Ֆերդինանդ (արբանյակ)
Ֆերդինանդ (Uranus XXIV), Ուրանի արտաքին անկանոն արբանյակներից ամենահեռավորն է։ Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի ղեկավարած թիմի կողմից 2001 թվականին։
Ֆերդինանդ (Ուրան XXIV) Ferdinand | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 13 օգոստոս 2001[1][2] (հաստատված է 2003[1][3]) թ. (Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելարսի, Բրետ Գլեդմանի և Դեն Միլիսավլևիչի կողմից) |
Հեռավորությունը Ուրանից | 20 901 000 կմ[4] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 11 663 850 կմ |
Ապոհելին | 29 350 350 կմ |
Մեծ կիսաառանցք | 20 901 000 կմ[4] |
Էքսցենտրիսիտետ | 0,3682[4] |
Սիդերիկ պարբերություն | 2887,21 օր[4] |
Թեքվածություն | 170° (Խավարածրի հարթության նկատմամբ)[5] 151,70° (Ուրանի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~6 կմ[6] |
Մակերևույթի մակերես | ~1300 կմ² |
Ծավալ | ~4200 կմ³ |
Զանգված | ~5,4 × 1015 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,0025 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,0085 կմ/վ |
Ալբեդո | 0,04[6] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 65 Կ (−208 °C) |
Հայտնաբերում
խմբագրելՀայտնաբերվել է Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելարսի, Բրետ Գլեդմանի, Ժան-Մարկ Պետիի և Հանս Շոլի կողմից 2001 թվականի օգոստոսի 13-ին։ Արբանյակը ստացել է ժամանակավոր S/2001 U 2 անվանումը։ Հաստատումից հետո ստացել է նաև Ուրան XXIV անվանումը։
2005 թվականի դեկտեմբերի 25-ին արբանյակը ստացել է իր պաշտոնական Ֆերդինանդ անվանումը, Շեքսպիրի Փոթորիկ պիեսի Նեապոլի արքայի անունով[2]։ Ուրանի բոլոր արբանյակները անվանվել են Վիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների կերպարների անուններով։
Ուղեծիր
խմբագրելՖերդինանդը պտտվում է Ուրանի շուրջ մոլորակի պտույտին հակադարձ ուղղությամբ 20 901 000 կմ մեծ կիսաառանցքով, համեմատաբար ձգված էլիպտիկ ուղեծրով, պերիկենտրոնը և ապոկենտրոնը իրարից չափազանց տարբեր են՝ 11 663 850 - 29 350 350 կմ։ Արբանյակը պտտվում է մոլորակի ամպերի շերտից միջինում 20 481 500 կմ հեռավորության վրա։ Ուղեծրի էքսցենտրիսիտետը կազմում է 0,3682, իսկ թեքումը խավարածրի նկատմամբ 170°։ Ֆերդինանդը պտտվում է մոտ 35 անգամ Ուրանից հեռու քան արտաքին մեծ արբանյակ Օբերոնը։
Ֆերդինանդը պատկանում է Սիկորաքսի դինամիկ խմբին, որում նույնպես գտնվում են Սետեբոսն ու Պրոսպերոն, և հավանաբար ունեն նույն ծագումը[7]։ Խմբի արբանյակները ունեն մեծ էքսցենտրիսիտետ և մեծ ուղեծրի թեքում՝ 140-ից 170°։
Ֆերդինանդը պտտվում է Ուրանի շուրջ 2805 օր 12 ժամ 14 րոպեի ընթացքում, որը կազմում է մոտ 7,681 երկրային տարի։ Սետեբոսի մեկ պտույտը Ուրանի շուրջ մի փոքր ավելին է քան Յուպիտերի պտույտից ժամանակահատվածի կեսից Արեգակի շուրջ։
Ֆիզիկական տվյալներ
խմբագրելՖերդինանդի տրամագիծը գնահատվում է մոտ 12 կմ, գնահատումը կատարվել է հիմնվելով նրա լուսատվության վրա 4%։ Մակերևույթը չափազանց մուգ է։ Արբանյակի խտությունը գնահատվում է 1,3 - 1,5 գ/սմ³։ Այսպիսով այն պետք է կազմված լինի առավելապես ջրային սառույցից և քարային ապարներից։ Ֆերդինանդի մակերևութային ձգողությունը կազմում է 0,0025 մ/վ²։
Արբանյակը երևում է բնական (գորշ) գույնով տեսանելի սպեկտրում[8], նույնը ինչպես և Սետեբոսը, սակայն այլ քան Սիկորաքսը (որը բաց կարմիր է)։
Ծագում
խմբագրելԵնթադրվում է, որ Ֆերդինանդը որսացվել է Ուրանի կողմից, և ի սկզբանե հանդիսացել է Կոյպերի գոտու մարմին։ Հնարավոր է, որ այս արբանյակը սկզբում դարձել է կենտավրոս և ապա նոր միայն որսացվել է մոլորակի կողմից։ Այնուամենայնիվ, որսման մեխանիզմը հայտնի չէ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Green, Daniel W. E. (2003 թ․ հոկտեմբերի 1). «IAUC 8213: S/2001 U 2, S/2002 N 4; C/2003 S4». IAU Circular. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 2,0 2,1 Blue, Jennifer (2008 թ․ հոկտեմբերի 16). «Planet and Satellite Names and Discoverers». Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Sheppard, Scott S. «New Satellites of Uranus Discovered in 2003». Institute for Astronomy at the University of Hawaii. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3
Jacobson, R.A. (2003) URA067 (2007 թ․ հունիսի 28). «Planetary Satellite Mean Orbital Parameters». JPL/NASA. Վերցված է 2008 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Sheppard, Jewitt, Table 3, էջ 523
- ↑ 6,0 6,1 Sheppard, Jewitt & Kleyna 2005, էջ. 523, Table 3 ... ri (km) ... 10 ... i Radius of satellite assuming a geometric albedo of 0.04.
- ↑ Grav, Tommy; Holman, Matthew J.; Gladman, Brett J.; and Aksnes, Kaare; Photometric survey of the irregular satellites, Icarus, 166, (2003), pp. 33–45.
- ↑ Grav, Holman
- Sheppard, S. S.; Jewitt, D.; Kleyna, J. (2005). «An Ultradeep Survey for Irregular Satellites of Uranus: Limits to Completeness». The Astronomical Journal. 129: 518. arXiv:astro-ph/0410059. Bibcode:2005AJ....129..518S. doi:10.1086/426329.
Արտաքին հղումներ
խմբագրել- Prospero Profile Արխիվացված 2007-06-08 Wayback Machine by NASA's Solar System Exploration (անգլ.)
- David Jewitt pages (անգլ.)
- Uranus' Known Satellites (by Scott S. Sheppard) (անգլ.)
- MPC: Natural Satellites Ephemeris Service (անգլ.)