Ֆիլիպո Տալիոնի
Ֆիլիպո Տալիոնի (իտալ.՝ Filippo Taglioni, նոյեմբերի 5, 1777[1][2][3][…], 1777[4] կամ նոյեմբերի 5, 1778, Միլան, Միլանի դքսություն - փետրվարի 11, 1871[1][5], Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[6] և Բլևիո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), պարող և մանկավարժ, ռոմանտիզմի դարաշրջանի հայտնի խորեոգրաֆներից մեկը։ Իտալիայի հայտնի բալետային դինաստիայի ներկայացուցիչ։
Ֆիլիպո Տալիոնի իտալ.՝ Filippo Taglioni | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1777[1][2][3][…], 1777[4] կամ նոյեմբերի 5, 1778 |
Ծննդավայր | Միլան, Միլանի դքսություն |
Մահացել է | փետրվարի 11, 1871[1][5] |
Մահվան վայր | Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[6] կամ Բլևիո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | բալետի պարող, պարուսույց, բալետմայստեր և ուսուցիչ |
Աշխատավայր | Theater am Kärntnertor? և Փարիզի ազգային օպերա |
Ամուսին | Sophie Karsten? |
Ծնողներ | հայր՝ Carlo Taglioni? |
Երեխաներ | Մարիա Տալիոնի և Պոլ Տալիոնի |
Filippo Taglioni Վիքիպահեստում |
Եղել է Սալվադորե Տալիոնի մեծ եղբայրը, բալետի պարուհի Մարիա Տալիոնիի և Պոլյա Տալիոնիի հայրը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է պարող, բալետմաստեր և իմպերսարիո Կարլո Տալիոնիի և պարուհի Մարի Պետրակի ընտանիքում։ Նրա առաջնախաղը տեղի է ունեցել Պիզայում, 17 տարեկան հասակում, որից հետո պարել է Իտալիայի տարբեր խմբերում։ Առաջին անգամ Փարիզի օպերայում բեմ է բարձրացել 22 տարեկան հասակում։ 1802 թվականին հրավիրվել է Ստոկհոլմ` Թագավորական բալետի խումբ որպես առաջին պարող և բալետմայստեր։
1803 թվականի հոկտեմբերի 9-ին Ֆիլիպոն ամուսնացել է պալատական երգիչ Քրիստոֆ Քրիստիան Կարստենի և երգչուհի-տավղահարուհի Սոֆի Ստեբնովսկու դստեր` պարուհի և նկարիչ Սոֆի Էդվիգե Կարստենի հետ։
1805-1809 թվականներին աշխատել է Վիեննայի պալատական թատրոնում, որտեղ նրա առաջին բեմադրությունը եղել է «Դանսոմանիա» բալետն ըստ Պիեռ Գարդելի` ի պատիվ Նապոլեոն Բոնապարտի։ Բացի Գարդելի և Միլոնի տարբերակներից («Պարիսի խաղերը», «Դոն Կիխոտ (բալետ)», «Արևելյան դիվերտիսմենտ») բեմադրել է նաև սեփական ներկայացումները («Ատալանտան և Հիպոմենը», «Ցեռլինոն և Գորանոն», «Կենդանացած պատկեր»)։ Սակայն անհնար է ասել, թե որքան ինքնուրույն էին դրանք։
1809 թվականից աշխատել է Վեստֆալի Թագավորական պալատին կից Կասելում, (նախ` պալատական թատրոնում որպես պարող, հետագայում որպես ռեժիսոր և 1811 թվականից` որպես բալետմաստեր), որտեղ բացի բալետի բեմական տարբերակներից նաև դիմակահանդեսներ էր բեմադրում` արժանանալով Ժերոմ Բոնապարտի բարեհաճությանը։
Ժերոմ Բոնապարտը, որը Վեստֆալի գահին էր արժանացել Նապոլեոնի շնորհիվ, ձգտում էր նմանակել կայսերական արքունիքի պերճությանը։ Թագավորական պալատում բեմադրելով դիմակահանդեսներ` Տալիոնին արժանացել էր նրա համակրանքին։ Համակարգելով մասնակիցներին և նրանց համար պարեր բեմադրելով` նա թագավորի հետ գաղտնի փորձում էր նրա դերը, որպեսզի թագավորը պարահանդեսի ժամանակ անմիջապես միանար դիմակավորված հյուրերի բազմությանը։
- Վ. Կրասովսկայա։ Արևմտաեվրոպական բալետի թատրոն։ Ակնարկներ և պատմություններ։ Ռոմանտիզմ։
|
Այստեղ նա բեմադրել է ճոխ բալետ-դիվերտիսմենտներ արևելյան թեմաներով` «Հնդկական տոնակատարություն», «Երեկոն Դելիում», «Բաղդադի Խալիֆ»։
1813 թվականին, մինչև Կասելի գրավումը ռուսական զորքերի կողմից և թագավորության անկումը, թողել է ընտանիքը և հաստատվել Իտալիայում, որտեղ կարճ ժամանակում փոխել է աշխատանքը տարբեր բալետային խմբերում. Միլանում որպես «առաջին լուրջ պարող» մասնակցել է Սալվադորե Վիգանոյի «Պրոմեթևս» բալետի պրեմիերային` կատարելով Մարսի դերը, աշխատել է Թուրինում, այնուհետև` ֆլորենցիայում` Գաետանո Ջոյի ղեկավարությամբ։ 1817 թվականին թատերաշրջանն անցկացրել է Մյունխենում, 1818 թվականին՝ Ստոկհոլմում, որտեղ բեմադրել է երեք բալետ։ 1819 թվականից դեկտեմբերից մինչև հունվար հյուրախաղերով հանդես է եկել Բեռլինում, մինչև վերջապես Վիեննայի Կերնտնենրտոր թատրոնում ստացել է առաջին պարողի պաշտոնը։ 1821 թվականին ստանալով այդ թատրոնի բալետմայստերի կոչումը` իր ընտանիքը բերել է Վիեննա, որը մինչև այդ ապրում էր Փարիզում։ Այդ պահից նա սկսել է լուրջ զբաղվել իր դստեր` Մարիայի ուսուցմամբ։
Նա գոհ չէր Մարիայի ստեղծագործական ընդունակություններից և սկսում է ինքն ուսուցանել Մարիային և փորձեր անել նրա հետ։ Նրա պարապմունքները տևում էին օրը վեց ժամ վեց ամսում, որտեղ նա օգտագործում էր պարային տեխնիկայի ուսուցման պարզ մեթոդ։ Նա շատ խիստ էր դստեր հանդեպ և ուշադրություն չէր դարձնում, որ այդ հյուծիչ պարապմունքների ժամանակ ցավում և արնահոսում էին նրա մատները։ Նա ձգտում էր պարի ոճը դարձնել հեշտ և նուրբ` շեշտը դնելով բալոնով թռիչքների և պոանտների հետ աշխատանքի վրա, որի մասին չէին լսել մինչ այդ։ Ուսուցումն ավարտելուց հետո հայրը հետ է վերադառնում Փարիզ` իր հետ վերցնելով Մարիային։
Պրոֆեսիոնալ դեբյուտից հետո Մարիան այնքան հայտնի է դառնում, որ Ֆիլիպոյին հաջողվում է վեց տարով պայմանագիր կնքել իրենց երկուսի համար։ 1832 թվականի 12-ին տեղի ունեցած «Սիլֆիդա» բալետի հանդիսավոր պրեմիերան Մարիային դարձնում է ռոմանտիզմի ժամանակաշրջանի ամենահայտնի պրիմա-բալերինան, իսկ Ֆիլիպոյին` ամենահայտնի խորեոգրաֆը։ Այդ երեկո սկսվում է մեծ ռոմանտիկական պարի ժամանակաշրջանը։ Շնորհիվ այդպիսի մեծ հաջողության` նրանք միասին ճանապրհորդում և համերգային հյուրախաղերով են հանդես գալիս Եվրոպայում և Ռուսաստանում։
Տարիքի հետ նա դառնում էր ավելի տարօրինակ և անկանխատեսելի և վերջիվերջո կորցնում է Մարիայի կողմից հավաքած ողջ ունեցվածքն անմիտ չարաշահման պատճառով։ Չնայած այդ ամենին` նա իրավունք ուներ կոչվելու պիոներ այնպիսի բալետային ոճում, որն ընդմիշտ փոխել է արվեստի բնությունը։
Ֆիլիպ Տալիոնին մահացել է 1871 թվականի փետրվարի 5-ին, 93 տարեկանում, Իտալիայի Կոմո քաղաքում։
Բեմադրություններ
խմբագրելՓարիզի օպերա
խմբագրել- 1832 թվականի մարտի 12` «Սիլֆիդա», ըստ Շնեյցխովերի երաժշտության
- 1832 թվականի նոյեմբերի 7` «Նատալի», երաժշտությունը ըստ Գիրովեցի և Կարաֆա դի կոլոբրանոի
- 1833 թվականի դեկտեմբերի 4` «Ապստամբություն պալատում», երաժշտությունը ըստ Լաբերի
- 1835 թվականի ապրիլի 8` «Բրեզիլիյա, կամ կանանց ցեղ», ըստ Ֆոն Գալենբերգի երաժշտության
- 1836 թվական սեպտեմբերի 21` «Դունայի ջրահարսը», երաժշտությունը ըստ Ադոլֆ Ադանի
Սանկտ Պետերբուգի Մեծ թատրոն
խմբագրել- 1841 թվական` «Դայա, կամ պորտուգալացիները Հնդկաստանում», երաժշտությունը` Կելերի
- 1841 թվականի հունվարի 30` «Ագլայա` Ամուրի սանուհին», երաժշտությունը` Կելերի
- 1841 թվականի փետրվարի 26` «Հերտա, կամ էլֆրիդների թագուհի», երաժշտությունը` Կելերի
Ժառանգություն
խմբագրել1971 թվականին բալետմայստեր Պիեռ Լակոտը հենվելով տարբեր պատմական փաստաթղթերի և հաշվի առնելով իր կնոջ` բալետի պարուհի Գիլեն Տեսմարի տաղանդը, իրագործել է «Սիլֆիդա» բալետի սեփական բեմադրությունը` Ֆիլիպո Տալիոնիի բալետի մոտիվներով։ Բալետի տեսագրությունը ցուցադրվել է հեռուստատեսությամբ 1972 թվականի հունվարի 1-ին, որից հետո Փարիզի օպերայի ղեկավարությունը որոշում է ընդունել ներկայացումն ընդգրկել թատրոնի խաղացանկում։ Պրեմիերան տեղի է ունեցել հունիսի 9-ին, գլխավոր դերը կատարել է Գիլեն Տեսմարը, որը խումբ էր հրավիրվել որպես մենապարուհի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Calendrier électronique des spectacles sous l'Ancien Régime et la Révolution (ֆր.) — 2001.
- ↑ 4,0 4,1 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Wurzbach D. C. v. Taglioni, Philipp, der ältere (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 43. — S. 24.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #117197343 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպո Տալիոնի» հոդվածին։ |