Ֆերդինանտ Առաքելյան
հայ քանդակագործ
(Վերահղված է Ֆերդինանդ Առաքելյանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆերդինանտ Եգորի Առաքելյան (հունվարի 23, 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2018, Երևան, Հայաստան[1][2]), հայ քանդակագործ։
Ֆերդինանտ Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1943 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 21, 2018 (75 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1965) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1970) |
Ստեղծագործություն(ներ) | Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր և Հայ բարերարների ճեմուղի |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ferdinant Arakelyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժինը։
Ստեղծագործում է մոնումենտալ-հաստոցային քանդակի բնագավառում[3]։
Գործերին բնորոշ են ընդգծված գաղափարայնությունը, պաթոսը, մոնումենտալ ընդհանրացումները[4]։
Գործերից պահվում են Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, ՌԴ մշակույթի նախարարության, Կրեմլի թանգարանային ֆոնդերում և այլուր։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Վերածնունդ» (1984, բարձրաքանդակ, տուֆ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր)
- «Ամբոխները խելագարված» (1981, բարձրաքանդակ, բազալտ, Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարան)
- «Հյուրընկալություն» (1977, հարթաքանդակ, տուֆ, Գյումրիի «Շիրակ» հյուրանոց, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1978)
- Վարդան Աճեմյանի շիրմաքար (1978, գրանիտ, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն)
- Կարեն Դեմիրճյանի մահարձան և տապանաքար (2000, բրոնզ, գրանիտ, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն)
- Մեծ եղեռնի զոհերին նվիրված խաչքար (1996, բազալտ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ)
- «Հայ բարերարների ճեմուղի» հուշակոթող և հուշահամալիր, Երևան
Պատկերասրահ
խմբագրել-
«Վերածնունդ» (1984, բարձրաքանդակ, տուֆ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր)
-
«Աշոտ Ողորմած», Գյումրի
-
«Հայ բարերարների ճեմուղի», Երևան
-
Միքայել Արամյանցի կիսանդրի
-
Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրի
-
Հովհաննես Լազարյանի կիսանդրի
-
Միքայել Արամյանցի կիսանդրի
-
Կարեն Դեմիրճյանի մահարձան և տապանաքար (Կոմիտասի անվան պանթեոն)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ֆերդինանտ Առաքելյանը գնաց երկնային կյանքով ապրելու». aravot.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Zarkfoundation - Ֆերդինանտ Առաքելյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Ֆերդինանտ Առաքելյան․ «Ֆիդայինիզմը 90-ականների ամենամեծ փորձանքն էր» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.