է եպիսկոպոսական տուն, որտեղ տիրում էին դաժանությունը և հնազանդությունը։
Չորրորդ մասը կոչվում է «Ամառային իրադարձություն»։ Կյանքը եպիսկոպոսի տանը դառնում է անտանելի։ Երեխաները, հատկապես Ալեքսանդրը, գրեթե միշտ պատժվում էին։ Տանջանքին չդիմանալով՝ Էմիլին ցանկանում է բաժանվել Վերգերուսից, բայց օրենքը եպիսկոպոսի կողմն էր։ Եվ, ցավոք, նա չի կարողանում իրագործել իր ցանկոթյունը։ Այդ ժամանակ Էմիլին հղի էր։
Հինգերորդ մասը կոչվում է «Դևերը»։ Գործնական առաջարկի անունով Էկդալենի ընտանիքի հին ընկեր Իսահակ Յակոբը թաքուն դուրս է բերում երեխաներին եպիսկոպոսի տնից և բնակեցնում իր մոտ։ Որոշ ժամանակ անց Էմիլին Վերգերուսին քնաբեր է տալիս և փախչում նրա տնից։ Այդ ժամանակ եպիսկոպոսի տանը հրդեհ է սկսվում, և Վերգերուսը մահանում է։
Վերջաբանում մենք կրկին տեսնում ենք Էկդալների ընտանիքը, որը նստած է մեծ սեղանի շուրջ և ուրախ կենացներ ասում։
Դերասաններ և նկարահանող անձնակազմ
խմբագրելՆկարահանող անձնակազմ
խմբագրել- ռեժիսոր - Ինգմար Բերգման
- սցենարիստ - Ինգմար Բերգման
- պրոդյուսերներ - Յորն Դոննեռ, Ռենցո Ռոսսելինի, Դենիել Տոսկան դյու Պլանտյե
- օպերատոր - Սվեն Նյուկվիստ
- մոնտաժ - Սիլվիյա Ինգիմարսոն
- երաժշտությունը - Դանիել Բել
- դեկորացիաները - Սյուզան Լիգհեյմ, Աննա Ասպ
- հագուստի ընտրությունը - Մարիկ Ոս Լունդհ
- ռեժիսորի օգնականներ - Պետեր Շիլդեթ
Դերասանական անձնակազմ
խմբագրել- Եվա Ֆրյոլինգ - Էմիլի Էկդալ
- Բերթիլ Գուվե - Ալեքսանդր Էկդալ
- Պերնիլա Ալվին - Ֆաննի Էկդալ
- Գուն Վալգրեն - Հաննա Էկդալ
- Ալան Էդվալ - Օսկար Էկդալ
- Բյորե Ալստենդ - Կառլ Էկդալ
- Յարլ Կուլլե - Գուստաֆ Ադոլֆ Էկդալ
- Մոնա Մալմ - Ալմա Էկդալ
- Պերնիլա Աուգուստ - Մայ
- Քրիստինա Ադոլֆսոն - Սիրի
- Քրիստինա Ալմգեր - Պուտտե Էկդալ
- Լենա Օլին - Ռոզա
- Յան Մալմշյո - եպիսկոպոս Էդվարդ Վերգերուս
- Մարիաննա Ամինոֆֆ - Բլենդա Վերգերուս
- Քրիստին Տիդելիուս - Հենրիետա Վերգերուս
- Հերիետ Անդերսոն - Յուստինա
- Գուննար Բյորնստրանդ - Ֆիլիպ Լանդեր (թատրոնի դերասան)
- Էռլանդ Յուզեֆսոն - Իսահակ Յակոբի
- Մաթս Բերգման - Առոն Ռետցինսկի
- Ստինա Էկբալդ - Իսմայիլ Ռատզինսկի
Ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմի մասին անգլերեն լեզվով կարող եք իմանալ այստեղ
Մրցանակներ և նոմինացիաներ
խմբագրելՄրցանակներ
խմբագրել- 1984 - «Օսկար» Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար
- 1984 - «Օսկար» լավագույն օպերատորական աշխատանք - Սվեն Նյուկվիստ
- 1984 - «Օսկար» լավագույն հագուստի ընտրություն - Մարիկ Ոս Լունդհ
- 1984 - «Օսկար» լավագույն դեկորացիաներ - Աննա Ասպ և Սյուզան Լիգհեյմ
- 1984 - «Ոսկե Գլոբուս» - լավագույն օտարալեզու ֆիլմ
- 1984 - «César» - լավագույն օտարալեզու ֆիլմ
- 1984 - «BAFTA» - լավագույն օպերատորական աշխատանք - Սվեն Նյուկվիստ
- 1984 - «David di Donatello» - երեք մրցանակ Ինգմար Բերգմանին
- 1984 - «Los Angeles Film Critics Association» - լավագույն օտարալեզու ֆիլմ և լավագույն օպերատորական աշխատանք - Սվեն Նյուկվիստ
Նոմինացիաներ
խմբագրել- 1984 - «Օսկար» - լավագույն ռեժիսոր - Ինգմար Բերգման
- 1984 - «Օսկար» - լավագույն սցենար - Ինգմար Բերգման
- 1984 - «BAFTA» - լավագույն հագուստի ընտրություն - Մարիկ Ոս Լունդհ
- 1984 - «BAFTA» - լավագույն օտարալեզու ֆիլմ
- 1984 - «Ոսկե Գլոբուս» - լավագույն ռեժիսոր - Ինգմար Բերգման
Տեխնիկական և այլ տվյալներ
խմբագրել- Երկիրը Շվեդիա, Ֆրանսիա, Գերմանիա
- Լեզուն շվեդերեն, գերմաներեն, անգլերեն, եբրայերեն
- Պրեմիերան կայացել է 1982 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեդիայում։
Այլ երկրներում այն կայացել է
- ԱՄՆում - 17 հունվար 1983
- Գերմանիայում - 8 հոկտեմբեր 1983
- Ֆինլանդիայում - 21 հունվար 1983
- Արգենտինայում - 26 հունվար 1984
- Դանիայում - 17 հունվար 1983
- Իտալիայում - 31 օգոստոս 1983
- Ֆիլմը գունավոր
- Տևողություն - 188 րոպե, ռեժիսորական տարբերակ 312
- Ձայնը - մոնո
- Տեսախցիկը - Arriflex 35 BL
- Պատկերի կողմերի հարաբերությունը 1.66։ 1
- Ֆիլմը նկարվել է 35մմ ժապավենի վրա
- Տպել է (ընկերությունը) Film-Teknik, Stockholm, Շվեդիա
- Տպվել է 35մմ ժապավենի վրա երկարությունը 5155 մետր, իսկ ռեժիսորական տարբերակի երկարությունը 8546 մետր։
Ֆիլմի անունը այլ լեզուներով
խմբագրել- Շվեդերեն - Fanny och Alexander
- Հայերեն - Ֆաննին և Ալեքսանդրը
- Ռուսերեն - Фанни и Александр
- Լեհերեն - Fanny i Aleksander
- Հունգարերեն - Fanny és Alexander
- Ֆրանսերեն - Fanny et Alexandre
- Հունարեն - Fanny kai Alexandros
- Միջազգային անունը - Fanny and Alexander
Ֆիլմը նկարահանվել է (տեղանքը)
խմբագրել- Uppsala, Uppsala län, Sweden
- Europa Studios, Bromma, Stockholm, Stockholms län, Sweden (ստուդիա)
- Filmhusateljéerna, Filmhuset, Svenska Filminstitutet, Gärdet, Stockholm, Stockholms län, Sweden (ստուդիա)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ 2,0 2,1 Unifrance — 1949.
- ↑ 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
- ↑ http://www.metacritic.com/movie/fanny-and-alexander-re-release
- ↑ 5,0 5,1 http://www.adorocinema.com/filmes/filme-947/
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.imdb.com/title/tt0083922/
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=5922&type=MOVIE&iv=Basic
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=fannyandalexander.htm
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=947.html
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 http://www.imdb.com/title/tt0083922/fullcredits
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 http://movieweb.com/movie/fanny-alexander/
- ↑ 13,0 13,1 http://www.interfilmes.com/filme_13332_fanny.alexandre.html%E2%80%8E
- ↑ 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 15,0 15,1 Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաննին և Ալեքսանդրը» հոդվածին։ |