Ֆելիքս Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆելիքս Ռուբենի Առաքելյան (ապրիլի 17, 1936, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 8, 2001, Երևան, Հայաստան), անասնաբույծ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1994)։
Ֆելիքս Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1936 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 8, 2001 (64 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | կենսաբան |
Կրթություն և գործունեություն
խմբագրելՖելիքս Առաքելյանն ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1960)։ 1960 թվականից աշխատել է նույն ինստիտուտում, 1970–1991 թվականին՝ նյութափոխանակության լաբորատորիայի գյուղատնտեսական կենդանիների ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի և կերակրման բաժնի վարիչ (1972–1975 թվականին դասախոսել է Ալժիրի պետական համալսարանում)։ 1991-1994 թվականին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական կենդանիների կերակրման ամբիոնի դոցենտ, 1994–1997 թվականին՝ վարիչ։
Առաջարկել է Իջևանի բենտոնիտային կավն օգտագործել որպես հանքային հավելյալ կեր թռչնաբուծական ֆաբրիկաներում, խոզաբուծական համալիրներում, նախիրներում և հոտերում, որը նպաստում է մատղաշի քաշաճի ավելացմանը, կենսունակության բարձրացմանը և անկումների կանխմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |