Ֆեյրուզ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեյրուզ (այլ կիրառումներ)
Ֆեյրուզ (իսկական անունը՝ Փիրուզ Արթին Կալֆայան, արաբ․՝ بيروز أرتين كالفايان, մարտի 15, 1943, Կահիրե, Եգիպտոս - հունվարի 30, 2016[1], Կահիրե, Եգիպտոս), եգիպտահայ երգչուհի, դերասանուհի և ելույթավար[2]։ Դեռ վաղ մանուկ հասակում ստանձնել է եգիպտական կինեմատոգրաֆի «ոսկե դարի» աստղի փառք։
Ֆեյրուզ արաբ․՝ بيروز أرتين كالفايان | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1943 |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Մահացել է | հունվարի 30, 2016[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, մանկական դերասան և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Bader El Den Jamgome? |
Ֆեյրուզը հայտնի դերասանուհի և երգչուհի Նելլի Արթին Կալֆայանի ավագ քույրն է։
Վերցնելով Ֆեյրուզ անունը (Փիրուզ անունի արաբական ձևը) նա սկսում է գլխավոր դերեր խաղալ կինոյում արդեն 7 տարեկանից, առաջին անգամ ելույթ ունենալով Yasmine (1950) ֆիլմում։ Նա մասնակցել է ավելի քան 10 ֆիլմերում որպես դերասանուհի, երգչուհի, պարուհի։ Ֆեյրուզը իր ամենախոշոր դերը կատարել է Dahab (1953) ֆիլմում։ Նրան հովանավորում էր եգիպտացի պրոդյուսեր Անվար Վագդին։
1959 թվականին Ֆեյրուզը ավարտում է իր կարիերան 15 տարեկան հասակում, ամուսնանալով եգիպտացի կինոկատակերգությունների դերասան Բադրեդին Գամգումին։ Նրանք ունենում են երկու զավակ՝ Այման և Իման։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1950: Yasmine (ياسمين)
- 1951: Feyrouz Hanem (فيروز هانم)
- 1952։ Al Hirman (الحرمان)
- 1952։ Sourat az Zafaf (صورة الزفاف)
- 1953։ Dahab (دهب)
- 1955։ Asafir el Ganna (عصافير الجنة)
- 1957։ Ismail Yassine Tarazaan (إسماعيل يس طرزان)
- 1958։ Iyyami as Sa'eeda (أيامي السعيدة)
- 1958։ Ismail Yassine lil Beih' (اسماعيل يس للبيع)
- 1959։ Bafakkar fi lli Naseeni (بفكر قي اللى ناسينى) (her last role)
Պարգևներ
խմբագրել- In 2001, she was honored with "Lifetime Achievement Award" in Cairo Film Festival
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.almasryalyoum.com/news/details/883614
- ↑ «Feyrouz page on EgyptRadioTV site». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.