Ֆիլիբեր Դելորմ
Ֆիլիբեր Դելորմ (ֆր.՝ Delorme, de l’Orme, 1514[1][2][3][…], Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[1][4] - հունվարի 8, 1570[4], Մարսել, Ֆրանսիա[1][4]), Վերածննդի շրջանի ֆրանսիացի ճարտարապետ և տեսաբան։
Ֆիլիբեր Դելորմ ֆր.՝ Philibert Delorme և ֆր.՝ Philibert de l'Orme | |
---|---|
Ծնվել է | 1514[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[1][4] |
Մահացել է | հունվարի 8, 1570[4] |
Վախճանի վայր | Մարսել, Ֆրանսիա[1][4] |
Ուշագրավ աշխատանքներ | ամրոց Շենոնսո, Château d'Anet?, Chateau-Neuf de Saint-Germain-en-Laye? և Église Saint-Nizier? |
Philibert Delorme Վիքիպահեստում |
1533-1536 թվականներին Իտալիայում ուսումնասիրել է անտիկ և Վերածննդի արվեստը։ Դելորմի ոճում միահյուսվել են օրդերային և գոթակաև տարրերը։ Կառույցներից պահպանվել են մասամբ Անե դղյակ-պալատը (1547 թվականից) Օռլեանի շրջակայքում, Ֆրանցիսկ I-ի դամբարանը (1547 թվականից) Փարիզի Սեն Դընի տաճարում։ Նշանավոր գործը Փարիզի Տյուիլըրի պալատն էր (կործանվևլ է 1871 թվականին), որի մի մասն է կառուցվել Դելորմի նախագծով (1564 թվականին)։ Այստեղ Դելորմը առաջինը դասական օրդերի մեկնաբանության մեջ ազգային երանգներ մտցրեց՝ ստեղծելով, այսպես կոչված, «ֆրանսիական օրդերը»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Philibert Delorme // Encyclopédie Larousse en ligne (ֆր.)
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 3,0 3,1 Գեղարվեստի թագավորական ակադեմիա — 1768.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Encyclopædia Britannica
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիբեր Դելորմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 328)։ |