Ֆեոդոր Ռեշետնիկով (նկարիչ)

խորհրդային նկարիչ (1906-1988)

Ֆեոդոր Պավլովիչ Ռեշետնիկով (ռուս.՝ Фёдор Па́влович Реше́тников, հուլիսի 15 (28), 1906, Sursko-Lytovske, Եկատերինոսլավսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1988(1988-12-13), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ և գրաֆիկ, սոցիալիստական ռեալիզմի գլխավոր ներկայացուցիչներից մեկը, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1974), 1953 թվականից ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի գործող անդամ, փոխնախագահ (1974-1987 թվականներին), Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր (1949, 1951)։

Ֆեոդոր Ռեշետնիկով
Ծնվել էհուլիսի 15 (28), 1906
ԾննդավայրSursko-Lytovske, Եկատերինոսլավսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 13, 1988(1988-12-13) (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՎխուտեին և Վխուտեմաս
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ժանրpolitical cartoon? և դիմապատկեր
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ և Ստալինյան մրցանակ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեոդոր Ռեշետնիկով (այլ կիրառումներ)

Կենսագրություն

խմբագրել

Ֆ. Պ. Ռեշետնիկովը ծնվել է 1906 թվականի հուլիսի 15 (28)-ին Ռուսական կայսրության Եկատերինոսլավի նահանգի Սուրսկո-Լիտովսկոե գյուղում (Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզսրբանկարչի ընտանիքում։

Աշխատել է ՈՒԽՍՀ Դնեպրոպետրովսկի մարզի Գրիշինո երկաթուղային կայարանում։

Սովորել է Մոսկվայի արվեստի աշխատանքային ֆակուլտետում, ընդունվել Գեղարվեստա-տեխնիկական բարձրագույն ինստիտուտ, որտեղ սովորել է 1929-1934 թվականներին, մասնավորապես Դմիտրի Մոորի մոտ։

«Չելյուսկին» շոգենավով մասնակցել է արկտիկական արշավախմբին։

1945 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։

Ֆ. Պ. Ռեշետնիկովի «Եկել է արձակուրդ» նկարով (1948, Տրետյակովյան պատկերասրահ) թողարկված բացիկների ընդհանուր տպաքանակը կազմել է ավելի քան 13 միլիոն։ Դա ավելին է, քան Խորհրդային Միությունում մինչ այդ թողարկված որևէ այլ բացիկինը[1]։

Նկարչի մյուս հայտնի նկարը «Նորից երկուս» կտավն է (1952)։

Ֆ. Պ. Ռեշետնիկովը մահացել է 1988 թվականի դեկտեմբերի 13-ին։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը[2]։

Ընտանիք

խմբագրել
  • Կինը – ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Լիդիա Բրոդսկայա (1910-1991), նկարիչ, դիմանկարիչ Իսաակ Բրոդսկու դուստրը[3]։
    • Դուստրը – Լյուբով Ֆեոդորովնա Ռեշետիկովա (ծնված՝ 1943):
    • Զարմիկ – Խորհրդային Միության հերոս, հեռավոր ավիացիայի գլխավոր հրամանատար Վասիլի Վասիլևիչ Ռեշետնիկով։

Պարգևներ

խմբագրել
  • Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1949) – «Խորհրդային Միության գեներալիսիմուս Ի. Վ. Ստալին» և «Եկել է արձակուրդ» նկարների համար
  • Երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1951) – «Հանուն խաղաղության» (ռուս.՝ «За мир!», 1950) նկարի համար
  • ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (սեպտեմբերի 13, 1956)
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (հոկտեմբերի 10, 1974)
  • Լենինի շքանշան (հուլիսի 30, 1976)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (օգոստոսի 22, 1986)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (նոյեմբերի 27, 1932) – «Սիբիրյակ» սառցահատով արկտիկական արշավախմբին մասնակցելու համար
  • Կարմիր աստղի շքանշան (ապրիլի 20, 1934) – «Չելյուսկին» շոգենավով արշավախմբին մասնակցելու համար
  • «ԽՍՀՄ լուսավորության առաջավոր» կրծքանշան – ժողովրդական կրթության բնագավառում ունեցած մեծ հաջողությունների և հասարակական-քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու համար
  • մեդալներ

Հիշատակ

խմբագրել

Ֆ. Պ. Ռեշետնիկովի հայրենի գյուղում՝ Սուրսկո-Լիտովսկոեում, 1990 թվականից գործում է Ֆ. Ռեշետնիկովի անվան թանգարան[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Н. С. Тагрин. Мир в открытке. М, «Изобразительное искусство», 1978. с.112
  2. Могила Ф. П. Решетникова
  3. А. Васильев «Художники Ф. П. Решетников и Л. И. Бродская»
  4. «Информация на сайте Днепропетровского исторического музея». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել