Ֆիբրին
քիմիական միացություն
Ֆիբրին (լատին․՝ fibra - թել), անլուծելի, բարձրամոլեկուլային սպիտակուց։
Առաջանում է արյան մակարդման պրոցեսում՝ պլազմայի ֆիբրինոգենից։ Վերջինս կազմում է արյան պլազմայի 0, 3—0, 4%-ը և արտադրվում է լյարդի պարենքիմային բջիջներից։ Ֆիբրինոգենը ֆիբրինի է վերածվում թրոմբին ֆերմենտի ազդեցությամբ։ Ֆիբրինի թելիկները պոլիմերվում են և կազմում թրոմբի հիմքը, որը և դադարեցնում է արյունահոսությունը։
Ֆիբրինը ստանում են արյան մակարդուկը լվանալով և չորացնելով։ Օգտագործվում է վիրահատությունների, հեմոֆիլիայի ժամանակ, մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում՝ մանր անոթների արյունահոսությունը դադարեցնելու համար։
Արտաքին հղումներ
խմբագրել- britannica.com կայքում (անգլ.)
- Медицинская энциклопедия կայքում (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |