Ֆեթհիե
Ֆեթհիյե (թուրքերեն՝ Fethiye), շրջան և քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Մուղլայի մարզում։ Բնակչությունը՝ ▲167 114 մարդ (2020)։ Քաղաքը գտնվում է լեռան ստորոտին։ Քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվում է Դալամանի օդանավակայանը։ Ֆեթհիյում արևոտ է տարվա շուրջ 285 օրը։ Հանգստյան շրջանը այստեղ սկսվում է մարտի վերջից և շարունակվում մինչ նոյեմբերի վերջ[1]։
Բնակավայր | ||
---|---|---|
Ֆեթհիե | ||
թուրքերեն՝ Fethiye | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Մուղլայի մարզ | |
ԲԾՄ | 0 մետր | |
Բնակչություն | ▲167 114 մարդ (2020) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | fethiye.bel.tr | |
| ||
Պատմություն
խմբագրելՔաղաքի տարածքում անտիկ ժամանակներում գոյություն է ունեցել Թելմես անունով քաղաք (հուն․՝ Τελμησσος)։ Քաղաքը շատ հայտնի էր և համարվում էր գուշակության կենտրոն և նվիրված էր Ապոլոնին։ Թելմեսը ուներ ակտիվ տնտեսական կապեր Հռոդոսի հետ և մ.թ.ա. 5-րդ դարում մտնում էր Աթենքի կողմից վերահսկվող Դելոսի միության մեջ։
Մ.թ.ա 240- 197 թվականներին Թելմեսում կառավարում էին Պտղոմեոսը` Լիսիմախոսի որդին և նրա սերունդները` որդին Լիսիմախը, թոռը` Պտղոմեոսը և ծոռնուհին` Բերենիկան։ Ապամեայի հաշտության պայմանագրով Թելմեսը անցավ Պերգամոնի արքային, իսկ 133 թվականին մտավ Լիկիայի կազմի մեջ` դառնալով Հռոմի դաշնակիցը։ 43 թվականին Լիկիան կորցրեց իր ինքնիշխանությունը և դարձավ հռոմեական պրովինցիա։
VIII դարում քաղաքը վերանվանվեց Անաստասիոպոլիս, ի պատիվ բյուզանդական կայսեր։ IX դարում այն ստացավ նոր անվանում` Մակրի (հուն․՝ Μακρη` երկար, երկարաձիգ), ի պատիվ մոտակայքում գտնվող կղզու։ Այս անվանումը ուներ քաղաք մինչ 1914 թվականը, երբ հույների արտաքսումից հետո, քաղաքը անվանվեց ի պատիվ ռազմական օդաչու Ֆեթհի բեյի(թուրքերեն՝ Fethi Bey), ով զոհվել էր ինքնաթիռի կործանման արդյունքում` 1914 թվականին։
1912 թվականին այստեղ բնակվում էին 14 242 թուրքեր, 9 217 հույն[2]։
1857 և 1957 թվականներին տեղի ունեցած երկրաշարժերը ավերեցին գրեթե բոլոր պատմական հուշարձանները։ Քաղաքում պահպանվել են հին հռոմեական թատրոնի, XV դարի ասպետական ամրոցի ավերակները։ Ֆեթհիյե հարևանությամբ գտնվող լեռան լանջին պահպանվել են լիկիական դամբարանները։ Ամենամեծ դամբարանը Ամինտասի դամբարանն է, որի պատին պահպանվել են հունարեն «Amyntou tou Ermagiou (Ամինտաս, Հերմագիոսի որդի)» գրությունը։ Համարվում է, որ Ամիտասը եղել է Տելմեսոսայի տիրակալներից մեկը։ Քաղաքում գործում է քաղաքային թանգարանը, որում ներկայացված են հնագիտական գտածոների և էթնոլոգիական արվեստի նմուշների հարուստ հավաքածու։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Фетхие: современный город с восточным колоритом». 12.05.2015.
- ↑ George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեթհիե» հոդվածին։ |
Մուղլայի մարզի վարչական բաժանում
|