Ֆեյ Դանաուեյ
Ֆեյ Դանաուեյ (անգլ.՝ Faye Dunaway, հունվարի 14, 1941[1][1][2][…], Bascom, Ջեքսոն շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Ֆեյ Դանաուեյ անգլ.՝ Faye Dunaway | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1941[1][1][2][…] (83 տարեկան) |
Ծննդավայր | Bascom, Ջեքսոն շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Կրթություն | Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ, Ֆլորիդայի համալսարան, Ֆլորիդայի նահանգային համալսարան, Leon High School? և HB Studio |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասանուհի և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Peter Wolf? և Terry O'Neill? |
Համատեղ ապրող(ներ) | Մարչելլո Մաստրոյանի[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՖեյ Դանաուեյը ծնվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում։ Մեկ տարի սովորել է տեղի համալսարանում, որից հետո ուսումը շարունակել է Բոստոնի կիրառական արվեստի բարձրագույն դպրոցում, որից հետո նրան ուղարկում են կատարելագործվելու Լինկոլնի կենտրոնի թատրոնում, որի ղեկավարն էր Էլիա Կազանը։ Միևնույն ժամանակ նա ուսանում է դրամատիկական արվեստի ակադեմիայում։ «Բոլոր ժամանակների մարդը» և «Հոգանի վերարկուն» ներկայացումներում հաջող հանդես եկած Դանաուեյն նկարահանվում է Օտտո Պրեմինջերի «Արևի շուտափույթ մայրամուտը» (1967), Արթուր Փենի «Բոնին և Կլայդը» (1967) կինոնկարներում։ 1969 թվականին Ջոն Ֆրանկենհեյմերի «Տարօրինակ ծովայինը» և Էլիա Կազանի «Գործարքը» ֆիլմերում նկարահանվելուց հետո, Ֆեյ Դանաուեյը մասնակցում է Արթուր Պեննի «Փոքրիկ մեծ մարդը» (1971) կինոնկարի ստեղծմանը, որը ցուցադրվել է Մոսկվայի միջազգային 7-րդ կինոփառատոնում և արժանացել է մրցանակի։ Նկարահանվել է նաև ռեժիսորներ Ռենե Կլեմանի «Տունը ծառերի տակ» (1971), Ֆրանկ Պերիի՝ «Դոկ» (1971), Ռիչարդ Լեստերի՝ «Երեք հրացանակիրները» (1973), Ռոման Պոլանսկու՝ «Չինական թաղամաս» (1974) և այլ կինոնկարներում։
Ֆիլմագրություն
խմբագրելԽաղացել է մոտ 110 ֆիլմում, 2-ական ֆիլմերի ռեժիսոր և սցենարի հեղինակ է, 4 ֆիլմի պրոդյուսեր։
Առավել հայտնի ֆիլմերից են՝
- 1967 - «Բոննի և Քլայդ»
- 1968 - «Սիրեկանները»
- 1969 - «Գործարք»
- 1970 - «Փոքր մեծ մարդը»
- 1971 - «Ծառերի տակի տունը»
- 1973 - «Երեք հրացանակիրները»
- 1974 - «Չինական թաղամաս»
- 1974 - «Ծխացող դժոխք»
- 1975 - «Քոնդորի երեք օրերը»
- 1976 - «Հեռուստացանց»
- 1979 - «Չեմպիոնը»
- 1993 - «Արիզոնյան երազանք»
- 1997 - «Ռեբեկկա»
- 1999 - «Ժաննա դ'Արկ»
- 2000 - «Յարդեր»
- 2007 - «Պանդեմիա»
- 2009 - «Բալլադինա»
Մրցանակներ
խմբագրելՍտացել է 23 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 26-ի, որոնց թվում՝
- 3 անգամ ներկայացվել է Օսկար-ի, ստացել 1-ը «Հեռուստացանց» ֆիլմի համար Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում[8]
- 10 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 3-ը
- 1 անգամ ստացել է Էմմի (մրցանակ)
- 3 անգամ ներկայացվել է BAFTA-ի ստացել 1-ը
- 2 Դավիդ դի Դոնատելլո և այլն
9 անգամ ներկայացվել է նաև Ոսկե Ազնվամորի հակամրցանակին, ստացել այն 2 անգամ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ WorldCat(բազմ․) — 1971.
- ↑ https://www.emmys.com/awards/nominees-winners/1994?page=2
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1977
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=21
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1977
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյ Դանաուեյ» հոդվածին։ |