Ֆենտեզի

գեղարվեստական ժանր
(Վերահղված է Ֆենթեզիից)

Ֆենթըզի (անգլ.՝ fantasy - «երևակայություն»), գրականության ֆանտաստիկ ժանրի տեսակ, որտեղ օգտագործվում են հեքիաթային և առասպելական կերպարներ։ Ժամանակակից տեսքով այն ձևավորվել է 20-րդ դարում։ Ժանրի վրա մեծ ազդեցություն է թողել Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը, որն իր ստեղծագործություններում օգտագործել է նոր ռասաներ, իսկ եղածներն էլ փոփոխել։ Շատերի կողմից Թոլքինին համարվում է ժամանակակից ֆենթըզի գրականության «նախահայր»։

«Արտառոց պատմություններ»՝ ֆենթըզի-հորոր ժանրի առաջին պատմվածքները հրատարակող ամերիկյան ամսագիր։

Ֆենթըզի ստեղծագործությունները մոտ են պատմաարկածային ժանրի վեպերին, որտեղ գործողությունները կատարվում են հորինված աշխարհում, որն հաճախ հիշեցնում է միջնադարյան աշխարհը։ Այս ստեղծագործությունների հերոսները գործ են ունենում գերբնական երևույթների ու կենդանիների հետ։

Ի տարբերություն գիտաֆանտաստիկ ժանրի, ֆենթըզին չի ձգտում գիտության տեսանկյունից բացահայտել այն աշխարհը, որտեղ տեղի են ունենում ստեղծագործության գործողությունները։ Այդ աշխարհը գոյություն ունի հիպոթետիկ տեսանկյունից։ Հաճախ այն շատ մոտ է իրականությանը։ Հնարավոր է որ այդ աշխարհը լինի զուգահեռ աշխարհ կամ մեկ այլ մոլորակ, որտեղ ֆիզիակական օրենքները կարող են տարբերվել մեր իմացածից։ Այդ աշխարհներում իրական է դառնում աստվածների գոյությունը, կախարդությունն ու հրաշագործությունը, ինչպես նաև առասպելական արարածները՝ (վիշապներ, էլֆեր, թզուկներ, տրոլներ և այլն)։ Ի տարբերություն ֆենթըզիի անալոգ «հեքիաթային» ժանրի, նրանք այդ աշխարհների համար սովորական երևույթ են համարվում՝ ինչպես բնության օրենքները։

Ֆենթըզին նաև կինեմատոգրաֆիայի, գեղանկարչություն, համակարգչային խաղերի ժանրի տեսակ է։ Չինական ֆենթըզին մի փոքր տարբերվում է ավանդական ֆենթըզիից, քանի որ այնտեղ առկա է նաև մարտարվեստի օգտագործումը։

Գրականությունում

խմբագրել

Ապագա գրական ժանրի վրա մեծ ազդեցություն են թողել միջնադարյան էպոսները և ասպետների մասին պատմող վեպերը։ Ֆենտեզի ժանրի շատ ստեղծագործությունների համար հիմք է դարձել Արթուր արքայի մասին պատմող լեգենդը։

Որոշ հետազոտողներ ֆենտեզիի էլեմենտներ են նկատում անգլիացի գրող Հենրի Ռայդեր Հագարդի «Նա» (1887), «Երկրի սիրտը» (1896), «Սառցե աստվածներ» (1925) և այլ ստեղծագործություններում։

Ժամանակակից ֆենտեզիի առաջին ստեղծագործությունները սկսեցին հայտնվել 20-րդ դարի սկզբին։ Դրանց թվում են՝ «Էլֆլանդիի արքայի դուստրը» (1924, Էդվարդ Դանսենի), «Կոնան» (1932, Ռոբերտ Իրվին Հովարդ), «Նարնիայի ժամանակագրություններ» (1950-1956, Քլայվ Սթեյփլս Լյուիս) և այլ վեպեր։ Ֆենտեզիին լայն տարածում բերեց Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպը (1954-1955)՝ մեծ ազդեցություն թողնելով ժանրի վրա։ Նրան հետևորդ կարելի է համարել հետագայի գրեթե բոլոր խոշոր ֆենտեզի ժանրի գրողներին՝ Քրիստոֆեր Պաոլինին («Էրագոն»), Ջոան Ռոուլինգին («Հարի Փոթեր») և այլն։ Ներկայումս ժանրին մեծ հայտնիություն է բերում ժամանակակից ֆենտեզի-գրականությունը՝ Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վիպաշարը, Ռոբերտ Սալվատորի «Մոռացված թագավորություններ» սագան և այլն։

Ֆիլմարտադրությունում

խմբագրել

Ֆենտեզի ժանրի ֆիլմերը հիմնականում նկարահանվում են գրքերի, կոմիքսների հիման վրա։ Ֆենտեզի ժանրի ամենահայտնի ֆիլմերն են.

Ֆենտեզին ներկայացվում է նաև մի շարք մուլտֆիլմներում։

Հեռուստասերիալներում

խմբագրել

Ֆենտեզի ժանրի հայտնիությունը բերեց նրան, որ ստեղծվեցին մի շարք հեռուստասերիալներ, որոնցից առավել հայտնի են «Գահերի խաղ», «Գերբնական» «Որոնողի լեգենդը», «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալները և այլն։

Արտաքին հղումներ

խմբագրել