Ֆեոդոր Իսայու Սարկիսով (1915, Խաս Չիֆթլիկ, Կարսի մարզ - հոկտեմբերի 8, 1944, Լիտվա), Խորհրդային Միության հերոս (նոյեմբերի 1, 1943), գվարդիայի լեյտենանտ։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին Սարկիսովը Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկի շրջանի Պրոնոկոպսկի գյուղի կոլտնտեսության նախագահն էր։ 1941 թվականի սեպտեմբերին կազմակերպել է աշխարհազորային հեծյալ էսկադրոն և եղել դրա քաղղեկը։ Կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 1943 թ. հոկտեմբերին, որպես 126-րդ Դորլովյան հրաձգային դիվիզիայի 366-րդ հրաձգային գնդի 3-րդ գումարտակի քաղղեկ, մասնակցել է Մելիտոպոլի ազատագրմանը, այդ մարտերում ցուցաբերած անձնական խիզախության և արիության համար արժանացել հերոսի կոչման։ Զոհվել է Մ․ Ուպին բնակավայրի համար կռիվներում։

Ֆեոդոր Սարկիսով
Ծնվել է1915
ԾննդավայրԹուրքիա
Մահացել էհոկտեմբերի 8, 1944(1944-10-08)
Մահվան վայրԼիտվա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
և Լենինի շքանշան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 235