Ֆիլիպ Վորբ
Ֆիլիպ Վորբ (ֆր.՝ Philippe Vorbe, սեպտեմբերի 14, 1947[1][2], Պորտ-օ-Պրենս, Հայիթի), 1960-70-ականների հաիթցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Քաղաքացիությունը | Հայիթի | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 14, 1947[1][2] (77 տարեկան) | ||
Ծննդավայր | Պորտ-օ-Պրենս, Հայիթի | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վորբը բնորոշվում է Պորտ-օ-Պրենսի «Վիոլետ Ատլետիկ Կլուբ» (Violette Athletic Club) ակումբին մեծ նվիրվածությամբ։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերայի մեծ անցկացնելով «Վիոլետում»՝ Ֆիլիպը ներկայումս զբաղեցնում է հայրենի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ 1967-1968 թթ. հանդես է եկել «Նյու Յորք Ջեներալս» ակումբի կազմում։
Հայիթիի հավաքականի կազմում հանդես է եկել Արևմտյան Գերմանիայում կայացած 1974 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, որտեղ Հայիթին ընդգրկված էր շատ լուրջ խմբում։ Վորբը մասնակցել է Հայիթիի բոլոր երեք հանդիպումներին, որոնցում սակայն հաիթցիները պարտվեցին՝ Արգենտինային 1:4 հաշվով, Լեհաստանին 0:7 հաշվով, Իտալիային 1:3 հաշվով։ Վերջին հանդիպման ժամանակ Վորբի կատարած փոխանցման շնորհիվ Էմանուել Սանոնը գրավեց Իտալիայի հավաքականի դարպասապահ Դինո Զոֆի պաշտպանած դարպասը։
Արտաքին հղումներ
խմբագրել- Տեղեքարտ Ֆիլիպ Վորբ; ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2012-11-05 Wayback Machine, worldfootball.net, national-football-teams.com (անգլ.)
Ծանոթագրություններ
խմբագրելՍա անավարտ հոդված է հայիթցի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |