Ֆիլիբեր Մելոտ
Ֆիլիբեր Մելոտ (ֆր.՝ Philibert Jacques Melotte, հունվարի 29, 1880, Քամդեն Թաուն, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 30, 1961), բրիտանացի աստղագետ։
Ֆիլիբեր Մելոտ Philibert Jacques Melotte | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1880 Քամդեն Թաուն, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 30, 1961 (81 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | աստղագետ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ |
1908 թվականին հայտնաբերել է Յուպիտերի նոր արբանյակ։ Այն սկզբում նշանակվել է «Jupiter VIII» և անվանվել է Պասիֆե միայն 1975 թվականին։
Մելոտի կողմից միակ հայտնաբերված աստերոիդը, (676) Մելիտան հետագայում անվանվել է նրա պատվին։ Այս անվանումը փաստացի հունարեն «Melissa» - մեղու բառից է, սակայն այն փոփոխվել է հայտնաբերողի անվան տառերով։
Բերենիկեի Գես համաստեղության սահմաններում լավ դիտարկվող աստղաբույլը հաճախ նշանակում են Mel 111, քանի որ այն առաջին անգամ ներառված է եղել Մելոտի կողմից 1915 թվականին ստեղծված աստղաբույլերի կատալոգի մեջ[1]։
1909 թվականին Մելոտին շնորհվել է Թագավորական աստղագիտական միության Ջեքսոն-Գվիլտի մեդալ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Melotte, P. J. A Catalogue of Star Clusters shown on Franklin-Adams Chart Plates, MmRAS, 1915 (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել