Ֆիզիկական վերականգնում, ֆիզիկական վարժությունների և բնական գործոնների համակարգված օգտագործումն է, որն օգնում է վերականգնել հիվանդների և հաշմանդամների ֆիզիկական վիճակը և աշխատունակությունը։ Այն բժշկական վերականգնման անբաժանելի մասն է և օգտագործվում է վերականգնման ամբողջ ընթացքում և բոլոր փուլերում։ Ֆիզիկական վերականգնումը օգտագործվում է սոցիալական և մասնագիտական վերականգնման ժամանակ[1](ռուս.)։ Դրա միջոցներն են բուժական ֆիզիկական վերականգնումը, բուժական մերսումը, ֆիզիոթերապիան, մեխանոթերապիան, աշխատանքային թերապիան։ Ֆիզիկական վերականգնման նշանակված միջոցները նրա ձևի և մեթոդների օգտագործման շարունակականությունը որոշվում են ըստ հիվանդության բնույթի, հիվանդի ընդհանուր վիճակի, վերականգնման ընթացքի և շարժողական ռեժիմի փուլերի։

Բուժական վերականգնման խնդիրները, նպատակը և սկզբունքները

խմբագրել
Ֆիզիկական վերականգնում

Վերականգնման հիմնական խնդիրներն են ․

  • գործառույթային վերականգնում (վերականգնման լրիվ կամ մասնակի փոխհատուցում)
  • ամենօրյա կյանքի և աշխատանքի հարմարեցում
  • աշխատանքային գործընթացի ներգրավում
  • դիսպանսեր հիվանդի վերահսկողություն։

Ֆիզիկական վերականգնման հիմնական նպատակն է նախկին աշխատավայրում հարմարվելը կամ վերահարմարվելը, այսինքն՝ առավել քիչ նյարդա֊հոգեբանական և ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ աշխատանք կատարելը։ Վերականգնումը կարող է լինել քիչ էֆեկտիվ, եթե չհետևենք հիմնական սկզբունքներին․

  1. վերականգնման շուտափույթ միջոցառումներ
  2. վերականգնման ընդմիջումներ
  3. վերականգնման համախումբ
  4. վերականգնման անհատականություն
  5. վերականգնման անհրաժեշտությունը խմբում
  6. հիվանդին վերադարձնել ակտիվ աշխատանքի։

Կլինիկական գործունեություն

խմբագրել

Ֆիզիկական վերականգնողները իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները իրականացնելու համար ունեն համապատասխան որակավորում։ Դրանք են՝

  • կոմպլեքս հետազոտությունների իրականացում (առանձին հիվանդի պահանջների գնահատում / մի հոգու կամ ընդհանուր խմբի պահանջներ)
  • վերականգնման ախտորոշում, միջոցառումների կանխատեսում և պլանավորում
  • իր իրավասությունների սահմաններում խորհրդատվության տրամադրում և որոշում՝ թե հիվանդին, այցելուին երբ է անհրաժեշտ դիմել այլ մասնագետների
  • վերականգնման ծրագրի միջամտություն / բուժում՝ վերականգնող բժշկի կողմից կազմված
  • ցանկացած միջամտության սպասվող արդյունքների որոշում / բուժում
  • ինքնուրույն գործունեության խորհրդատվության տրամադրում

ֆիզիկական վերականգնման հիմնական գիտելիքները՝ մարմնի պահանջմունքների և հնարավորությունների, շարժողական համակարգի մասին են, և կարևոր նշանակություն ունեն ախտորոշում և միջամտություն իրականացնելու գործում։ Պրակտիկ գործողությունները տարբերվում են՝ կախված նրանից, թե ինչ նպատակով են օգտագործվում ֆիզիկական վերականգնման մեթոդները՝ առողջ ապրելակերպի, պրոֆիլակտիկ, բուժիչ / միջամտություն կամ վերականգնում։

Ֆիզիկական վերականգնման հիմնական տերմինների մեկնաբանում

խմբագրել

Առավել տարածված անճշտություններն ու սխալները հետևյալն են՝

  1. Հաճախ շփոթում են բուժում և ֆիզիկական վերականգնում տերմինները
  2. ֆիզիկական վերականգնման մասնագետը մերսողն է՝բարձրագույն կրթությամբ
  3. ֆիզիկական վերականգնման մասնագետը անհատական ֆիզիկական խորհրդատուն է՝բարձրագույն կրթությամբ
  4. Ֆիզիկական վերականգնման ոլորտը սկզբումքորեն տարբերվում է ֆիզիկական դաստիարակությունից
  5. ֆիզիկական վերականգնումը հանդիսանում է ֆիզիկական կուլտուրայի հիմնական մասը։

Ֆիզիկական թերապիա և ֆիզիոթերապիա տերմինները անգլալեզու գրականության մեջ հանդիսանում են հոմանիշներ։ Իր բացառիկ իրավունքը այս անունների նկատմամբ ունի Համաշխարհային ֆիզիկական թերապիայի կոնֆեդերացիան (անգլ.՝ World Confederation for Physical Therapy — WCPT): Ֆիզիկական թերապիայի կոնֆեդերացիան ընդունում է, որ մասնագիտության և տերմինների անունները մասնագիտական գործունեության նկարագրումներում ավելի քան հարյուր կոնֆեդերացիայի մաս կազմող երկրներում տարբերվում են, դա կախված է մասնագիտության զարգացման առանձնահատկություներից։Առավել տարածված է ֆիզիկական թերապիան կամ ֆիզիոթերապիա տերմինը և ֆիզիկական թերապևտ կամ ֆիզիոթերապևտ։ Կոնֆեդերացիան մարդու շաժողական գործունեության հասկացումը համարում է հիմնական գիտելիք և ֆիզիկական թերապևտների կարողություն, և հայտարարում է այդ պնդումը հիմնական՝ ֆիզիկական թերապիայի բնորոշման համար։ Ազգային և միջազգային մեկնաբանության տեսանկյունից կա ֆիզիկական թերապիա տերմինի համընկնում (անգլ.՝ physical therapy.)։ Այս տերմինները իմաստով շատ նման են։ Հիմնական կողմը հանդիսանում է, առաջին հերթին՝ ֆունկցիոնալ վերականգնմանն ոuղղված պրոֆեսիոնալ գործունեությունը՝ հիվանդների և հաշմանդամների վերականգնումը։ Եվ երկրորդ՝ փոխազդեցության միևնույն միջոցների և ձևերի օգտագործումը, որոնց հիմքում ընկած են ֆիզիկական վարժությունները։

Ֆիզիկական վերականգնման գործընթաց

խմբագրել

Ֆիզիկական վերականգնումը համակարգված ծառայություն է, որը տրամադրվում է բացառապես ֆիզիկական վերականգնման մասնագետի կամ նրա հսկողության ներքո։ ներառում է հետազոտում, գնահատում, ախտորոշում, կանխատեսում, խնամքի պլանավորում / միջամտություն և կրկնակի հետազոտություն։ Գնահատումը ներառում է՝

  • առանձին հիվանդների հետազոտություն / հաճախորդ կամ հաճախորդների խումբ՝ փաստացի կամ պոտենցիալ խանգարումներով, հենաշարժողական խանգարումներով, ախտորոշում՝օգտագործելով հատուկ անալիզները և փոփոխությունները,
  • Առանձին հիվանդների հետազոտության արդյունքների գնահատում։

Ախտորոշումը և կանխատեսումը հանդիսանում են հետազոտության և գնահատման արդյունք։ Դրանք իրենցից ներկայացնում են կլինիկական հիմնավորման արդյունքներ՝ ներառելով ուրիշ մասնագետների լրացուցիչ ինֆորմացիա, անհրաժեշտության դեպքում կարող են արտահայտվել որոշակի հենաշարժողական համակարգի դիսֆունկցիայով կամ ընդգրկել մի շարք թերություններ՝ օրգանիզմի ֆունկցիայի սահմանափակում, աշխատունակության կորուստ, շրջապատող միջավայրի փոխաազդեցության բացասական արդյունք, հնարավորությունների սահմանափակում։ Կանխատեսումը (ներառում է՝խնամքի պլան, միջամտում) սկսվում է խնամքի պահանջմունքների որոշմամբ / միջամտությունը, ինչպես կանոն, տանում է դեպի՝ խնամքի պլանի մշակում։ Հակառակ դեպքում կարող է առաջանալ անհրաժեշտություն ուղարկել հիվանդին / հաճախորդին ուրիշ հաստատություն կամ մասնագետի մոտ, այն դեպքերում՝ երբ չի գտնվում ֆիզիկական վերականգնողի իրավասությունների սահմանում։ Միջամտությունը / բուժումը իրականացվում և մոդելավորվում է նախապես համաձայնեցված նպատակների համար և կարող է ներառել ֆիզիկական վարժություներ՝ ֆիզիկական, էլեկտրոթերապևտիկ և մեխանիկական միջոցներ, շարժողական վարժություններ, հիվադների ուսուցում և խորհրդտվածություն, փաստաթղթավորում, կոորդինացիա և շփում։ Միջամտությունը / բուժումը կարող է ուղղված լինել խանգարումների կանխարգելմանը, ակտիվության սահմանափակմանը, աշխատունակության կորստին, հաշմանդամությանը և վնասվածքին, հաշվի առնելով՝ առողջության ամրապնդումը, կյանքի որակը, ցանկացած տարիքային և սոցիալական խմբում աշխատունակությունը և լավ ինքնազգացողությունը։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ֆիզիկական թերապիա․ ուսումնական ձեռնարկ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.